«Սկիպիոն Աֆրիկացի Ավագ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, փոխարինվեց: → (17), ց: → ց։ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
| անուն = Պուբլիոս Կոռնելիոս Աֆրիկացի Ավագ
| բնագիր անուն = {{lang-la|Publius Cornelius Scipio Africanus Maior}}
| պատկեր = Isis_priest01_pushkin.jpg
 
| տիտղոս = [[ռազմական տրիբուն]]
Տող 42.
| ինքնագիր =
}}
'''Պո՛ւբլիոս Կոռնե՛լիոս Աֆրիկացի Ավագ ''' ({{lang-la|Publius Cornelius Scipio Africanus Maior}}; [[մ․թ․ա․ 235 թվական]], Հռոմ — [[մ․թ․ա․ 183 թվական]], {{нп5|Լիտերն||en|Liternum}}, [[Կամպանիա (Իտալիա)|Կամպանիա]]) — հռոմեացի զորապետ և քաղաքական գործիչ, կոնսուլ մ․թ․ա․ 205 և 194 թվականներին։ Ռազմական կարյերան սկսել է մթ․ա․ 218 թվականին՝ [[Երկրորդ Պունիկյան պատերազմ]]ի ժամանակ։ Որոշ աղբյուրների տվյալներով՝ այն զինվորների հրամանատարներից է, որոնք կարողացել են ողջ մնալ մ․թ․ա․ 216 թվականին [[Կաննեի ճակատամարտ]]ում, որը աղետալի էր Հռոմի համար և, թվում էր, կարող էր բերել վերջինիս պարտությանը։
 
Իսպանիայում կարթագենացիների դեմ մարտերում իր հոր և հորեղբոր մահվանից հետո Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը դարձավ այդ տարածաշրջանում Հռոմի զորքերի հրամանատարը՝ պրոկոնսուլի լիազորություններով (մ․թ․ա․ 211 թվական)։ Նա զավթեց [[Նոր Կարթագեն]] քաղաքը (մ․թ․ա․ 209 թվական), մ․թ․ա․ 208 թվականին [[Բեկուլի ճակատամարտ]]ում ջարդեց [[Հասդրուբալ Բարկիդ]]ին, ոչնչացրեց [[Մագոն Բարկիդ]]ի և [[Հասդրուբալ Գիսկո]]յի՝ Գիսկոյի կամ Գիսգոյի որդու բանակները՝ [[Իլիպի ճակատամարտ]]ում (մ․թ․ա․ 206 թվական)։ Այդ բոլորի արդյունքում արդեն մ․թ․ա 206 թվականի վերջին հռոմեացիները վերահսկում էին [[Իսպանիա]]յում կարթագենացիների բոլոր տիրույթները, ինչն էլ վճռական ազդեցություն ունեցավ [[Երկրորդ Պունիկյան պատերազմ]]ի արդյունքի վրա։
 
Վերադառնալով Հռոմ, Սկիպիոնը հասավ նրան, որ ընտրվեց Հռոմեական հանրապետության կոնսուլ և թույլտվություն ստացավ զորքերով ափ իջնել [[Հին Լիբիա]]յում՝ Աֆրիկա։ Մ․թ․ա․ 203 թվականին նա ոչնչացրեց Գիսկոնի որդի Հասդրուբալի և [[Նուլիդիա]]յի արքա [[Սիֆաքս]]ի բանակները, իսկ ապա ևս մեկ անգամ ջարդեց Հասդրուբալին [[Մեծ Հարթավայրերի ճակատամարտ]]ում և իր հսկողության տակ առավ Նումիդիան։ Դա հարկադրեց Իտալիայում փառահեղ հաղթանակներ տանող կարթագենական զորավարին՝ անպարտելի համարվող Հաննիբալին հեռանալ այնտեղից և վերադառնալ հայրենիք՝ Աֆրիկա։ [[Զամայի ճակատամարտում]], որը վճռորոշ դարձավ, Սկիպիոնը ջարդեց նաև անպարտելի Հաննիբալին (մ․թ․ա․ 202 թվական), որից հետո Հռոմեական հանրապետության անունից հաշտություն կնքեց Կարթագենի հանրապետության հետ, ըստ որի վերջինս Հռոմին էր զիջում Իսպանիան, զրկվում էր իր նավատորմից և ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից։
 
Հետագա տարիներին Սկիպիոնը, որն ստացել էր ''Աֆրիկացի'' կամ ''Աֆրիկյան'' [[ագնոմեն]]ը կամ պատվանունը, ամենաազդեցիկ մարդն էր Հռոմեական հանրապետությունում։ Նա դարձավ ցենզոր՝ կենսոր, իսկ ապա՝ Սենատի պրինցեպս (մ․թ․ա․ 199 թվական), իսկ իր հարազատներն ու դրածոները կանոնավորապես զբաղեցնում էին Հռոմեական հանրապետության բարձրագույն պաշտոնները։ Երբ սկսվեց [[Սիրիական պատերազմ, մ․թ․ա․ 2–րդ դար|Սիրիական պատերազմը]], Սկիպիոնը լեգատ դարձավ իր եղբոր՝ [[Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոն Ասիացի|Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոն Ասիացու]] մոտ, որը մ․թ․ա․ 190 թվականին ստացել էր Հռոմեական հանրապետության զորքերի հրամանատարությունը Ասիայում։ Սակայն ռազմական գործողություններն Ասիայում (մ․թ․ա․ 190 թվական) փաստացի ղեկավարում էր Սկիպիոն Աֆրիկացին։ [[Մագնեզիայի ճակատամարտ]]ում Հռոմի հակառակորդը՝ [[Անտիոքոս III]] Սելևկյան արքան լիովին ջախջախվեց և հաշտություն խնդրեց։
 
