«Ալմաստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: → (11) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
{{Տես նաև|Ալմաստ (այլ կիրառումներ)}}
'''Ալմաստ''' ({{lang-grc|ἀδάμας}}- անկոտրում), ածխածնի բնական տարաձևություններից է։ Բնական ալմաստներն ամենակարծր [[միներալ]]ներն են և նման են անփայլ ապակու գնդիկների։ Լավագույն ալմաստները կամ անգույն են, կամ երկնագույն։
Տարբերում են ակնագործական և տեխնիկական ալմաստներ։ Առավել արժեքավոր է ակնագործականի անգույն տեսակը, որը նիստավորումից (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն բազմաթիվ հարթ 57 նիստեր) հետո կոչվում է ''[[ադամանդ]]''։ Նիստավորման շնորհիվ ձեռք բերած ուժեղ փայլի և գունախաղի համար ադամանդը կոչվում է նաև ''շողակն''։ Ալմաստ անվանումը ծագել է արաբերեն «ալմաս» (ամրագույն) բառից։ Ադամանդ հունարեն նշանակում է աննվաճելի, անհաղթահարելի։ Ալմաստը Հայաստան է բերվել հավանաբար Հնդկաստանից։ Փոշին լայնորեն օգտագործվել է հղկման նպատակով և մշակվել է հղկափոշու ստացման հատուկ եղանակ։ Իսկ որպես թանկարժեք քար՝ օգտագործվել է զարդեր պատրաստելու նպատակով։ Հայ ոսկերիչները մշտապես վայելել են հմուտ վարպետների համբավ։ Ալմաստե զարդերին վերագրել են ցավեր (հատկապես՝ երկունքի) մեղմելու, հաղթանակ պարգևելու և երջանկացնելու հատկություններ։
 
== Հայտնի ադամանդներ ==
Ադամանդի զարմանալի փայլը պայմանավորված է նրանով, որ անդրադարձնում է իր վրա ընկնող լուսային ճառագայթները։ Ալմաստի արժեքը որոշվում է նրա [[զանգված]]ով, վերջինս չափում են հատուկ միավորներով՝ [[կարատ]]ներով. 1 կարատը 0, 2 [[գրամ|գ]] է։ 50 կարատից բարձր զանգված ունեցող բոլոր ալմաստներին տրվում են հատուկ անուններ։ 1905 թ-ին [[Հարավային Աֆրիկա]]յում գտնվել է «Կուլինա» ալմաստը, որի զանգվածը 3106 կարատ (621, 2 գ) էր։ Նրանից պատրաստել են 105 ադամանդ, որոնցից ամենամեծի («Աֆրիկայի աստղ») զանգվածը 530 կարատ է։ [[17-րդ դար]]ում [[Ռուսաստան]]ում գտնվել է «Օռլով» ալմաստը, որի զանգվածը 190 կարատ (38 գ) էր։ 2007 թ-ին [[Հարավաֆրիկյան Հանրապետություն]]ում գտնվել է ամենախոշոր ալմաստը՝ 7000 կարատ (մոտ 1, 5 կգ) զանգվածով։
 
== Ալմաստները տեխնիկայում ==
Տեխնիկական ալմաստները, բացառիկ կարծրության շնորհիվ, օգտագործվում են լեռնային ապարներում խորը անցքեր հորատելիս։ Ալմաստով հանդերձված հորատիչի հատուկ թագագլխիկները 10 անգամ մեծացնում են հորատման արագությունը։ Ալմաստե կտրիչներն ու շաղափները լայնորեն կիրառվում են կարծր համաձուլվածքներ, մետաղներ, ապակիներ, պլաստմասսաներ մշակելու համար։ Ալմաստից պատրաստում են բարակ մետաղալարեր (օրինակ՝ վոլֆրամի և պողպատի) ստանալու թելքակորզաններ։ Դրանք նրբագույն՝ 0, 1–0, 001 մմ տրամագիծ ունեցող անցքերով թիթեղներ են, որոնցով մետաղը միջաձգելիս վերածվում է համապատասխան տրամաչափի մետաղալարի։
1950-ական թվականներին բացահայտվեց, որ տեխնիկական ալմաստներ կարելի է ստանալ արհեստական եղանակով. 100.000 մթնոլորտ [[ճնշում|ճնշման]], կատալիզատորի առկայության, թթվածնի բացակայության և 3000 °C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում [[գրաֆիտ]]ը մի քանի ժամվա ընթացքում վերածվում է ալմաստի մանր կտորների (դրանց զանգվածը սովորաբար չի անցնում 0, 1 կարատից)։ Այդ ժամանակներից սկսեց զարգանալ արհեստական ալմաստի արտադրությունը։ Այդպիսի ալմաստները լայնորեն կիրառվում են տեխնիկայում։ Արհեստական ալմաստներ ստանալուց հետո դժվար չէր կռահել, թե ինչպես է այն առաջանում բնության մեջ։ Դա տեղի է ունենում լեռնային ապարների շերտերի խորը ճեղքերում ու բնական անցքերում՝ բարձր ճնշման և ջերմաստիճանի ազդեցության տակ։ Բնական ալմաստի խոշոր հանքեր կան Ռուսաստանում, Աֆրիկայում (Հարավաֆրիկյան Հանրապետություն, [[Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն]], [[Բոթսվանա]], [[Նամիբիա]]), [[Բրազիլիա]]յում, [[Հնդկաստան]]ում և այլուր։
 
== Ալմաստե գահը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալմաստ» էջից