«McLaren Automotive»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ թարգմանում եմ անգլերեն ամսանունները oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (8) oգտվելով ԱՎԲ
Տող 35.
[[Պատկեր:McLaren F1.jpg|մինի|McLaren F1]]
[[Պատկեր:Orange McLaren F1.jpg|մինի|ձախից|McLaren F1]]
Ընկերության առաջին ճանապարհային մեքենան Mclaren F1-ն էր։ Մեքենան ուներ գերմանական BMW ընկերության կողմից արտադրված 6 լիտր աշխատանքային ծավալով V12 կոնֆիգորացիայի շարժիչ, որի հզորությունը 618 ձիաուժ էր կամ 461 կՎ։ Մինչև 2005 թվականը F1-ը համարվում էր աշխարհի ամենաարագ մեքենան՝ հասնելով 391 կմ/ժ արագության։ 0-100 կմ/ժ-ի F1-ը հասնում էր 3.2 վայրկյանում։ Արտադրությունը սկսվեց 1992 թվականին։ Հետագայում 1995 թվականին ներկայացվեց F1 LM մոդելը, իսկ 1997 թվականին F1 GT մոդելը։ F1 GTR մոդելը արտադրվել է 1995-1997 թվականներին։ McLaren F1- արտադրությունը ավարտվեց 1998 թվականին։ Արտադրվեց ընդհանուր 100 մեքենա, որոնք մինչև օրս համարվում են աշխարհի ամենաարագ սպորտային մեքենաները։
 
<br />
Տող 41.
[[Պատկեր:McLaren Mercedes SLR - Flickr - inkiboo.jpg|մինի|McLaren Mercedes SLR]]
[[Պատկեր:Mercedes-Benz Mclaren SLR (4001471350).jpg|մինի|ձախից|Mercedes-Benz Mclaren SLR]]
1997 թվականին Մաքլարենը համաձայնվեց Մերսեդես-Բենց ընկերության համար նախագծել SLR մոդելը, քանի որ DaimlerChriseler ընկերությունը Մաքլարենի ամենամեծ բաժնետերն էր։ SLR-ը ուներ 5.5 լիտր աշխատանքային ծավալով սուպերմղիչով V8 կոնֆիգուրացիայի շարժիչ, որի հզորությունը 626 ձիաուժ էր կամ 467 կՎ։ Մեքենան 0-100 կմ/ժ–ի հասնում էր 3.8 վ-ում, իսկ 0-161 կմ/ժ-ի 6.3 վ-ում։
Հետագայում 2006 թվականին ներկայացվեց Mercedes-Benz McLaren SLR 722 տարբերակը, որի շարժիչի հզորությունը 650 ձիաուժ էր կամ 480 կՎ, իսկ մեքենայի մաքսիմալ արագությունը 340 կմ/ժ։ 2007 թվականին ներկայացվեց SLR-ի կաբրիոլետ տարբերակը։ Նույն տարում սկսվեց արտադրությունը։ Մեքենան պարամետրերով չէր տարբերվում կուպեից։ Այնուհետև թողարկվեց սահմանափակ արտադրության SLR Stirling Moss տարբերակը, որով և ավարտվեց մեքենայի արտադրությունը։
==McLaren MP4-12C (P11)==
Տող 51.
