«Քաբալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (12) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''ՔԱԲԱԼ նախարարություն''' ({{lang-en|CABAL Ministry}}), բարձրաստիճան պետական պաշտոնյաների խումբ, որոնք [[Ստյուարտների վերականգնում]]ից հետո իրենց ձեռքում էին կենտրոնացրել [[Անգլիա]]յի (ներառյալ [[Ուելս]]ի), [[Շոտլանդիա]]յի և [[Իռլանդիա]]յի իշխանությունը 1668-1674 թվականներին։
 
== Նախարարության անդամները ==
Կլարենդոնի նախարարության լուծարումից հետո 1667 թվականին [[Կառլոս II]]-ի նոր կառավարությունն է կազմվել [[Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհուրդ]]ի հինգ անդամները՝ Թոմաս '''Ք'''լիֆորդը ('''C'''lifford), Հենրի Բենեթ '''Ա'''րլինգթոնը ('''A'''rlington), Ջորջ Վիլերս '''Բ'''եքինգհեմ ('''B'''uckingham), Էնթոնի '''Է'''շլի Քուփերը ('''A'''shley-Cooper), Ջոն Մեյթլենդ '''Լ'''ոդերդեյլ ('''L'''auderdale), որոնք հայտնի դառան, որպես «ՔԱԲԱԼ նախարարություն» կամ «Ինտրիգի նախարարություն» («cabal» անգլերեն նշանակում է ինտրիգ, դավադրություն)։ Քաբալ հապավումը առաջացել է նախարարության անդամների ազգանունների առաջին տառերից<ref>Kenyon, J.P. ''The Stuarts'' Fontana Edition 1970 p.117</ref>։
 
Այս խումբը կաղմեց արտագին գործերի խորհուրդի կոմիտեն։ Այս կոմիտեի և նրան ենթակա կազմակեպությունների միջոցով, այս հինգ անձնավորությունը կարողանում էին ղեկավարել արտաքին քաղաքակականութւթյունը։ Կազմակերպված խմբի հասկացությունը ընդդեմ թագավորական իշխանությանը շատերի կողմից հասկացվում էր, որպես վտանգ գահին։ Ուրիշները դրա վտանգված էին տեսնում պառլամենտը, քանի որ Բեքինգհեմը մոտիկ հարաբերությունների մեջ էր թագավորի հետ, և այդ պատճառով Ինտրիգների նախարարությունը շատ ռեֆորմատորների մոտ ժողովրդականություն չէր վայելում։ Քաբալ (ինտրիգ) անունը շատերի մոտ ասոցացվում էր դավադրության, անկման և Քլարենդոնի դատական հետապնդման հետ։ Բայց այս հինգ անձինք սուր գաղափարական տարաձայնություններ ունեին՝ սկսած Էշլիի պառլամենտական իդեալիզմից, մինչև Լոդերդեյլի միապետական աբսոլյուտիզմը<ref>Fraser, Antonia ''King Charles II'' Mandarin edition 1993 p.255</ref>։
։
 
<center>
Տող 19.
==Իշխանական դերերի բաշխում ==
Բեքինգհեմը մեկ պաշտոն ուներ՝ թագավորի շտալմեյստեր, որի պարտականությունն էր հոգալլ թագավորի ճանապարհորդական կարիքները, բայց քանի որ մշտապես շփման մեջ էր թագավորի հետ, ապա ՔԱԲԱԼ նախարարության մեջ ընթացող իշխանական պայքարի գլխավոր ֆիգուրն էր<ref>Burnet, Gilbert ''History of his own time''. Everyman's Library abridgment. 1979. p.125</ref>
։ Արլինգթոնն ու Լոդերդեյլը, չնայած Քլարենդոնի դժգոհությանը, իրենց էին վերցրել երեք նախարարություններից երկուսը։ Լոդերդեյլը այսպիսով ավելի էր ուժեղացրել իր դիրքերը արքունիկում և ուներ գործելու մեծ ազատություն շոտլանդական հարցում։ Արլինգթոնը վերցրել էր միջազգային հարաբերություններում գործելու առաջատար դերը։ Չնայած, Ջորջ Մոնքը մինչև իր մահը (1670) գանձապետարանի առաջին լորդն էր, բայց իրականում գործերից ետ էր կանգնել ու ֆինանսկան հարցերը կատարում էին երեք հատուկ լիազորները՝ լորդ Էշլին, ընտանեկան տնտեսության խնամակալ Թոմաս Քլիֆորդը և գանձապետարանում Էշլիի ներկայացուցիչ սըր Ջոն Դանկոմբը<ref>Kishlansky, Mark ''A Monarchy Transformed- Britain 1603-1714'' Penguin Books 1996 p.244</ref>։ Լորդ կանցլերի պաշտոնը ամենասկզբից զբաղեցրել էր սըր Օրլանդո Բրիջմենը։
 
==Քայքայում ==
1672 թվականին հնգյակի միությունը սկսեց քայքայվել, երբ հաստատվում էին [[Կրոնական հանդուրժողականության թագավորական հռչակագիր]]ը և անգլո-ֆրանսիական հարաբերությունների քաղաքականությունը։ Բեքինգհեմի և Արլինգթոնի միջև սկսվում է մրցակցություն սրվում են հարաբերությունները արտաքին քաղաքականության հետ կապված։ նախարարությանը դադարեց ժողովրդականություն վայելել։ Տարեվերջին Էշլին լորդ կանցլեր դարձավ և գանձապետարանի գործերը հանձնեց Քլիֆորդին ու Դանկոմբին։ Նա սկսեց իրագործել արմատական վերափոխումներ, և դիմագրավեց իր գործընկերներին և թագավորին։ Պայքարի պատճառով Քլիֆորդը պաշտոնաթող եղավ և հեռացավ հասրակական կյանքից։ Շեֆտոբերիին փոխարիվեց Թոմաս Օսբորնը, որը 1673 թվականի ամռանը դարձավ Դենբիի կոմս և անհապաղ իր իշխանությունը տարածեց Քաբալ նախարարության մնացած անդամների վրա։ Բեքինգհեմի և Արլինգթոնի հակամարտությունը բերեց Դուվրի համաձայնագրի գաղտնի տեղեկությունների արտահոսքի, 1674 թվականին Բեքինգհեմը կորցրեց թագավորի ողորմածությունը։ Արլինգտոնը մնաց «հարավային քարտուղար» մինչև սեպտեմբեր։ Լոդերդեյլը պահպանում է իր դիքերը ինքնավար Շոտլանդիայում, բայց թշնամանում է Շեֆթսբերին։ Շեֆտոբերին սկսում է թագավորի և նրա եղբայրների դեմ հանդես գալ, կարճ ժամանակով վերադառնում է կառավարության Գաղտնի խորհուրդ և իր վրա է վերցնում քաղաքական խմբավորման կազմավորման նախաձեռնությունը, որը հետագայում հայտի է դառնալու, որպես [[Վիգեր]]ի կուսակցություն։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քաբալ» էջից