«Սասունցի Դավիթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: fr:David de Sassoun
No edit summary
Տող 1.
Ամեն մի ժողովուրդ ունի իր ժողովրդական հերոսապատումը` էպոսը: Մեծ հայագետ Մանուկ Աբեղյանի դիպուկ բնորոշմամբ` էպոսը տվյալ ժողովրդի ապրած կյանքի <<բանաստեղծական պատմությունն է կամ պատմական բանաստեղծությունը>>:
{{Տես նաև |Դավիթ (այլ կիրառումներ)}}
Էպոսը մեջ ժողովուրդը հանդես է գալիս իբրև մեկ միասնական կոլեկ-տիվ, որը պայքարի է ելել մեծ նպատակի համար: Իր լավագույն գծերը, ձգտումներն ու իդեալները ժողովուրդը մարմնավորում է էպոսի գլխավոր դրական հերոսի մեջ, որը դրա շնորհիվ էլ ներկայանում է և' իբրև կոնկրետ անհատ, և' իբրև ժողովրդի ուժի ու իմաստության հավաքական մարմնացում: Այդ հերոսը փաստորեն ինքը ժողովուրդն է` կոնկրետ անձնավորության տեսք ստացած:
[[Պատկեր:SasuntsiDavitMetro.JPG|thumb|200px|Սասունցի Դավիթի հուշարձանը [[Երևան]]ում։]]
<<Սասնա Ծռեր>> վիպերգությունը ժողովրդի հավաքական հանճարի ամենացայտուն արտահայտությունն է, մարմնավորել է նրա պատմության ամենահերոսական էջերը, նրա պայքարն ու իդեալները, ազատության և արդարության բարձր ձգտումները: Այն կազմավորվել է աստիճանաբար` այն երգերից ու զրույցներից, որ ժողովուրդը հյուսել է իր կյանքում տեղի ունեցած մեծ իրադարձությունների շուրջ: Այդպիսի դեպքերը, հատկապես ժողովրդի ճակատագրի համար վճռական նշանակություն ունեցած պատերազմները խոր հետք են թողել սերունդների հիշողության մեջ: Այդ մասին ստեղծված առանձին հերոսական երգերն ի վերջո օրգանապես միավորվել, կազմել են մեկ ամբողջական ստեղծագործություն:
'''Սասունցի Դավիթը''' [[Սասնա Ծռեր]] հայկական ժողովրդական էպոսի հերոսներից մեկն է։ Չնայած նրան, որ Սասունցի Դավթին նվիրված է էպոսի չորս ճյուղերից միայն մեկը, ամբողջ էպոսը հաճախ անվանում են հենց «Սասունցի Դավիթ»։
Մեր դյուցազներգության մեջ իր արտացոլումն է գտել հեթանոս հայերի ջրի պաշտամունքը: Պատահական չէ, որ Սանասարն ու Բաղդասարը ջրային ծագում ունեն: Ջրի պաշտամունքի հետ է կապված նաև նրանց մոր` Ծովինարի անունը:
 
Ծովինարը` Նար, Նուրին (ծով և <<նարու>>-գետային ոգի բառերից) ջրի, ծովի անձրևի աստվածուհին է հայ դիցաբանության մեջ: 1. Հայ ժողովրդական հավատալիքներում ու հեքիաթներում` ամպրոպային` ամպրոպային ոգի, փայլակի կամ կայծակի իգական անձնավորում, որի մասին եղած զրույցները նման են ամպրոպային դյուցազունների առասպելներին: Ծովինարը հրեղեն, ցասումնալից էակ է, որ ամպրոպի ժա-մանակ խաղում է ամպերի մեջ և պատուհասող կարկուտ կամ պտղա-բեր անձրև ուղարում մարդկանց: Երաշտի ժամանակ մարդկային թա-փորները, ծիսական երգերի ուղեկցությամբ, մաղթանքներ եին ուղղում Ծովինարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին: 2. Ծովինարը