«1984 (գիրք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 8.
 
Ուսումնասիրելով ամերիկյան դպրոցներում արգելված գրքերի 1965-1982 թթ. վիճակագրությունը, [[Լի Բերես]]ն իր «[[Հանրահայտ արգելված գրքեր]]» աշխատության առաջաբանում առանձացնում է 30 այդպիսի գիրք։ Ընդ որում՝ Օրուելի «1984»-ը դրանց շարքում 5-րդն է։ Ուշագրավ է, որ վեպի արգելքնը ամերիկյան դպրոցներում առավել սաստիկ է եղել 1960-70 թվականներին, երբ չափազանց մեծ էր [[ԽՍՀՄ]]-ի հետ պատերազմ սկսելու հավանականությունը։
Հիմնականում վեպը քարկոծվում էր իր անբարոյական ու բաց տեսարանների համար, որոնք կարող էին բացասաբար ազդել դեռահասների հոգեբանության վրա։ Բայց առավել ուշագրավ են վեպն արգելելու քաղաքական դրդապատճառները. որոնք տարբեր ժամանակներում ակնհայտորեն հակասում են իրար։ Յուրաքանչուր քաղաքական իրադրություն, ըստ ամենայնի, իր դերն է խաղացել արգելանք դնելու, ապա այդ արգելանքն հանելու պատճառաբանության հարցում։ Այդպես, մեկ անգամ [[ԱՄՆ]]-ում վեպն արգելվել է այն պատճառաբանությամբ, որ կոմունիզմն այստեղ ներկայացված է բարենպաստ լույսի ներքո, իսկ որոշ ժամանակ արգելանքն հանվել է այն փաստարկով, որ գիրքը հրաշալիորեն պատկերում է, թե ինչ է իրականում կատարվում ամբողջատիրական համակարգում։ Հետաքրքիր է, որ ընդուպ մինչև վերջերս, «1984»-ը թույլատրված է ամերիկյան դպրոցական գրադարանների 43 տոկոսում միայն։
 
Օրուելի վեպի վերնագիրն ու [[ԽՍՀՄ]]-ում հենց 1984-ից սկսած գորբաչովյան հայտնի «պերեստրոյկան» որոշակի առեղծվածայնություն հողորդեց վեպին։ Իրականում՝ «1984» վերնագիրը Օրուելի հրատարակիչ [[Ֆրեդ Ուորբուրգին]]ն է, որով նա փորձում էր գրավել ընթերցողներին։ Նախնական մտահղացմամբ վեպը ունեցել է «Եվրոպայի վերջին մարդը» վերնագիրը։ Այնուամենայնի, ինչո՞ւ հենց «1984», այդպես էլ առեղծված է մնում։ Ամենահավանական տարբերակն այն է, որ Ուորբուրգը պարզապես խաղարկել է վեպի ստեղծման տարեթիվը՝ 1948։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/1984_(գիրք)» էջից