«Աթենքի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ թարգմանում եմ անգլերեն ամսանունները oգտվելով ԱՎԲ
չ →‎Պատմություն: clean up, փոխարինվեց: ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 5.
Աթենքի համալսարանը հիմնադրվել է [[1837]] թվականի [[մայիսի 3]]-ին և տեղակայվել է ճարտարապետներ Ստամատիոս Կլանտիսի և Էդուարդ Շչոբերտի կալվածքում, [[Ակրոպոլիս]]ի հյուսիսային լանջին։
 
Համալսարանը ի սկզբանե կոչվել է Օտտոնյան համալսարան (Οθώνειον Πανεπιστήμιον) ի պատիվ Հունաստանի Օտտոն I թագավորի (Othon) և ունեցել է 4 ֆակուլտետներ՝ աստվածաբանության, իրավագիտության, բժշկագիտության, և արվեստի (ներառյալ կիրառական գիտություններ և մաթեմատիկա):։ Ունեցել է 33 պրոֆեսոր, 52 ուսանող և 75 չներառված աուդիտորներ։
 
Kleanthis շինության փոքր տարածքը չի կարողացել բավարարել Օտտոնյան համալսարանի պահանջները, ուստի [[Դանիացիներ|դանիացի]] ճարտարապետ Քրիստիան Հանսենին հանձնարավել է նախագծել նոր շենք համալսարանի համար<ref name=nhrf>{{cite web|title=University of Athens - Archaeology of the City of Athens| url=http://www.eie.gr/archaeologia/gr/arxeio_more.aspx?id=189| website =National Hellenic Research Foundation (In Greek)|accessdate=հոկտեմբերի 6, 2014}}</ref> : Հետևելով [[Նեոդասականություն|նեոդասական]] մոտեցմանը՝ Հանսենը համատեղում է «հուշարձանի շքեղությունը մարդկային լայնածավալ պարզության հետ»՝ շինության տալով H-տեսք։ Շինարարությունը սկսվում է [[1839]] թվականին։ Շենքի դիմացի թևը հայտնի է որպես "Propylaea", այն ավարտին է հասցվել 1842-1843 թվականներին։ Մյուս թևերի կառուցման հսկողությունն իրականացրել է [[հույն]] ճարտարապետ Լիսանդրոս Կաֆտանտցոգլուն, ավելի ուշ՝ նրա գործընկեր Անաստասիոս Տեոֆիլասը՝ շինությունն ավարտին հասցնելով 1864 թվականին։ Շենքը համարվում է «Աթենքի նեոդասական եռագրություն» [[Աթենքի ակադեմիա]]յի և [[Հունաստանի ազգային գրադարան]]ի հետ միասին, որոնք հետագայում կառուցվել են համալսարանի աջ և ձախ կողմերում<ref name=nhrf/>: