«Ազենկուրի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (18) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 20.
'''Ազենկուրի ճակատամարտ'''- ճակատամարտը տեղի է ունեցել [[1415]]-ի [[հոկտեմբերի 25]]-ին ֆրանսիական և [[անգլիա]]կան զորքերի միջև [[Ազենկուր]] կոչվող վայրի մերձակայքում Հյուսիսային [[Ֆրանսիա]]յում [[Հարյուրամյա պատերազմ]]ի ժամանակ։ Այս ճակատամարտի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ֆրանսիական մեծաթիվ զորքերը ջաղջախիչ պարտություն կրեցին։ Նման պարտության պատճառը անգլիական նետաձիգների ճիշտ ընտրված մարտավարությունն էր, ովքեր զինված էին [[երկար աղեղ]]ներով, գործողությունները համաձայնեցված էին ծանրազեն զորքերի հետ(նման մարտավարություն անգլիացիներն արդեն կիրառել էին ֆրանսիացիների դեմ [[1346]]-ի Կրեսի ճակատամարտում, [[1368]]-ին ֆրանսիական թագավոր [[Շառլ Իմաստուն]]ը հրաման արձակեց՝ ամբողջ ժողովրդին զինել նետերով, բայց դա սովոույթ չդարձավ, ինչպես նաև անգլացիների հաղթանակի համար հող նախապատրաստեց՝ ֆրանսիական ֆեոդալական հիերարխիայի ուժեղացումը)։
Ճակատամարտը նոր էջ բացեց Ֆրանսիայի պատմության մեջ։ Ազենկուրում կրած պարտության հետևանք եղավ [[1420]]-ի [[Տուրայի պայմանագիր]]ը, որի համաձայն [[Հենրի V (Անգլիա)|Հենրի 5-րդ]]ը հռչակվեց ֆրանսիական գահի ժառանգորդ։ Հենրի 5-րդը նաև ձգտում էր կազմակերպել հերթական [[խաչակրաց արշավանք]]ը։ Այս երկու նախաձեռնությունները չիրականացվեցին-Հենրի 5-րդը մահացավ [[1422-ի օգոստոսի 31]]-ին 34 տարեկան հասակում՝ դիզենտերիայից, որով վարակվել էր հավանաբար ֆրանսիական Մո քաղաքիպաշարման ժամանակ։
== Ճակատամարտի նախապատրաստությունները ==
Հենրի 5-րդը ներխուժեց Ֆրանսիա վերջինիս արքայի կողմից հաշտության պայմանագրի խզումից հետո։ Հավակնելով ֆրանսիական գահին՝ Հենրին ներխուժեց Ֆրանսիայի տարածք այն համոզմամբ, որ [[Նորմանդիա]]յի հերցոգությունը (դքսություն) պատկանում է իրեն։ [[1415]]-ի [[օգոստոսի 13]]-ին 28-ամյա Անգլիայի արքա Հենրի 5-րդը քսան հազարանոց զորքով հասավ [[Սեն (գետ)|Սեն գետ]]ի ափ՝ Հարֆլյոր կոչվող վայր, որը նրան տվեց կարևոր ռազմավարական դիրք, այնքանով, որ այն համարվում է բանալի դեպի Նորմանդիա։ Ճամբարը դարձավ դժվարամատչելի՝ քաղաքը պաշտպանում էին հաստ պարիսպները, որոնք ամրացված էին 26 աշտարակներով, իսկ քաղաք պաշտպանում էր 1000 զինվոր։ Սպասելով արքային քաղաքի գրավումը ուշանում էր, քաղաքը գրավվեց միայն [[սեպտեմբերի 22]]-ին։ Անգլիական բանակը կրելով ծանր կորուստներ միայն [[հոկտեմբերի 8]]-ին շարունակեց արշավանքը։ Հենրին իր զորքռրի մեծամասնությանը (մոտ 900 զինվոր) [[Կալե]], որտեղ անգլիացիները կարողացան հաղթահարել մոտակա [[ձմեռ]]ը և վերականգնվեց զորքերի մարտական ոգին։ Հաֆլյորի գրավման լուրը հասավ [[Փարիզ]], որից հետո սկսվեց մեծաքանակ զորքի հավաքումը [[Ռուան]]ում։ Դրանից հետո անգլիացիները շարժվեցին դեպի [[հյուսիս]] միայն դրանից հետո ֆրանսիացիները սկսեցին հետևել անգլիական բանակին, որպեսզի նրան շրջապատեն Սոմ գետում և թույլ չտան նրանց հետագա առաջխաղացումը։ Սկզբում ֆրանսիացիներին հաջողվում էր հաջողության հասնել, նրանք ստիպեցին անգլիական թագավորին թեքվել [[հարավ]], սակայն վերջիվերջո անգլիացիները անցան Սոմը և շարունակեցին շարժվել դեպի հյուսիս։ Զորքերը հանդիպեցին [[հոկտեմբերի 24]]-ին Ազենկուր գյուղի մոտակայքում, Կալեից ոչ հեռու։ Ամբողջ օրն անձրևեց և երկու կողմերի հրամանատարներն էլ որոշեցին ճակատամարտել [[հոկտեմբերի 25]]-ի առավոտյան։
Տող 28.
