«Ղարաքիլիսայի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 23.
 
== Ճակատամարտին տրված գնահատականներ ==
[[Կովկաս]]ում թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան հետագայում, Բաթումի բանակցությունների ժամանակ, խոստովանեց, որ Ղարաքիլիսայի ճակատամարտը «...բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ։ Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»։ Ղարաքիլիսայի ճակատամարտի, [[Սարդարապատի ճակատամարտ|Սարդարապատի]] և [[Բաշ Ապարանի ճակատամարտ]]երի (1918) շնորհիվ թուրքերը չկարողացան մտնել [[Երևան]], [[Արարատյան դաշտ]] և [[ՍևանՍևանի ավազան]]ի ավազան։։ Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո թուրքական զորքերը արշավեցին Ղազախ, [[Գանձակ]] և [[Բաքու]]։
 
[[Ավետիս Ահարոնյան]]ի կողմից «20-րդ դարի Ավարայր» բնորոշումը ստացած այս պատմական իրադարձությունը 1918-ի մայիսին Արևելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք հիմնական ռազմաբախումներից, անկասկած, ամենախոշորն էր, որի արդյունքում թուրքական բանակն ունեցավ մեծ կորուստներ։ Եթե Սարդարապատում ձեռք բերված և Բաշ Ապարանում ամրապնդված առաջին հաղթանակներից հետո Հայկական կորպուսի հիմնական ուժերը Ղարաքիլիսայի մատույցներում ուժասպառության եզրին չհասցնեին հակառակորդի խոշորագույն խմբավորմանը, ապա թերևս անհնարին կլիներ խափանել Թիֆլիսը գրավելու՝ թուրքական հրամանատարության նախնական մտահղացումը։ Ավելին, նման պայմաններում հնարավոր չէր լինի կանխել նաև Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատներում կուտակված հայկական զինուժի թևանցումը՝ Ղարաքիլիսա-Դիլիջան գծով, որն անհնարին կդարձներ մայիսի 28-ին հռչակված Հայաստանի անկախության հռչակագրում մատնանշված «հայաբնակ տարածքների» վերահսկողությունը՝ հայկական զինուժի կողմից։ Ղարաքիլիսայի հերոսամարտի շնորհիվ ապահովվեց նաև շուրջ 20 000 գաղթականների անվտանգությունը։