«Ռենե Կոտի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 14.
Ծնվել է [[Հավր]]ում (հյուսիս-արևմտյան Ֆրանսիա)։ Ստացել է կրթություն իրավաբանության և փիլիսոփայության բնագավառներում, քաղաքական գործունեությունն սկսել է [[1923]]-ից։ [[Համաշխարհային երկրորդ պատերազմ]]ի տարիներին բավականին պասսիվ էր քաղաքական հարցերում, նորից ակտիվացավ այդ ասպարեզում միայն պատերազմից հետո՝ [[1945]]-ին։ [[1946]] թ. Ռ. Կոտին միացավ [[Ռոբեր Շուման]]ի կառավարությանը, ծառայելով այնտեղ որպես վերակառուցման և քաղաքային գործերի նախարար։ Հետո վերադարձավ [[Ֆրանսիայի Սենատ|Սենատ]] և ընտրվեց Սենատի փոխ-նախագահ։ Այդ պաշտոնում մնաց մինչև Ֆրանսիայի նախագահ ընտրվելը՝ [[1953]] թ. [[դեկտեմբերի 23]]-ի ընտրություններում։
 
Ռընե Կոտին իր պաշտոնավարությունը վարեց բարեխղճորեն, բայց շատ ավելի թույլ էր քաղաքականության վրա ազդելու իր ունակություններում, քան նրա նախորդը՝ Նախագահ [[Վենսան Օրիոլ]]ը։ [[1958]]-ի քաղաքական ճգնաժամի ժամանակ Կոտիի՝ պաշտոնից հրաժարվելու սպառնալիքների ազդեցության ներքո Ազգային Ժողովն առաջ քաշեց գեներալ [[Շառլ դը Գոլ|Շարլ դը Գոլ]]ին՝ որպես երկրի [[Ֆրանսիայի վարչապետ|վարչապետ]]։ Ռ. Կոտին պաշտոնից հրաժարվեց [[1959]] թ. [[հունվարի 8]]-ին, այդպիսով վերջ դնելով Ֆրանսիայի [[Չորրորդ հանրապետություն|Չորրորդ հանրապետությանը]]։ Կոտիի հրաժարականի արդյունքում դը Գոլն ընտրվեց Ֆրանսիայի նախագահ, սկիզբ դնելով արդի [[Հինգերորդ հանրապետություն|Հինգերորդ հանրապետությանը]]։
 
==Աղբյուրներ==