Արևելքից վերադառնալով, Պուբլիոս Կոռնելիոսը և նրա եղբայրը դատական հետապնդման ենթարկվեցին իրենց քաղաքական հակառակորդների կողմից, որոնց գլխավորում էր [[Մարկիոս Պորկիոս Կատոն Ավագ]]ը։ Սկիպիոն Աֆրիկացին ըստ էության հրաժարվեց պաշտպանվել իր դեմ առաջադրված մեղադրանքներից՝ դավաճանության և գանձագողության մասին և հեռացավ դեպի կամավոր աքսոր։ Արդեն մեկ տարի անց (մ․թ․ա․ 183 թվականին) նա վախճանվեց իր սեփական վիլլայում, որը գտնվում էր [[Կամպանիա (Իտալիա)|Կամպանիայում]] (Իտալիա)։
Տող 57.
Պուբլիոս Կոռնելիոսը կարևոր տեղ է գրավում նաև հռոմեացի պատմագիր [[Տիտոս Լիվիոս]]ի «[[Հռոմի պատմությունը՝ քաղաքի հիմնադրումից ի վեր]]» երկասիրությունում։ Ի դեպ, հռոմեացի ամենահայտնի պատմիչներից մեկը՝ Տիտոս Լիվիոսը, գտնվում էր հույն պատմիչ Պոլիբիոսի նկատելի ազդեցության ներքո, սակայն դրանով հանդերձ, իր երկը գրելիս օգտագործել է նաև հռոմեացի [[աննալիստներ]]ի կորած աշխատանքները{{sfn|История римской литературы|1959|loc=с. 483}}։ Սկիպիոնի կյանքի ուղու հիմնական փուլերը նկարագրվում են Լիվիոսի երկի XXI—XXXIX գրքերում։
 
Հռոմեական հանրապետությանը հնազանդեցված Հունաստանի մեկ այլ նշանավոր պատմիչ՝ [[Պլուտարքոս]]ը Սկիպիոն Աֆրիկացուն է նվիրել իր նշանավոր երկասիրության՝ հայերեն «[[Զուգակշիռք]]», այլ լեզուներով՝ «Համեմատական կենսագրություններ» կոչվող պատմական երկի մի գիրքը, որը հանդիսանում է Հին Հունաստանի և Հին Աշխարհի ռազմական պատմության խոշորագույն դեմքերից մեկի՝ [[Էպամինոնդաս]]ի մասին գրքի զույգը և գրված է, հավանաբար, «[[Զուգակշիռք]]ի» մյուս բոլոր գրքերից ավելի վաղ{{sfn|Jones C.|1966|loc=р. 68}}։ Տարաբախտաբար, Պլուտարքոսի «[[Զուգակշիռք]]ի» մաս կազմող այդ երկու գիրքն էլ՝ Սկիպիոնի և Էպամինոնդասի մասին, կորել են, սակայն Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն Աֆրիկացի Ավագի մասին կարևոր տեղեկություններ են պահպանվել նույն «[[Զուգակշիռք]]ի» այլ գրքերում, որոնք նվիրված են հռոմեացի մի շարք այլ նշանավոր գործիչներին՝ [[Մարկոս Պորկիոս Կատոն Ավագ Ցենզոր]]ին, [[Քվինտոս Ֆաբիոս Մաքսիմոս Կունկտատոր]]ին և [[Տիտոս Քվինքցիոս Փլամինինոս]]ին։
 
Մեկ այլ հույն պատմագիր՝ [[Ապիանոս Ալեքսանդրացի]]ն, որն ապրել և ստեղծագործել է մ․թ․ II դարում, պատմել է Սկիպիոն Աֆրիկացու պատերազմների մասին իր նշանավոր «Հռոմեական պատմություն» պատմական երկասիրության մի շարք գրքերում։ Ապիանոսի «Հռոմեական պատմությունը» կազմված է աշխարհագրական հատկանիշներով։ «Հռոմեական պատմություն» երկասիրությունում Սկիպիոնի մասին պատմող գրքերն են «Իբերա–հռոմեական պատերազմները», «Պունիկյան պատերազմները» և «Սիրիական գործերը»։ Մի շարք ռազմական պատերազմաշրջանների և առանձին ճակատամարտերի նկարագրությունը հաճախ Ապիանոսի մոտ վերածվում է միմյանց քիչ կապված դրվագների նկարագրության, ընդ որում հեղինակը հաճախ տալիս է իրադարձությունների այլընտրանքային տարբերակները, և դա խոսում է այն մասին, որ նա հենվում է մինչպոլիբիոսյան ավանդույթի վրա{{sfn|Бобровникова Т.|2008|loc=с. 83}}։
 
Սկիպիոնի կենսագրության առանձին դրվագներ առավել կամ պակաս մանրամասն պատմված են [[Պատմական անեկդոտ]]ների լատինական հավաքածուներում, որոնք ստեղծել են [[Վալերիոս Մաքսիմոս]]ը և [[Սեքստոս Ավրելիոս Վիկտոր]]ը, որը կոչվում է նաև [[Կեղծ Ավրելիոս Վիկտոր]], ինչպես նաև հռոմեական պատմության մի շարք տեսություններում, որոնք գրել են թե՛ հեթանոս ([[Գայոս Վելլեոս Պատերկուլ]], [[Լուկիոս Աննեյոս Փղորոս]], [[Եւտրոպիոս]]), թե՛ քրիստոնյա ([[Պավլոս Օրոզիոս]]) պատմագիրները։
 
Պատմագիտական գրականության մեջ Սկիպիոն Աֆրիկացին առկա է [[Հռոմեական հանրապետություն|Հռոմեական հանրապետության]] բոլոր ընդհանուր տեսություններում (զորօրինակ՝ [[Թեոդոր Մոմզեն]]ի համապատասխան գրքում<ref>{{գիրք
| հեղինակ = Մոմզեն Թ.
| վերնագիր = Հռոմի պատմություն
Տող 109.
 
=== Ծագում ===
Սկիպիոնը պատկանել է Հռոմի առավել անվանի և ճյուղավորված տոհմերից մեկին, որն [[էթրուսկներ|էթրուսկյան]] ծագում ուներ{{sfn|Hauwood R.|1933|loc=р.22}}{{sfn|Бобровникова Т.|2009|loc=с. 346—347}}, [[Կոռնելիոսներ]]ին. ''Սկիպիոն'' (''Scipio'') [[կոգնոմեն]]ը, այսինքն՝ [[տոհմանուն]]ը հնադարի գրողները համարում էին, որ ծագում է ''գավազան'' կամ ''մական'' բառից:բառից։ «Կոռնելիոսը, որն [իր] համանուն հորը, ով կույր էր, ողղորդում էր՝ գավազանի փոխարեն, կոչվեց Սկիպիոն՝ ''գավազան'' և այդ անունը փոխանցեց յուր սերունդներին»{{sfn|Макробий|2013|loc=I, 6, 26}}։ Այդ կոգնոմենի ամենավաղ կրողին անվանում էին ''Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն Մալուգյան''․ այստեղից ենթադրություն է արվում, թե Կոռնելիոս Սկիպիոնները Կոռնելիոս Մալուգյանների մի ճյուղն էին{{sfn|Cornelii Scipiones|1900|loc=s. 1426}}։
 
[[Պատկեր:Scipio-tomb.jpg|մինի|300px|Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոն Բարբատի շիրիմը]]
Այդ տոհմաճյուղի ներկայացուցիչները կոնսուլություն էին ստանում յուրաքանչյուր սերնդում։ Պուբլիոսի նախապապը՝ [[Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոն Բարբատ]]ը, Հռոմի կոնսուլն է մ․թ․ա․ 298 թվականին{{sfn|Broughton T.|1951|loc=р. 174}}։ Բարբատը մարտնչել է [[Սենտինի ճակատամարտ]]ում։ Պուբլիոսի պապը, որը նույնպես կրում էր [[Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոն]] անունը, Հռոմի կոնսուլն էր մ․թ․ա․ 259 թվականին{{sfn|Broughton T.|1951|loc=р. 206}}։ Պուբլիոսի հենց այս պապն էր՝ [[Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոն]]ը, ով [[Առաջին Պունիկյան պատերազմ]]ի ժամանակ կարթագենացիներին դուրս քշեց Կորսիկայից։ Իսկ ահա Պուբլիոսի հորեղբայրը՝ [[Գնեյոս Կոռնելիոս Սկիպիոն Կալվոս]]ը, Հռոմի կոնսուլ էր մ․թ․ա․ 222 թվականին{{sfn|Broughton T.|1951|loc=р. 232}}։ Հենց այս կոնսուլ Գնեոսն էր, որ հաղթանակ տարավ [[ինսուբրներ]]ի նկատմամբ։ Իսկ ահա հայրը՝ [[Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն]]ը, Հռոմի կոնսուլ էր մ․թ․ա․ 218 թվականին։ Ի դեպ, հենց այդ կոնսուլն էր, որ իր տոհմաճյուղի Պուբլիոսներից առաջինը լինելով, 218 թվականին հասավ կոնսուլական պաշտոնին{{sfn|Broughton T.|1951|loc=р. 237}}, երբ իր որդին՝ ապագա Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն Աֆրիկացի Ավագը դեռ տարեկան էր։
 
Սկիպիոնները լավ հարաբերություններ էին պահպանում դեմոկրատական՝ ժողովրդավարական շարժման առաջնորդների հետ՝ մասնավորապես՝ [[Գայոս Փղամինիոս]]ի և [[Գայոս Տերենցիոս Վարրոն]]ի հետ{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 428}}{{sfn|Трухина Н.|1986|loc=с. 64}}։ Սկիպիոններին դասում են այն արիստոկրատական՝ ազնվականական խմբավորմանը, որի առաջնորդն էին Էմիլիոսները և որին պատկանում էին նաև [[Լիվիոսներ]]ը, [[Սերվիլիոսներ]]ը, [[Պապիրիոսներ]]ը, [[Վետորիոսներ]]ը, [[Լիկինիոսներ]]ը։ Իսկ սրանց թշնամի խմբավորումն ընդգրկում էր [[Ատիլիոսներ]]ին, [[Մանլիոսներ]]ին, [[Օտակիլիոսներ]]ին, [[Մանիլիոսներ]]ին, [[Օգուլնիոսներ]]ին, [[Լետորիոսներ]]ին, [[Փուղբիոսներ]]ին և [[Փաբիոսներ]]ին։ Ի դեպ վերջիններս արիստոկրատական այդ «խմբավորման» առաջնորդներն էին, իսկ դեպի այդ խմբավորումը ժամանակ առ ժամանակ հակված էին նաև [[Կղավդիոսներ]]ը, [[Վալերիոսներ]]ը, [[Սուլպիկիոսներ]]ը, [[Մարկիոսներ]]ը, [[Յունիոսներ]]ը{{sfn|Кораблёв И.|1981|loc=с. 18}}։
 
Քաղաքական ազդեցություն ունենալով հանդերձ՝ Սկիպիոնները հարուստ չէին․ այսպես՝ հայտնի է, որ Պուբլիոս Կոռնելիոսի զարմուհիներից մեկը հոր մահից հետո պետությունից ստացել էր 40 հազար աս գումար կազմող մի համեստ օժիտ{{sfn|Трухина Н.|1986|loc=с. 64}}։ Սկիպիոնները հռոմեացիների թվում առաջիններից էին, ովքեր ենթարկվեցին հունական մշակույթի ազդեցությանը։ Մասնավորապես՝ արդեն Սկիպիոն Բարբատի սարկոֆագը (մ․թ․ա․ III դարի սկիզբ) արտաքինից ընդհանուր գծեր ուներ հունական տաճարի հետ։ Հելլենական ոգով կրթությունը Կոռնելիոսների այդ տոհմաճյուղում համադրվում էր զուտ հռոմեական առաքինությունների դաստիարակման հետ{{sfn|Трухина Н.|1986|loc=с. 64}}։
Տող 120.
Սկիպիոն Աֆրիկացու մայրը պատկանում էր [[Պոմպոնիոսներ]]ի պլեբեյական տոհմին։ Նրա երկու ներկայացուցիչները՝ [[Մանիոս Պոմպոնիոս Մատոն]]ը և [[Մարկոս Պոմպոնիոս Մատոն]]ը Հռոմի կոնսուլներ էին մ․թ․ա․ 233 և 231 թվականներին համապատասխանաբար, ինչը տեղի էր ունեցել Պուբլիոս Կոռնելիոսի ծնունդից քիչ անց․ ընդ որում փոքրիկ Կոռնելիոսը կարող էր հանդիսանալ նրանցից մեկի թոռը և կամ՝ նրանցից յուրաքանչյուրի զարմիկը{{sfn|Трухина Н.|1986|loc=с. 63}}։
 
Պուբլիոս Կոռնելիոսն իր ընտանիքի երկու զավակներից մեկն էր։ [[Պոլիբիոս]]ը նրան անվանում է [[Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոն Ասիացի|Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոն Ասիացու]] (մ․թ․ա․ 190 թվականին Հռոմեական հանրապետության կոնսուլի) կրտսեր եղբայրը {{sfn|Полибий|2004|loc=Х, 4, 1}}, սակայն այլ աղբյուրների տվյալները հերքում են այդ{{sfn|Авл Геллий|2007|loc=VI, 1}}{{sfn|Цицерон||loc=XI филиппика, 17}}{{sfn|Валерий Максим|2007|loc=V, 5, 1}}։ Ի դեպ, այդ տեղեկությունը հերքվում են նաև օնօմիստիկայի՝ անվանագիտության տվյալներով{{sfn|Бобровникова Т.|2009|loc=с. 347}}։ Ընդ որում՝ Լուկիոս Կոռնելիոսը ''[[cursus honorum]]''–ն անցել է էականորեն հետ մնալով{{sfn|Scullard H.|1970|loc=р. 27—28}}։
 
=== Վաղ տարիներ ===
Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի ծնունդը պատմական աղբյուրները թվագրում են մ․թ․ա․ թվականով։ {{sfn|Полибий|2004|loc=Х, 3}}{{sfn|Тит Ливий|1994|loc=XXVI, 18}}{{sfn|Валерий Максим|2007|loc=III, 7, 3}}{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 428}}։
Ճիշտ է, [[Պոլիբիոս]]ն իր երկասիրության մի տեղում գրում է, թե Սկիպիոնն Իսպանիայում պատերազմն սկսեց քսանյոթ տարեկանում{{sfn|Полибий|2004|loc=Х, 6}}, բայց այսդտեղ խոսքը կարող է վերաբերվել Սկիպիոնի առաջին իրական հաջողություններին, որոնք տեղի ունեցան մոտավորապես մ․թ․ա․ 209 թվականին, ինչը տալիս է առաջինին մոտիկ մի տարեթիվ՝ մ․թ․ա․ 236 թվականը{{sfn|Бобровникова Т.|2009|loc=с. 346}}։
[[Պլինիոս Ավագ]]ը հաստատում է, թե Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի ծնունդն արժեցավ իր մոր կյանքը{{sfn|Плиний Старший||loc=VII, 7}}։ Ի դեպ, Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնին ծնելիս երկունքի ցավերից իր մոր՝ Պոմպոնիայի մահվան մասին հաղորդում է նաև պատմագիր [[Սիլիոս Իտալիկոս]]ը{{sfn|Силий Италик||loc=I, 634-635}}։
Սակայն իրականում այստեղ բացահայտ սխալ կա։ բանն այն է, որ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը իրենց ընտանիքի, այսինքն՝ Պոմպոնիայի զավակներից վերջինը չէր։ Բացի այդ էլ՝ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի մայրը՝ Պոմպոնիան հիշատակվում է նաև իր հենց նույն այդ որդու՝ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն Ավագի [[էդիլ]]ության կապակցությամբ{{sfn|Полибий|2004|loc=Х, 4-5}}։
Ռուս պատմաբան Ն․ Տրուխինը Սկիպիոնին է վերագրում Պլինիոս Ավագի հետևյալ խոսքերը․ «Կեսարներից առաջինը, որն այդպես է կոչվել իր մոր հատված որովայնի պատճառով» (ռուս․՝ «первый из Цезарей, прозванный так от разрезанного чрева его матери»){{sfn|Плиний Старший||loc=VII, 7}}, ենթադրելով, թե Պլինիոսը շփոթել է «ճոխահեր», ռուս․՝ «пышноволосый» (լատ․՝ «Caesar», «Կեսար») և «կիսված», «կես արված», «հատված», ռուս․՝ «иссечённый» (լատ․՝ «Caeson», «Կեսոն») բառերը{{sfn|Трухина Н.|1986|loc=с. 65}}։ Ընդ որում, Սկիպիոնն իրոք աչքի էր ընկնում հրաշալի երկար մազերով՝ «ճոխահեր» էր{{sfn|Тит Ливий|1994|loc=XXVIII, 35, 6}}։
Պուբլիոս Կոռնելիոսի մանկության մասին ոչինչ հայտնի չէ{{sfn|Лиддел Гарт Б.|2003|loc=с. 14}}։ Նա պատանեկության ժամանակ արվել է աղջիկներով{{sfn|Валерий Максим|1772|loc=VIII, 8}}։ Մասնավորապես հռոմեացի գրող [[Ավլոս Հելիոս]]ը մեջբերում է հռոմեացի բանաստեղծ [[Նեվիոս]]ի տողերը, որոնք պատմում են մի «փափուկ» պատմության մասին․
 
{{մեջբերման սկիզբ}}
Տող 157.
Համաձայն Լիվիոսյան ավանդույթի՝ Սկիպիոնը, Սկիպիոնը Կաննեի ճակատամարտում Երկրորդ լեգիոնում էր ծառայում, որպես [[ռազմական տրիբուն]]{{sfn|Тит Ливий|1994|loc=XXII, 53, 2}}{{sfn|Broughton T.|1951|loc=р. 174}}։ Հնարավոր է, արդեն այդ ժամանակ, երիտասարդ Պուբլիոս Կոռնելիոսը ամուսնացած էր [[Էմիլիա Պավլա Տերցիա]]յի հետ, ուստի և մ․թ․ա․ 219 թվականի կոնսուլներից մեկի՝ [[Լուկիոս Էմիլիոս Պավլոս]]ի փեսան էր։ Ի դեպ, այդ կոնոսուլը՝ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի աները, զոհվեց Կաննեի ճակատամարտում։ Երկրորդ կոնսուլը՝ [[Գայոս Տերենցիոս Վարոն]]ը, մարտում փրկվեց հենց Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի շնորհիվ, եթե հավատալու լինենք մի ուշ ժամանակվա պատմական աղբյուրի վկայությանը{{sfn|Трухина Н.|1986|loc=с. 66}}։
 
Ճակատամարտից հետո Սկիպիոնը այն փրկվածների թվում էր, որոնք հավաքվեցին [[Կանուզիում]]ում, և հենց այդտեղ էլ ընտրվեց որպես բանակի զորահրամանատարներից մեկը։ Մյուսն էր [[Ապիոս Կլավդիոս Պուլքրոս]]ը՝ մ․թ․ա․ 212 թվականին Հռոմեական հանրապետության երկու տարեկան կոնսուլներից մեկը{{sfn|Тит Ливий|1994|loc=XXII, 53, 1-4}}։ Փախստական զինվորականների մի մասը՝ պրետոր [[Մարկոս Կեկիլիոս Մետելլոս]]ի գլխավորությամբ, խուճապի մատնվելով, որոշել էր ծովով հեռանալ Իտալիայից և և ծառայության անցնել որևէ տիրակալի մոտ։ Սակայն Սկիպիոնը, տեղեկանալով այդ պլանների մասին, ներխուժում է այն շինությունը, որտեղ հավաքվել էին վախկոտ դավադիրները և մերկացված սրովհարկադրեց խուճապահարներին՝ հավատարմության երդում տալ հայրենի Հռոմին, որից հետո հսկողության տակ վերցնելով՝ ձերբակալեց նրանց{{sfn|Валерий Максим|2007|loc=V, 6, 7}}{{sfn|Фронтин||loc=IV, 7, 39}}{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 290}}։
 
Իմանալով այն մասին, որ կոնսուլ Վարոնը փրկվել է, Սկիպիոնը և Պուլքրոսը կապ հաստատեցին նրա հետ։ Շուտով Մարկոս Տերենցիոսն իր ջոկատը բերեց Կանուզիում և ընդունեց ողջ մնացած զորքերի հրամանատարությունը{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 290—291}}։ Հետագայում, Սենատի կանչով մեկնելով Հռոմ, կոնսուլ Մարկոս Տերենցիոս Վարոնն իր տեղակալ թողեց երիտասարդ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնին{{sfn|Аппиан|2002|loc=Война с Ганнибалом, 26}}։
 
Հետագա տարիներին Պուբլիոս Կոռնելիոսն ընտրվեց [[կուրուլային էդիլ]]։ Համաձայն Պոլիբիոսի, նա իր թեկնածությունն առաջադրել էր սոսկ նրա համար, որ աջակցի եղբորը, որը միայնակ ոչ մի շանս չուներ, իսկ արդյունքում երկուսն էլ ընտրվեցին{{sfn|Полибий|2004|loc=Х, 4-5}}։ Իրականում Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոնը (անկախ այն բանից՝ եղբայրներից ավագը, թե կրտսերն էր նա) էդիլ է դարձել ընդամենը միայն մ․թ․ա․ 195 թվականին{{sfn|Broughton T.|1951|loc=р. 340}}, իսկ Պուբլիոսի գործընկերն էր, այսինքն՝ երկրորդ էդիլը, իր տոհմակից [[Մարկոս Կոռնելիոս Կեթեգոս]]ը՝ Հռոմեական հանրապետության կոնսուլը մ․թ․ա․ 204 թվականին։ [[Թոմաս Բրոութոն]]ի Դասական Տեղեկագիրքը Սկիպիոնի էդիլությունը թվագրում է մ․թ․ա․ 213 թվականով, այլ պատմաբանները՝ մ․թ․ա․ 212 թվականով{{sfn|Cornelius 336|1900|loc=s. 1463}}{{sfn|Трухина Н.|1986|loc=с. 67}}{{sfn|Лансель С.|2002|loc=с. 220}}{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 431}} կամ մ․թ․ա․ 211 թվականով{{sfn|Бобровникова Т.|2009|loc=с. 55}}։ Ամեն դեպքում, Պուբլիոս Կոռնելիոսը չէր հասել այդ մագիստրատուրայի համար անհրաժեշտ տարիքին, բայց իր ընտրությանը խոչընդոտելու փորձ անող [[ժողովրդական տրիբուն]]ներին նա հայտարարեց․ «Եթե բոլոր քաղաքացիները ցանկանում են ինձ ընտրել էդիլ, ապա իմ տարիքը բավարար է»{{sfn|Тит Ливий|1994|loc=XXV, 2}}։
 
Մ․թ․ա․ 212 թվականին Պուբլիոս Կոռնելիոսը մասնակցել է [[Կապուա]]յի պաշարմանը{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 431—432}}։ Ոչ ուշ, քան մ․թ․ա․ 211 թվականին{{sfn|Broughton T.|1951|loc=р. 263}}, նա դարձավ [[սալիուսներ]]ի քրմական կոլեգիայի անդամ, որի մեջ մնաց առնվազն մինչև մ․թ․ա․ 190 թվականը։ Նույն մ․թ․ա․ 211 թվականին էլ նա պատրաստվում էր [[պրետոր]] [[Գայոս Կղավդիոս Ներոն]]ի բանակի կազմում մեկնել Իսպանիա, որտեղ պատերազմում էին իր հայրն ու հորեղբայրը, բայց գտնվելով [[Պուտեոլի]]ում{{sfn|Силий Италик||loc=XIII, 385}}, որ իր հայրը՝ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը և հորեղբայրը՝ Գնեոս Կոռնելիոս Սկիպիոնը ջախջախվել են կարթագենացիների կողմից և զոհվել են։Այդ ողբերգական լուրն արմատապես փոխեց երիտասարդ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի կարյերայի ընթացքը։
Տող 175.
Մ․թ․ա․ 210 թվականի ամռան վերջին Սկիպիոնը ծովով մեկնեց իր կառավարմանը հանձնված նահանգ՝ պրովինցիա Իսպանիա։ Նրա հետ մեկնեցին 10 հազար հետևակ և մեկ հազարյակ հեծելազոր, որոնց նա միացրեց [[պրոպրետոր]] Ներոնի 13-հազարանոց զորաբանակը, որն արդեն իսկ գտնվում էր Պիրենեյան թերակղզում։ Հռոմեական այդ համեստ ուժերին թերակղզում դիմակայում էին երեք կարթագենյան զորաբանակներ՝ Հաննիբալի եղբայրների՝ [[Հասդրուբալ Բարկիդ]]ի և [[Մագոն Բարկիդ]]ի, ինչպես նաև Գիսգոնի որդի [[Հասդրուբալ Գիսգոն]]ի գլխավորությամբ։ Եթե երեք կարթագենյան բանակներից թեկուզ երկուսը միավորվեին՝ ապա Սկիպիոնի զորքերին սպառնում էր անխուսափելի կործանումը։ Սակայն հռոմեացիների դրությունը բարելավվեց շնորհիվ իսպանական [[ռազմաբեմ]]ի լայնարձակության, կարթագենցիների տարանջատվածության և պունիկյան, այսինքն կարթագենյան իշխանությունների նկատմամբ [[կելտիբերներ]]ի դժգոհության{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 432}}.
 
Երիտասարդ պրոկոնսուլ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի ռազմավարությունը արմատապես տարբերվում էր այդ տարածաշրջանում իր նախորդների վարած ռազմավարությունից։ Մասնավորապես, Քսանչորսամյա Սկիպիոնը հռոմեական զորաբանակի մշտական տեղակայման և բազավորման շրջան դարձրեց ներկայիս [[Էբրո]], այն ժամանակ [[Իբեր]] կոչվող գետից հյուսիս գտնվող հունական քաղաքները, որտեղից նա նախաձեռնում էր մասշտաբային, սակայն կարճաժամկետ ռազմարշավներ դեպի հարավ և հարավ–արևմուտք։ Օժանդակ զորքերի ընտրության ժամանակ պրոկոնսուլ Սկիպիոնը նախապատվությունը տալիս էր հյուսիսի իբերացիներին, որոնց մեջ սատարում էր ազատ դաշինքի նկատմամբ հույսը։ Ընդ որում՝ տեղական զորամասերը երբեք կարևոր դեր չէին խաղում Սկիպիոնի բանակում։ Գործելով ընդդեմ կարթագենյան զորավարների, Սկիպիոնն օգտագործում էր նրանց տարանջատվածությունը։ Արդյունքում, ընդամենը չորս պատերազմաշրջանի ընթացքում Սկիպիոնը Հռոմի վերահսկողության տակ դրեց ընդարձակ երկիրը, որը այն դարաշրջանի եզակի ռազմաքաղաքական սխրագործություններից մեկն էր{{sfn|Трухина Н.|1986|loc=с. 69}}։
 
==== Կարթագենյան բանակների ջախջախումը ====
Տող 185.
Դրանից հետո Սկիպիոնը ռազմարշավի ելավ դեպի հարավ։
 
Միայն [[Գայոս Լելիոս]]ը՝ Հռոմեական հանրապետության մ․թ․ա․ 190 թվականի կոնսուլը, որն այդ ռազմարշավում գլխավորում էր նավատորմը․ գիտեր, որ ռազմարշավի իրական նպատակը [[Նոր Կարթագեն]] քաղաքն էր։
 
Նոր Կարթագենն ուներ հարմար նավահանգիստ և ծովային տերություն Կարթագենի տիրապետության հիմնական բազան էր Իսպանիայում։ Այնինչ քաղաքի պաշտպանության համար առանձնացված էր հարաբերականորեն փոքր մի կայազոր, իսկ կարթագենյան հիմնական հզոր ուժերը՝ երեք նշանավոր զորավարների գլխավորած բանակները, գտնվում էին Նոր Կարթագենից առնվազն տասն օրվա երթարշավի հեռավորության վրա։ Հռոմեական զորքն ու նավատորմը Նոր Կարթագենի մոտ հայտնվեցին միաժամանակ։ Սկիպիոնը հետ մղեց կարթագենացիների արտագրոհը և սկսեց քաղաքի պաշարումը։ Ընդ որում նա, անձամբ չմասնակցելով մարտերին, հայտնվում էր ամենապատասխանատու տեղերում՝ երեք վահանակիրների ուղեկցությամբ։ Նոր Կարթագենի պաշտպանները կարողացան հետ մղել հռոմեացիների առաջին գրոհը, բայց շուտով այն ծովալճակը, որը փակում էր քաղաքի մատույցները արևմուտքից ուժեղ ծանծաղեց և հռոմեական զինվորները կարողացան անցնել այն ու ներխուժել քաղաք։ Կրթագենյան կայազորի մնացորդները գլխովին հանձնվեցին հաղթողների ողորմածությանը{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 451—452}}{{sfn|Лансель С.|2002|loc=с. 223}}{{sfn|Бобровникова Т.|2009|loc=с. 68—69}}։
 
Այդ հաղթանակի արդյունքում Սկիպիոնը ոչ միայն կարևոր հենակետ զավթեց, այլև՝ հսկայական նյութական արժեքներ․ միայն թանկարժեք մետաղները Նոր Կարթագենում կազմում էին 600 [[տաղանդ]]{{sfn|Полибий|2004|loc=Х, 19}}։ Բացի այդ, հռոմեացիները զավթեցին մեծաքանակ ցորեն, 70 նավ, ռազմական հանդերձանքի մեծ քանակություն{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 452}}{{sfn|Лансель С.|2002|loc=с. 224}}։ Սկիպիոնի ձեռքերում հայտնվեցին երեք հարյուր ազնվատոհմիկ իբերիացի պատանդներ։ Պատմական աղբյուրների հաղորդման համաձայն՝ երևան եկավ «Սկիպիոնի մեծահոգությունը»։ Իսպանիայի հռոմեացի պրոկոնսուլը իր զինվորներից ընծա ստացավ մի գեղեցկուհի գերուհու, սակայն նրան հետ վերադարձրեց իր փեսացուին։ Վերջինս էլ, իր հերթին, ի երախտագիտություն պրոկոնսուլի կատարած քայլի, հռոմեական բանակ բերեց մի մեծ հեծելազորային ջոկատ{{sfn|Тит Ливий|1994|loc=XXVI, 50}}։
Տող 194.
 
Երկու հակառակորդ բանակների հանդիպումը կայացավ [[Բեկուլ]]ի մոտ։ [[Բեկուլի ճակատամարտ]]ում կարթագենացիները ուժեղ դիրքեր գրավեցին բարձր բլուրի վրա, այնպես, որ Սկիպիոնը երկու օր շարունակ չէր համարձակվում սկսել ճակատամարտը։ Ի վերջո, վախենալով մյուս կարթագենյան զորավարների և նրանց գլխավորած բանակների հայտնվելուց, պրոկոնսուլ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը միաժամանակյա եռակողմ գրոհով (անձամբ ինքը առաջնորդում էր իր զորքերի ձախ թևը) հակառակորդներին փախուստի մատնեց, նրանց պատճառելով թե՛ հազարավոր մարդկային զոհեր, և թե՛ վերցնելով բազում գերիներ։ Կարթագենացիների տված զոհերի և ռազմագերիների թվաքանակը հասնում էր մինչև 20 հազարի {{sfn|Родионов Е.|2005|loc=с. 462—463}}{{sfn|Бобровникова Т.|2009|loc=с. 99—100}}։ Հռոմեացիները զավթեցին հակառակորդի ճամբարը, և անմիջապես դրանից հետո հայտնվեցին Մագոնն ու Գիսգոնի որդի Հասդրուբալը։ Գնահատելով հակառակորդների և իրենց դիրքերը, դասավորությունը, ուժերի հարաբերակցությունը՝ կարթագենացիները հեռացան՝ անգամ մարտի չբռնվելով{{sfn|Бобровникова Т.|2009|loc=с. 100}}։
 