== Բանակների կազմը ==
=== Ֆրանսիա ===
Կռվի դաշտում Ֆրանսիացիները մի քանի անգամ գերազանցում էին իրենց թշնամիներին, սակայն անհնար է ճշգրիտ որոշել ճակատամարտի մասնակից ֆրանսիական զորքերի թիվը։ Ժամանակակիցների գնահատականները տարբեր են՝ ժամանակագիրները տարբեր թվեր են նշում 10000-ից 150000 զինվոր կամ ավելի շատ։ Վերջին թվերը չափազանցված են դա պայմանավորված է նրանով, որ պատմաբանները ցանկանում էին տպավորություն թողնել հետևորդների վրա և որպեսզի ընդգծեն իրադարձության կարևորությունը, քան վերականգնել պատմական իրականությունը, բացի այդ ֆրանսիական զորքերը անգլիացիներին գերազանցում էին ամենքիչը հինգ անգամ։
Ֆրանսիական զորքերի 60 տոկոսը կազմում է ծանրազեն [[հեծելազոր]]ը, բաղկացած ասպետներից, ինչպես նաև բաղկացած էսկուայրներից, [[սերժանտ]]ներից և հասարակ ծագում ունեցող զինվորներից կամ աշխարհազորայիններից, ովքեր ոչ մի լուրջ դեր չունեին ֆրանսիական բանակում։ Անհրաժեշտության դեպքում ասպետները կռվում էին նաև՝ որպես հետևակ, սակայն կարգապահության և ազնվական գրաված դիրքը թույլ չեր տալիս հրամանատարներին ճկուն ռազմական գործողություններ իրականացնել։ Մնացած զորքը կազմում էին ֆրանսիական այլ քաղաքների [[պահակազոր]]երի հավաքված զինվորներից, կային նաև վարձկաններ Հյուսիսային [[Իտալիա]]յի քաղաքներից, ինչպես նաև ռեկրուտների։ Ծանրազեն հեծելազորի կողքին կար նաև թեթևազեն հեծելազորի ստորաբաժանումը։
Ֆրանսիացիները հենվում էին նաև մեծաքանակ հետևազորի վրա, ովքեր հիմնականում կազմված էին ցածր խավերից հավաքված՝ [[Պիկարդիա]]յից, [[Արտուա]]յից, Նորմանդիայից, և [[Շամպանի]]ից։ Այս զինվորները, չնայած իրենց թվական գերազանցությանը (որոշ տեղեկությունների համաձայն նրանց թիվը կազմում էր 20000) ոչ մի լուրջ օգուտ տալ չէին կարող, քանի որ չունեին մանևրելու տեխնիկա և չէին կարողանում իրականացնել դժվար գործողություններ ծանրաքաշության պատճառով։ Սրանք պաշտպանված էին կաշվե վերարկուներով և ծանր զրահագլխարկներով։ Երեկվա գյուղացիները զինված էին իրենց հատուկ զենքերով, ինչպես նաև հասարակ սրերով և դանակներով, որոնք կարող էին օգտագործել հիմնականում ձեռնամարտի ժամանակ, այս պատճառներով էլ նրանք ուղղակի ի վիճակի չէին պայքարել [[ծանրազեն հեծելազոր]]ի դեմ։ Մարտի ժամանակ սրանց հիմանականում ֆրանսիացիները օգտագործում էին, այսպես կոչված, առաջին հարվածի համար, միևնույն ժամանակ սրանց կողքին տեղակայված էին պրոֆեսիոնալ զինվորները և քաղաքային կայազորների զինվորները, ովքեր լավ զինված էին։ Ֆրանսիական բանակի կազմում կային նաև նետաձիգներ, սակայն ֆրանսիացիները հիմնական շեշտը դրել էին [[արբալետ]]ների վրա։ Հետևակի կազմում ներկա էին նաև արբալետավորները, ովքեր տեղակայված էին վարձկանների կողքին։ Այս ամենի կողքին նրանք օգագործում էին [[թնդանոթ]]ներ, սակայն անգամ սրանց ներկայությունը ոչ մի օգուտ չտվեց։
Տող 59.
 
== Կորուստները ==
Հստակ տեղեկություն չկա, թե կողմերն ինչքան կորուստներ ունեցան։ Ֆրանսիական աղբյուրները նշում են, որ ճակատամարտում ֆրանսիացիները կորցրել են 4-10 հազար, իսկ անգլիացիները 1600 զինվոր։ Այլ աղբյուրները նշում են, որ ֆրանսիական բանակի կորուստը ամենաքիչը վեց անգամ գերազանցում էր անգլիական կողմի զոհերի թվին։
Անգլիական աղբյուրները զգալիորեն տարբեր թվերի մասին են խոսում 1500-ից 11000 սպանված ֆրանսիացիներից և գրեթե 100 սպանված անգլիական կողմից։ Պատմաբան Ջուլիա Բարկեր, հիմնվելով իր իսկ հետազոտությունների վրա, նշում է, որ անգլիական կողմը 112-ից ավել զոհ է ունեցել, որոնց մեջ էր նաև հայտնի դուքս Էդուարդ Նորվիչը՝ [[Էդուարդ III|Էդուարդ 3-րդ]] թագավորի թոռը։ Ալֆրեդ Բերնի խոսքերով ֆրանսիական կողմից զոհվել է բարձր ազնվականության գրեթե 90 ներկայացուցիչ և 1560 ասպետներ, իսկ հասարակ ժողովրդի մասին ոչ մի տեղեկություն չի տալիս (հավանաբար 2-3 անգամ ավելի)։
Այսպես, թե այնպես ճակատամարտում ֆրանսիացիները մեծ կորուստներ կրեցին, սպանվեց 3 հերցոգ, ամենաքիչը 8 [[գրաֆ]], մի վիկոնտ և արքեպիսկոպոս, նաև մեծ քանակությամբ ավելի ցածր կոչում ունեցող ֆրանսիացիներին։ Բայց ֆրանսիացիների համար ամենաղետալին մեծ քանակությամբ զինվորական հրամանատարների զոհվելն էր, որը մեծ հարված էր ֆրանսիական բանակին։