«Աղասի Խանջյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: սովետական → խորհրդային oգտվելով ԱՎԲ
չ →‎Կյանքը և գործունեությունը: clean up, փոխարինվեց: → , ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 7.
 
== Կյանքը և գործունեությունը ==
Ծնվել է 1901 թ. [[Վան]]ում, սովորել է Վանի կենտրոնական վարժարանում։ [[1917]]-ից զբաղվել է հեղափոխական գործունեությամբ։ 1917-ի ապրիլին Ղ. Ղուկասյանի հետ կազմակերպել է Երևանի երիտասարդ մարքսիստ–ինտերնացիոնալիստների միությունը։ 1919-ի ապրիլին Ղ. Ղուկասյանի և Ա. Բուդաղյանի հետ հիմնադրել է Հայաստանի երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպությունը, իսկ նույն թվականի մայիսին նրանց ջանքերով [[լույս]] է տեսել «Սպարտակ» ընդհատակյա թերթը։ 1919-ի օգոստոսին ձերբակալվել է։ Հեռակա կարգով ընտրվել է (1919-ի սեպտեմբեր) Կոմունիստական երիտասարդական կազմակերպության Անդրկովկասյան բյուրոյի անդամ։ [[1920]]-ի հունվարին մասնակցել է Երևանում գումարված կուսակցական ընդհատակյա կոնֆերանսին։ ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի որոշմամբ հաստատվել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի անդամ (1920-ի հուլիս):։ 1920-ի օգոստոսին դաշնակցական կառավարությունը Խանջյանին ձերբակալել է և դատապարտել 10 տարվա բանտաքսորի։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ընտրվել է ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի քարտուղար (1920-ի ղեկտեմբեր –1921-ի փետրվար), [[1921]]-ին գործուղվել է Մոսկվա՝ Սվերդլովի անվ. կոմունիստական համալսարանում ուսանելու։ [[1922–28]]-ին կուսակցական ղեկավար աշխատանք է կատարել Լենինգրադում։ 1928-ի օգոստոսին ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ Խանջյանը ուղարկվել է Հայաստան, որտեղ ընտրվել է ՀԿ(բ)Կ Կենտկհմի երկրորդ, իսկ [[1930]]-ի մայիսից՝ առաջին քարտուղար։ Ընտրվել է Անդրերկրկոմի բյուրոյի, Անդրֆեդերացիայի, ՍՍՀՄ, [[ՀՍՍՀ]] Կենտգործկոմների և ՍՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ։ Եղել է [[ՍՄԿԿ]] XV, XVI, XVII համագումարների պատգամավոր։ Խ. մեծ ջանքեր է ներդրել ՀՍՍՀ ժող. տնտեսության զարգացման առաջին և երկրորդ հնգամյակների ծրագրերն իրականացնելու, կուլտուրական հեղափոխության հաղթանակն ապահովելու և ժող. կրթության գործը կազմակերպելու ուղղությամբ։ Նա առանձին ուշադրություն է նվիրել հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև սփյուռքահայության առաջադեմ ուժերի և Սովետական Հայաստանի կապերի ամրապնդմանը։ Պարգևատրվել է [[Լենինի շքանշան]]ով ([[1935]])<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1979 թ հատոր 5</ref>:
[[Պատկեր:Aghasi Khanjyan's plaque.JPG|մինի]]