 
[[Պատկեր:Giovanni Battista Tiepolo - Scipio Africanus Freeing Massiva - Walters 37657.jpg|մինի|upright=1.4|Սկիպիոնն ազատագրում է Մասիվան (Տյեպոլոյի նկարը)]]
 
Այդ հաղթանակից հետո իբերներն սկսեցին Սկիպիոնին արքա անվանել, սակայն վերջինս բացատրում էր, թե գերադասում է ինքն իրեն համարել արքայական հոգով մարդ{{sfn|Полибий|2004|loc=Х, 40}}{{sfn|Тит Ливий|1994|loc=XXVI, 19}}, իսկ իրեն ավելի լավ է անվանեն իմպերատոր՝ հրամանատար։
 
Հավանական է, պատվավոր անվանման մշտական հիմունքներով այդ կիրառումը կարող է խոսել Իսպանիայում Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի արտակարգ դիրքի մասին{{sfn|Трухина Н.|1986|loc=с. 75}}։
 
Հասդրուբալը այդ պարտությունից հետո շարժվեց դեպի Իտալիա՝ միանալու ավագ եղբորը՝ Հաննիբալ Բարկիդին կամ Բարկյանին, սակայն պրոկոնսուլ Սկիպիոնը չհետապնդեց նրան, կենտրոնանալով Իսպանիայում մնացած երկու թշնամական բանակների դեմ պայքարի վրա։ Ի դեպ, այդ երկու բանակներին միացել էր նաև Հանոնի բանակը։ Բեկուլի ճակատամարտը չբարելավեց հռոմեացիների դրությունը։{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 463—464}}։ Ըստ գերմանացի հռչակավոր պատմաբան Մոմզենի՝ այդ հաղթանակը անգամ կասկածելի է և Սկիպիոնը չի լուծել իր խնդիրը, մեղավոր դառնալով ծայրահեղ վտանգավոր իրադրության համար, որում հայտնվել էր Հռոմը։ Ըստ Մոմզենի՝ Պուբլիոս Կոռնելիոսը, պարզապես բախտավոր էր, երբ մ․թ․ա․ 207 թվականի կոնսուլները կարողացան ոչնչացնել Հասդրուբալի կարթագենյան բանակը՝ իր ահեղ զորահրամանատարի հետ միասին։ Դա տեղի ունեցավ [[Մետավրոսի ճակատամարտում]]{{sfn|Моммзен Т.|1997|loc=с. 499}}։
Տող 207 ⟶ 206՝
 
Հաջորդ՝ մ․թ․ա․ 206 թվականը վճռորոշ դարձավ Իսպանիայի ճակատագրի համար։ Գիսգոնի որդի Հասդրուբալը և Մագոն Բարկիդը միավորվեցին, որպեսզի գլխավոր ճակատամարտ տան ընդդեմ հռոմեացիների։ Միացյալ կարթագենական բանակը կազմում էր 54–ից{{sfn|Тит Ливий|1994|loc=XXVIII, 12, 13-14}} մինչև 74{{sfn|Полибий|2004|loc=ХI, 20, 2}} հազար ռազմիկ։ Սկիպիոնը կարող էր այդ ներշնչող ուժի դեմ հանել սոսկ 43 հազար մարդ, որոնց էական մասն էլ, ճիշտն ասած, կազմում էին հռոմեացիների տեղացի դաշնակից զինվորները՝ իբերները{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 479}}։
 
 
[[Պատկեր:Ilipa1.svg|մինի|Երկու բանակների շարադասավորումը Իլիպի ճակատամարտին նախորդած օրերին]]
Տող 247 ⟶ 245՝
==== Մ․թ․ա․ 204—203 թվականների պատերազմաշրջանները ====
[[Պատկեր:Campagna africana di Scipione 204-203 aC.png|մինի|upright=2.0|Ռազմագործողությունները Աֆրիկայում մ․թ․ա․ 204—203 թվականներին]]
 
 
==== Զամա ====
Տող 255 ⟶ 252՝
 
==== Պատերազմի վերջը ====
 
 
=== Միջպատերազմյան ժամանակաշրջան (մ․թ․ա․ 201—191 թվականներ) ===
 
 
[[Պատկեր:Hispania 1a division provincial.PNG|մինի|250px|Իսպանիայի բաժանումը Մերձակայի և Հեռավորի [[մ․թ․ա․ 197 թվական]]ին]]
 
 
=== Անտիոքոսի պատերազմը ===
Տող 278 ⟶ 272՝
 
=== Արտաքին տեսք և ընդհանուր բնութագիր ===
 
 
=== «Սկիպիոնյան առասպել» ===
Տող 302 ⟶ 295՝
 
=== Երաժշտություն ===
 
 
=== Սոֆոնիսբայի մասին սյուժեն ===
Տող 310 ⟶ 302՝
 
== Աղբյուրներ և գրականություն ==
 
 
== Հղումներ ==
* {{ancientrome|486}}
* {{smithbio|3076}}
 
 
{{Ցենզորներ}}