«Մեծ կրկես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 86.
[[Պատկեր:Circus Maximus.JPG|մինի|Մեծ Կրկես]]
[[Պատկեր:Circus Maximus Remains South curve.JPG|մինի]]
Համարվում է, առաջին ձիակառքերի մրցումները անցկացվել են այստեղ դեռևս [[Լուկիոս Տարքվինիոս Հին|Տարքվինիոս Ավագ]] արքայի օրոք (մոտավորապես Ք.ա. 500 թվականին): [[Պալատին (բլուր)|Պալատինի]]ի և [[Ավենտին (բլուր)|Ավենտինի]] միջև ընկած հովիտը հնուց ի վեր հին հռոմեական խաղերի ({{lang-lat|ludi Romani}}) վայրն էր իր դիրքի շնորհիվ: Մինչև Ք. ա. 329 թվականը այս վայրում ձիարշավների համար հարմարանքներ չեն հիաշատակվում: Ակնհայտ է, որ խաղասպարեզից և հատուկ հանդիսատեսների համար հատկացված ժամանակավոր տեղերից բացի, այլ շինություններ չեն եղել: Հնարավոր է, որ հովիտը մշակվել է և բերք է տվել, ինչպես ցույց է տալիս հետագա գյուղական աստվածների սրբավայրերը ([[Կոնս]]ի զոհասեղանը, տրիադայի սրբավայրը՝ Seia, Segetia, Tutilina), որոնք պահպանվել են նաև կրկեսի ձևավորումից հետո: Հնարավոր է, որ խաղերը կազմակերպվում էին հունձքից հետո (Ք.ա. 366 թվականին ludi Romani հռոմեական խաղերը արձանագրվում են սեպտեմբեր ամսին):
Միայն 329 թվականին կանգնեցվել է ստարտը՝ ({{lang-lat|carceres}}) պատրաստված փայտից և վառ գունավորումից, չի եղել մշտական spina, իսկ նշանագծերն էլ եղել են փայտից պատրաստված: Հիշատակվում է նաև արձանի, դարբասների կառուցման, carceres և նշանագծերի վերանորոգելու մասին, ձվերով սարքավորման մասին ևս, խաղերի փուլերը ({{lang-lat|missus}})հաշվելու համար,
կենդանիների վանդակներ ձեռքբերելու մասին, որոնք հայտնվել են [[Պունիական պատերազմներ]]ից հետո: [[Հուլիոս Կեսար]]ի օրոք կրկեսի հրապարակը ընդլայնվեց և խաղասպարեզի շուրջ ջրանցք ({{lang-lat|euripus}})փորվեց: