«Ալիսա (նկար, Մոդիլյանի)»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Նկարագրություն: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
No edit summary
չ (→‎Նկարագրություն: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ)
 
== Նկարագրություն ==
[[1915]] - [[1920]] թվականների ընթացքում Մոդիլիանին նկարել է ավելի քան 300 դիմանկար։ «Ալիսա»-ն նստած աղջկա դիմանկար է, հագին՝ երկնագույն զգեստ, կրծքին՝ ոսկեգույն [[խաչ]]։ Իր մեծ, [[նուշ|նշաձև]] աչքերով աղջիկը ուղիղ նայում է դիտողին։ Մուգ գույնի մազերը, որոնք երիզում են դեմքը, թափվում են զգեստի վրա։ Աղջկա դեմքը նմանեցված է աֆրիկական դիմակի։ Գունային տեսանկյունից [[կտավ]]ը պարզ է, գունային գամման տատանվում է կապույտի երանգներից մինչև թրծակավը՝ ստեղծելով հակադրություն, նկարին կյանք տալով և չխախտելով դասական լռության և ներդաշնակության ընդհանուր տպավորությունը։
 
Մոդիլիանին նախընտրությունը տվել է երկարավուն, ուղղահայաց ձևերին, որոնք վառ արտահայտվում են նրա աշխատանքներում մինչ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը և Ալիսայի դիմանկարում։ Աղջկա [[գլուխ]]ը նման է [[Ձու (սննդամթերք)|ձվի]], իսկ պարանոցը՝ [[գլան]]ի։ Աղջկա երկարավուն կերպարանքը ավելի է ընդգծվում կտավի ուղղահայաց դիրքով։ Համամասնության ոչ դասական իդեալը Մոդիլիանիի ուրվանկարներում սկիզբ է առել [[մաներիզմ|մաներիստ]] [[Ֆրանչեսկո Պարմիջանինո]]յի աշխատանքներից և իտալական [[Վերածնունդ|Վերածննդի]] այնպիսի վարպետներից, ինչպիսին [[Բոտիչելլի Սանդրո|Բոտիչելլին]] է։
1 105 242

edits