«Ահմեդ Ադնան Սայգուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ահմեդը ծնվել է մաթեմատիկայի ուսուցչի ընտանիքում։ 13 տարեկանում արդեն ինքնուս տիրապետել է երաժշտական գրաճանաչությանը։ [[1928]]- [[1931]] թվականներին սովորել է [[Փարիզ]]ի Schola Cantorum երաժշտական դպրոցում։ [[1934]]- [[1935]] թվականներին ղեկավարել է երաժշտական նվագախումբը, իսկ [[1936]] թվականից սկսել է դասավանդել [[Ստամբուլ]]ի կոնսերվատորիայում։ Այդ նույն տարում [[Բելա Բարտոկ]]ի հետ ճանապարհորդել է [[Անատոլիա]]յում՝ հավաքելով և գրի առնելով ազգային երգեր։ Եղել է [[Թուրքիա]]յի ազգային հանրապետական կուսակցության առաջնորդի երաժշտական գծով խորհրդականը։
 
== Ժառանգություն ==
Սայգունի արվեստը մեծապես գնահատվել է թուրք ժողովրդի կողմից։ [[Մուստաֆա Քեմալ Աթաթուրք]]ի համոզմամբ Սայգունի արվեստը եվրոպականի և արևելյանի, ազգային և ժամանակից ոճերի խառնուրդն է։ Սայգուն միջազգայնորեն ճանաչված կոմպոզիտոր է։ Նա համարվում է 20-րդ դարի թուրքական երաժշտագիտության ամենակարկառուն ներկայացուցիչը և հինգ բարեփոխիչ կոմպոզիտորներից մեկը։ «Թայմս» ամսագրի պնդմամբ, որ Սայգունը եղել է [[Թուրքիա]]յի համար այն, ինչ [[Յան Սիբելիուս]]ը [[Ֆինլանդիա]]յի համար, ինչպես [[Բելա Բարտոկ]]ը [[Հունգարիա]]յի համար։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}