«Ակտինիում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 21.
Ակտինիումի քիմիական և ֆիզիկական հատկությունները շատ քիչ են ուսումնասիրված։ Հալման ջերմաստիճանը 1050&nbsp;°C է, եռման ջերմաստիճանը՝ 3300&nbsp;°C։ Օդում այն արագ պատվում է Ac<sub>2</sub>O<sub>3</sub> օքսիդի շերտով, որը խոչընդոտում է մետաղի քայքայմանը։ Քիմիական հատկություններով ակտինիումը շատ նման է [[լանթան]]ին։ Ակտինիումի հիդրօքսիդը՝ Ac(OH)<sub>3</sub> իրենից ներկայացնում է հիմք և հատկություններով մոտ է ալկալիահողային հիդրօքսիդներին։ Ռադիոակտիվության հետ պայմանավորված, այս մետաղը մթության պայմաններում արձակում է բնորոշ կապույտ գույն։ Ունի արծաթափայլ-սպիտակ գույն, արտաքին տեսքից հիշեցնում է լանթանի։
Լանթանի նման, նա կարող է գոյություն ունենալ երկու բյուրեղային ձևերով, բայց ստացված է միայն մեկ ձևը՝ β- Ac ը, որն ունի խորանարդային կառուցվածք։ α ձևը ստանալ չի հաջողվել։ Ակտինիումը շատ վտանգավոր ռադիոակտիվ թույների թվին է պատկանում, որը պայմանավորված է նրա բարձր α ակտիվությամբ։
Քիմիական հատկություներով ակտինիումը շատ նման է լանթանին, միացություններում ցուցաբերում է +3 օքսիդացման աստիճան (Ac2O3, AcBr3, Ac(OH)3), բայց տարբերվում է բարձր ռեակցիոնակտիվությամբ։
 
===Կիրառությունը===
227Ac-ի և բերիլիումի խառնուրդը համարվում է նեյտրոնների աղբյուր, ինչպես նաև կարող է կիրառվել որպես ռադիոիզոտոպային էներգիայի աղբյուր։ 225Ac-ը օգտագործվում է 213Bi- ի ստացման համար, ինչպես նաև մեծ կիրառում ունի ռադիո-իմունոթերապիայի բնագավառում։ 228Ac-ը կիրառվում է քիմիական հետազոտություններում, որպես ռադիոակտիվ ինդիկատոր, որը կապված է իր բարձր էներգիային β-ճառագայթների հետ։ 228Ac և 228Ra իզտոպների խառնուրդը բժշկության մեջ օգտագործվում է որպես γ ճառագայթների աղբյուր։
 
===Ստացումը===
Ակտինիումը ստացվում է ուրանային հանքանյութերից, սակայն նրանցում պարունակությունը բավականին փոքր տոկոս է կազմում։ Հիմնականում ակտինիումի իզոտոպները ստացվում են արհեստական ճանապարհով։ 227Ac իզոտոպը ստացվում է ռեակտորում ռադիումի նեյտրոնային ճառագայթման արդյունքում։ Ստացվածը, որպես կանոն, ռադիումի սկզբնական քանակից չի գերազանցում 2,15%-ը։ 228Ac իզոտոպը ստանում են 227Ac իզոտոպի նեյտրոններով ճառագայթման արդյունքում։ Մետաղական ակտինիում ստանում են լիթիումի զույգերով ակտինիումի տրիֆտորիդի վերականգնմամբ։ Ակտինիումի առանձնացումը ռադիումից, թորիումից և նմանատիպ էլեմենտներից, կատարվում է էքստրակցիայի և իոնափոխանակման մեթոդներով։ Մետաղական ակտինիում ստանում են ակտինիումի տրիֆտորիդի վերականգնմամբ լիթիումի զույգերով։
 
{{Փոքր պարբերական աղյուսակ}}