«Նաուրու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 53.
 
'''Նաուրուն''' ([[նաուրուերեն]]՝ Naoero), պաշտոնապես '''Նաուրուի Հանրապետություն''' և նախկինում ճանաչված որպես ''Հաճելի կղզի'', կղզի պետություն է [[Միկրոնեզիա]]յում՝ [[Խաղաղ օվկիանոս]]ում։ Նրա ամենամոտ հարևանը [[Բանաբա]] կղզին է [[Կիրիբատի]]ում 300&nbsp;կմ արևելքում։ Միայն 21 կմ<sup>2</sup>, Նաուրուն աշխարհի ամենափոքր կղզի պետությունն է։<ref name="CIA">[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/nr.html CIA World Fact Book] URL Վերստածվ է 2006-05-02.</ref>
 
Բրիտանական համագործակցության «հատուկ անդամ» է (չի մասնակցում Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով անցկացվող խորհրդակցություններին):
 
Մակերևույթը մինչև 65մ բարձրության [[սարահարթ]] է, ափերը շրջապատված են բուստային [[խութ]]երով: Հարավ-արևմուտքում [[Բուադա]] լճակն է: Կլիման հասարակածային է: Խմելու ջուրը ներմուծվում է: Ծովափնյա ցածրադիր [[դարավանդ]]ները պատված են կոկոսյան արմավենու տնկարկներով: Շատ են ծովային թռչունները: Նաուրուի հարստությունը ֆոսֆորիտների հանքավայրերն են, որոնց անխնա շահագործման հետևանքով երկրի տարածքի 1/3-ը վերածվել է համատարած բացահանքի:
 
Կղզին հայտնաբերել են անգլիացիները 1798 թ.-ին: XIX դարում այստեղ բնակություն են հաստատել առևտրականներ, [[մարգարիտ]] որոնողներ: Կղզին բազմիցս նվաճել են [[Գերմանիա]]ն, [[Ավստրալիա]]ն, [[Մեծ Բրիտանիա]]ն, [[Ճապոնիա]]ն: Հանուն անկախության շարժումն սկսվել է 1950-ական թվականներին: Անկախություն է ձեռք բերել 1968 թ.-ի հունվարի 31-ին:
 
Բնակչության կեսից ավելին նաուրուցիներն են, բնակվում են նաև չինացիներ, Եվրոպայից և Խաղաղօվկիանոսյան կղզիներից ներգաղթածներ:
 
== Տնտեսություն ==
Տնտեսության հիմքը ֆոսֆորիտների հանույթն է: Մշակում են կղզու հողատարածքի միայն 1%-ը (արևադարձային մշակաբույսեր, հիմնականում` կոկոսյան [[արմավենի]]):
 
Զարգացած են նաև [[ձկնորսություն]]ը և տնայնագործությունը:
 
[[Դեկտեմբերի 15]] և [[Դեկտեմբերի 16|16]], [[2009]] թվականներին, Նաուրուն դարձել է չորրորդ երկիրը, որ [[Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչում|ճանաչել է]] [[Աբխազիա]]ն<ref>[http://www.nytimes.com/2009/12/16/world/europe/16georgia.html?hp New York Times report of Nauru's recognition for Abkhazia]</ref> և [[Հարավային Օսիա]]ն<ref>[http://news.am/arm/news/10733.html Նաուրուի հանրապետությունը ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը]</ref>՝ որպես [[Վրաստան]]ից անկախ պետություններ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նաուրու» էջից