«Ալեքսանդրապոլի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ): → )։ (5) oգտվելով ԱՎԲ
Տող 64.
Պայմանագրերի օրինականության համար կարևոր է պատվիրակությունների լիազորությունների օրինականությունը։ Ցանկացած միջազգային պայմանագրի օրինականության համար միջազգային իրավունքն ունի հստակ պահանջներ։ Ինչպես օրինակ՝ որևէ պայմանագիր կարող է համարվել օրինական, եթե այն ստորագրվել է ճանաչված պետության օրինական իշխանության լիազոր ներկայացուցիչ(ներ)ի կողմից։
Միջազգային իրավունքով փորձաքննությունը ցույց է տալիս, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը '''անօրինական (illegal)''' է և '''անվավեր (invalid)''', քանի որ.
* պայմանագրի ստորագրման պահին պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. հայկական պատվիրակությունն ''արդեն'' չէր ներկայացնում երկրի իշխանությունը, իսկ թուրքական (քեմալական) պատվիրակությունը ''դեռևս'' չէր ներկայացնում երկրի իշխանությունը (տե՛ս «Կնքող կողմերի լիազորությունները»):։
* պայմանագիրն ստորագրվել է միջազգային իրավունքի սկզբունքները ոտնահարող ուժի կիրառման բացահայտ սպառնալիքով։<ref>Vienna Convention on the Law of Treaties, 1969. UNO, NY, Article 52.</ref>
* պայմանագիրն այդպես էլ չի վավերացվել և ուժի մեջ չի մտել։
Տող 74.

''Թուրքական (քեմալական) պատվիրակություն''

Մինչ, այսպես կոչված, թուրքական պատվիրակությանն անդրադառնալն անհրաժեշտ է ընդգծել, որ «թուրքական» բառն այստեղ գործածվել է զուտ էթնիկ և ոչ՝ քաղաքական իմաստով, քանի որ մինչևիսկ այդ պատվիրակության անդամներն իրենք իրավացիորեն իրենց չէին համարում Թուրքիայի պետության ներկայացուցիչներ։ Պայմանագրի նախաբանում այս պատվիրակությունն անվանված է ոչ թե Օսմանյան կայսրության կամ Թուրքիայի կամ դրանց կառավարության պատվիրակություն, այլ ''Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարություն'' (''Türkiye Büyük Millet Meclisi Hükümeti''՝ պայմանագրի [[թուրքերեն]] օրինակում):։ Դա մի կազմակերպություն էր, որ ստեղծվել էր Թուրքիայի ռազմական հետախուզության (ղեկավարը [[1912]]-[[1914]] թվականներին [[Քյազիմ Կարաբեքիր]]ն էր) Կարակոլ (''Karakol'') կազմակերպության հրահրումով և աջակցությամբ ստեղծված ''Ազգային պաշտպանության'' (''Mudafaa-i Milliye'') [''The National Defense Group'']<ref>Criss N.B. Istanbul under Allied Occupation, 1918-1923. Leiden, 1999, p. 5.</ref> զանազան խմբերի միավորումով՝ [[1920]] թվական [[ապրիլի 23]]-ին, [[Անկարա]]յում։ Կարակոլի և նշյալ խմբերի գործունեությունն օրինական չէր (''legitimate''), քանի որ, ըստ միջազգային օրենքի՝ {{քաղվածք|''Զինադադարի կնքումից հետո որևէ գործողություն, որն ուղղված է զինադադարի նպատակը՝ այն է խաղաղությունը, խաթարելուն անօրինական է և դատապարտելի։''|}}:

Քեմալականների գործունեությունը նաև Թուրքիայի սահմանադրության խախտում էր, ուստի Թուրքիայի օրինական իշխանությունները դեռևս 1920 թվականի [[ապրիլ]]-[[մայիս]]ին քեմալականների նկատմամբ մի շարք մահավճիռներ էին կայացրել (օրինակ, դեռևս 1920 թվականի [[ապրիլի 11]]-ին կայսրության բարձրագույն կրոնավորի՝ շեյխ-ուլ-իսլամի ֆեթվայով ([[կոնդակ]]ով) խռովարարները հայտարարվել էին օրենքից դուրս և նրանց սպանելը՝ աստվածահաճո գործ<ref>Zurcher E.J. Turkey, The Modern History. London-New York, 1998, p. 158.</ref>):։ Խռովարարների պարագլուխը՝ Մուստաֆա Քեմալը, դեռևս [[1919]] թվականի [[հուլիսի 11]]-ին զրկվել էր իր բոլոր կոչումներից և պաշտոններից, իսկ 1920 թվականի [[մայիսի 11]]-ին թուրքական ռազմական դատարանը նրա նկատմամբ մահապատժի վճիռ էր կայացրել։ Այդ դատավճիռը 1920 թվականի [[մայիսի 24]]-ին հաստատվել էր սուլթանի կողմից։ Ուստի 1920 թվականի [[նոյեմբեր]]-[[դեկտեմբեր]]ին Ալեքսանդրապոլ բանակցությունների եկած պատվիրակությունը ոչ թե Թուրքիա պետությունն էր ներկայացնում, այլ փախուստի մեջ գտնվող, այդ թվում նաև պատերազմական հանցագործությունների համար մահվան դատապարտված, քրեական հանցագործների մի կազմակերպություն՝ «Թուրքիայի Ազգային մեծ ժողով» հորջորջվող ՀԿ։