[[Պատկեր:McLaren P1 in Race Mode (14566978336) (2).jpg|մինի|McLaren P1 in Race Mode]]
[[Պատկեր:Green McLaren P1 (14974951492).jpg|մինի|ձախից|Green McLaren P1]]
McLaren P1 (P12)-ը սահմանափակ արտադրության հիբրիդ սպորտային մեքենա է, որը փոխարինում է Mclaren F1-ին։ Կոնցեպտը ներկայացվեց 2012 թվականի Փարիզի ավտոսալոնում։ Արտադրությունը սկսեց 2013 թվականին և թողարկվեց 375 մեքենա։ McLaren P1 (P12)-ը ունի 3.8 լիտր աշխատանքային ծավալով 2 տուրբոմղիչներով V8 կոնֆիգուրացիայի շարժիչ։ Շարժիչի հզորությունը 727 ձիաուժ է կամ 542կՎ, ինչպես նաև նրան միացած է 176 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչ։ Մեքենան հիբրիդ է և ունի բավականին մեծ՝ 324 բջիջ ունեցող մարտկոց։ Փոխանցման տուփի փոխանցումների ժամանակ հզորության կորստի պահերին էլեկտրական շարժիչը պահպանում է մեքենայի արագությունը, ինչպես նաև արգելակման ժամանակ կարող է լիցքավորել մարտկոցը։ Մեքենան կարող է գործել միայն էլեկտրական շարժիչով 10 կմ։ "<ref>{{cite web|url=http://www.insideline.com/mclaren/mp4-12c/future-mclaren-models-will-focus-on-efficiency.html |title=Future McLaren Models Will Focus on Efficiency |publisher=Insideline.com |date=մարտի 18, 2010 |accessdate=հունիսի 9, 2010}}</ref> Մեքենան 0-100 կմ/ժ-ի հասնում է 2.8 վ-ում, իսկ 0-200 կմ/ժ-ի՝ 6.8 վ-ում։ P1-ի քաշը 1490 կգ է, իսկ մաքսիմալ արագությունը 340 կմ/ժ։ 2015 թվականին ներկայացվեց նաև P1 GTR տարբերակը, որի ճանապարհային օգտագործումը արգելված է։ Թողարկվեց 35 տարբերակ, որոնք արժեին 2.8 միլիոն դոլար։ Սովորական տարբերակից GTR-ը 50 ձիաուժով հզոր է։ <ref>{{cite web|url=http://www.topgear.com/uk/car-news/mclaren-new-model-2014-02-12 |title=pictures of the McLaren 650S|date=փետրվարի 12, 2014 |accessdate=փետրվարի 16, 2014}}</ref>
==McLaren 650S (P11M)==
[[Պատկեր:The frontview of McLaren 650S SPIDER.JPG|մինի|McLaren 650S Spider]]
Տող 65.
==McLaren Sport series==
===McLaren 570S===
McLaren 570S-ը McLaren-ր առաջին սպորտային մեքենան է(բոլոր մյուսները սուպերմեքենաներ էին)։ Առաջին անգամ ցուցադրվեց Նյու-Յորքի ավտոսալոնում։<ref name=adamczyk>Alicia Adamczyk. [http://www.forbes.com/sites/aliciaadamczyk/2015/03/29/mclaren-to-debut-570s-coupe-at-new-york-auto-show/ McLaren To Debut 570S Coupe At New York Auto Show]. Forbes. 2015-03-29. Accessed 2015-03-30.</ref><ref name=nunez>Alex Nunez. [http://www.roadandtrack.com/car-shows/new-york-auto-show/news/a25375/the-mclaren-570s-is-the-sports-series-first-car/ The McLaren 570S is the Sports Series first car]. Road and Track. 2015-03-25. Accessed 2015-03-30.</ref> Նրա գինը 180 հազար դոլար է։ <ref>{{cite web|title=McLaren 570S priced at $184,900|url=http://www.autoblog.com/2015/04/03/mclaren-570s-pricing-540c-shanghai/#image-9|publisher=Autoblog.com|date=ապրիլի 3, 2015}}</ref> Մեքենան ունի բենզինով աշխատող 3.8 լիտր աշխատանքային ծավալով V8 կոնֆիգուրացիայի երկու տուրբոմղիչներով շարժիչ, որի հզորությունը 562 ձիաուժ էր կամ 419կՎ։ Մեքենայի քաշը 1313 կգ է, 0-100կմ/ժ-ի արագանում է 3.2 վայրկյանում իսկ մաքսիմալ արագությունը 330կմ/ժ է։
===McLaren 540C===
540c-ն արժե 160 հազար դոլար և ամենա էժան Մաքլարենի արտադրության սպորտային մեքենան է։ Մեքենան ունի 3.8 լիտր աշխատանքային ծավալով V8 կոնֆիգուրացիայի երկու տուրբոմղիչներով շարժիչ, որի հզորությունը 533 ձիաուժ է կամ 399ԿՎ։ 540c-ն 0-100կմ/ժ արագության հասնում է 3.5 վայրկյանում իսկ մաքսիմալ արագությունը 320կմ/ժ է։ 540c-ն նախատեսված է մասնավորապես Չինաստանում վաճառվելու համար։<ref>{{citeweb|title=McLaren unveils the commuter-ready 540C in China|url=http://www.autoblog.com/2015/04/20/mclaren-540c-shanghai-2015|publisher=Autoblog.com|date= ապրիլի 21, 2015}}</ref>