«Ալիս (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ)
{{Այլ կիրառումներ|Ալիս (այլ կիրառումներ)}}
'''Ալիս''' գետ [[Փոքր Ասիա]]յում: Սկիզբ է առնում [[Անտիպոնտական լեռներ]]ի արևմտյան հատվածներից։ Ունի երկու ակունք։ Մեկը սկիզբ է առնում Քկոսդեղաղի ստորոտից, իսկ մյուսը՝ մեծը՝ Անտիպոնտական և Անտիտավրոսյան լեռնահամակարգերի սահմանագլխից՝ Կըզըլդաղի ստորոտից։ Այս գետը երկաթահանքերով և կարմիր հողերով հարուստ լեռներից բխելու պատճառով ունի կարմիր և պղտոր ջուր։ Այն [[Փոքր Ասիա]]յի Սև ծովը թափվող ամենամեծ և ջրառատ գետն է։ Սկզբում հոսելով դեպի հարավ-արևմուտք, ոռոգում է [[Զարա]] և [[Սբաստիա]] քաղաքների շրջանները, ապա իր մեջ ներառելով շատ վտակներ հասնում է [[Անկարա]]յի մարզ։ Առանց թեքվելու հասնում է մինչև [[Յարաբուզուն|Յարաբուզու]]ն և [[Կեսարիա]]յից ոչ հեռու [[Յուրկյութ]] հովիտը։ Այստեղ հանդիպելով [[Խաջադաղ]] լեռանը թեքվում է հյուսիս-արևմուտք, հետո հյուսիս, ապա հյուսիս-արևմուտք կազմելով մոտ 250 կիլոմետր ձգվող աղեղ։ Բաֆրա գյուղաքաղաքը անցնելով [[Սինոպի ծոց]]ի արևելյան ծայրամասում թափվում է [[Սև ծով]]ը: Երկարությունը 1182 կիլոմետր է։
 
== Այլ անվանումներ ==
 
== Կամուրջներ ==
Գետի վրա կան մի շարք [[կամուրջ]]ներ, որոնք շատ նշանավոր են։ Միակամարը՝ Կեսարիայից 14-15 կիլոմետր հեռավորության վրա է։ Մեկ կամար ունի, այդտեղից էլ ծագում է անվանումը։ Ունի մոտ 54 մետր [[երկարություն]], 33 մետր բարձրություն և 4 մետր լայնություն։
Երկրորդը՝ [[Ծուռ]] (Էյրի Քյրփու) կամուրջն է, ընկած է Սեբաստիայի մոտ։ Ըստ ավանդության կամուրջը շինել է [[Սենեքերիմ]] [[արքա]]յի դուստրը՝ կոփախո քարերով։ Իր ծանրության տակ գետնիը չխարխլելու համար ճարտարապետը հյուսիս-հարավ կամուրջը թեքել է արևմուտք, այսինքն ծուռ է շինել, որտեղից էլ խագել է անվանումը։
Հաջորդը Քեսքիկ կամ Գըզլ կամուրջն է՝ մեծ 6 կամարներով շինված կամուրջ է։
Բացի սրանցից նշանավոր է նշանավոր է [[Գրիգոր Կեսարացի|Գրիգոր Կեսարացու]] կողմից շինված 14 կամարներով կամուրջը, որը մոտ 200 տարվա պատմություն ունի։ Այն նավարկելի չէ, սակայն ձկնառատ է։ Տեղ-տեղ շփոթված է Իրիս, տեղ-տեղ Սարոսի վտակ, Ալեոա կամ Ալավս գետերին։
[[Խեթական պետություն|Խեթական]] ժամանակաշրջանում կոչվում էր [[Մարասանիտա]]: Ըստ [[Հերոդոտ]]ի [[Ալիս]]ը սկիզբ է առնում [[Արմենիա]]յի լեռներից, անցնում [[Կիլիկիա]]յով Մեդական և [[Լիդիական թագավորություն|Լիդիական]] թագավորությունների սահմանն է։ Հավանաբար այստեղ խոսվում է [[Ալեուս]]ի մասին։ [[Մ. Խորենացի]]ն հիշատակում է Ալիա, Ալիս, Ալիոս, Ալիսոս, Ալիաս ձևերով։<ref>{{Գիրք:ՏԲ|90}}</ref>
 
== Ծանոթագրություններ ==
1 105 242

edits