Այդ կազմակերպությունը, չնայած լայնորեն տարածում գտած թյուր կարծիքի, 1920-[[1923]] թվականներին Թուրքիայի խորհրդարանը չէր։ Նա միջազգային իրավունքի և երկրի գործող սահմանադրության տեսանկյունից չէր կարող լինել խորհրդարան։ Կապիտուլյացիայի ենթարկված երկրում, ռազմակալման ողջ ժամանակահատվածում, դադարում են գործել տվյալ երկրի օրենսդիր և գործադիր իշխանության մարմինները։ Գերակա իշխանությունն անցնում է հաղթող երկրներին և այդ իրավական կարգավիճակը մնում է մինչև խաղաղության պայմանագրի կնքումը և ուժի մեջ մտնելը։ Այդ կարգավիճակն ու իրավիճակը միանշանակորեն ամրագրված են միջազգային իրավունքի մեջ և ամրապնդված բազում օրինակներով<ref>Paenson I. Manual of the Terminology of the Law of Armed Conflicts and International Humanitarian Law. Brussels, 1989, p. 46.</ref>: Թուրքիայի պարագայում [[1918]] թվականի [[հոկտեմբերի 30]]-ից ([[Մուդրոսի զինադադար]]ի ստորագրումից) գոնե մինչև [[1923]] թվականի [[հուլիսի 24]]-ը ([[Լոզանի կոնֆերանս|Լոզանի պայմանագրի ստորագրումը]]) Թուրքիայում, միջազգային իրավունքի համաձայն, իշխանությունը պատկանում էր հաղթած Դաշնակից երկրների Գերագույն խորհրդին (''Supreme Council of the Allied Powers''):։

Այդ խորհուրդը, որի կազմում էին [[Մեծ Բրիտանիա|Բրիտանիա]]յի, [[Ֆրանսիա]]յի, [[Իտալիա]]յի և ԱՄՆ բարձրագույն պաշտոնյաները, իր իշխանությունը Թուրքիայում իրականացնում էր նախ պարզ ներկայացուցիչների (1918 թվականի [[նոյեմբեր]] – 1919 թվականի [[մարտ]]), ապա և Գերագույն հանձնակատարների (''High Commissioners'') միջոցով (1919 թվականի [[մարտ]] – 1923 թվականի [[սեպտեմբեր]])<ref>Criss N.B. Ibid, p. 61:</ref>: Վերջիններիս միավորող կառույցը, որն իրականացնում էր բարձրագույն իշխանությունը նախկին Օսմանյան կայսրության տարածքում, կոչվում էր Վերահսկման և կազմակերպման միջդաշնակցային հանձնախմբեր (''Inter-Allied Commissions of Control and Organization'') և ուներ զանազան ենթահանձնախմբեր<ref>Criss N.B. Ibid, p. 158</ref>:

«Թուրքիայի Ազգային մեծ ժողով» կազմակերպության առաջին նիստը գումարվել է 1920 թ. ապրիլի 23-ին։ Այդ ժողովն ունեցել է 327 մասնակից, որոնցից առավելագույնը միայն 92 էին (1/3-ից էլ պակաս) նախկին օսմանյան խորհրդարանի նախկին անդամներ։ Նրանք համարվում են նախկին, քանի որ խարհրդարանի վերջին օրինական ընտրությունները տեղի էին ունեցել 1912 թ. և այդ տարի ընտրվածների լիազորությունների ժամկետը, համաձայն գործող սահմանադրության 70-րդ հոդվածի, ավարտվել էր 1916 թ.-ին։ Պատմագիտական գրականության մեջ հիշատակվող 1919 թ. վերջին ամիսների «ընտրությունները» և դրա հետևանքով 1920 թ. հունվար-ապրիլին կայացած ժողովները չեն կարող համարվել ընտրություններ և դիտարկվել որպես խորհրդարանական նիստեր, քանզի դրանք տեղի են ունեցել թուրքական ինքնիշխանության բացակայության պայմաններում և չեն իրականացվել երկրի սահմանադրության և օրենսդրության պահանջներին համապատասխան։

Տող 92.

== Աղբյուրներ ==
* [[Արա Պապյան]] - Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր (հոդվածների ժողովածու), Ասողիկ, [[Երևան]], [[2012]] (ISBN 978-9939-50-190-1, ՀՏԴ՝ 941(479.25):341։341(045), ԳՄԴ՝ 63.3(2Հ) + 67.91ց1, Պ234: Համակարգչային շարվածքը և ձևավորումը՝ [[Դավիթ Աբրահամյան|Դավիթ Օ. Աբրահամյանի]])

== Արտաքին հղումներ ==