առաս-պելական զրույցներում և ժողովրդական վեպում ջրային տարերքի հետ կապված ամպերի կայծակնացայտ ոգի կամ ծովային ջրից հղիացած երկվորյակ դյուցազունների` Սանասարի ու Բաղդասարի մայրն է: <<Սասնա Ծռեր>> էպոսի մի քանի պատումներում հանդես է գալիս Ծովյալ Խանում, Ծովյալ անվանաձևերով: Ծովինարը հալածվում է, հե-տապնդվում, ենթարկվում զանազան վտանգների, ինչպես Սարանյուն` հնդկական, Լետոն` հունական, Ռեան` հռոմեական սուրբ երկվորյակ-ների առսպելներում:
{{stub}}
<<Սասունցի Դավիթ>> հերոսավեպի գրեթե բոլոր ճյուղերը ձևավոր-վել են նախնական առասպելների հիմքի վրա: <<Սանասար և Բաղդա-սար>> վիպական ճյուղի հիմքւմ ընկած է երկվորյակ եղբայրների մի-ջազգային տարածված առասպելը, իր գրեթե բոլոր էական գծերով: Ամե-նաբնորոշն այն է, որ Սանասարն ու եղբայրը, իրենց միջազգային շատ արյունակիցների նման, հանդես են գալւս իբրև սրբազան նախնիներ և կուլտուրաստեղծ հերոսներ: Նրանք են հիմնադրում Սասունը, կառու-ցում Սասնա բերդն ու քաղաքը և սկիզբ դնում Սասնա ծռերի դյուցազ-նական տոհմին: Իբրև երկվորյակ դյուցազուններ նրանք կապված են ջրային տարերքի հետ, սերում են ծովային աղբյուրից, զորանում այդ աղբյուրի ջուրը խմելով և, ջրում լողանալով իրենց ձին, զենքն ու զրահը ձեռք են բերում ծովի հատակից: Եվ որպես ջրածին ու ջրասուն դյուցա-զուններ, նրանք կապվում են ամպրոպ-կայծակի հետ, դառնում ամպրո-պային ամպրոպային հերոս-վիշապամարտիկներ, կռվում ջրարգել կամ ծովային վիշապի դեմ, սպանում հրեշներին, ազատում արեգակը կամ երկնային ջրերը խորհրդանշող աղջիկներին, նրանց հետ ամուսնանում: Դրանով նրանք կապվում են նաև արգասավորման ու պտղաբերության հետ, ինչպես միջազգային առասպելաբանության շատ երկվորյակներ: Այս տեսակետից ուշագրավ է Սանասարի կերպարը, իր շեշտված ամպ-րոպային հերոսի հատկանիշներով, որոնք ըստ երևույթին արդյունք են երկվորյակների առասպելի վրա մեկ այլ հնագույն` ամպրոպային առասպելի ազդեցության, կամ, որ բնական է, այդ զույգ առասպելների նախնական ընդհանրության:
 
Հայ բանահյուսության մեջ մեկ այլ ամպրոպային հերոս-վիշապա-մարտիկ է Վահագնը, որի պաշտամունքը մինչև հնդեվրոպական հնութ-յուններն հասնող խոր արմատներ ունի հայ կրոնադիցաբանական ավանդության մեջ: Նա իրանական անվան տակ հայոց վաղնջական ամպրոպակայծակնային աստվածությունն է, որ ծնվում է տիեզերքի երեք մասերի` Երկնքի, Երկրի և Ծիրանի ծովի երկունքից, ծովում բռնկված եղեգնի բոցերից ելնող հրեղեն մորուք ու մազեր, արեգակի նման աչքեր ունեցող հրաշագեղ պատանու կերպարով: Նա ծնվելուն պես կռվում է տիեզերքին սպառնացող աշխարհակործան վիշապների հետ հետ, ինչպես Սանասարը ջրի ակունքը փակող վիշապի հետ, և հաղթում, որտեղից էլ նրա բուն դիցական մակդիրը` վիշապաքաղ: Հայոց թագավորները քաջություն էին հայցում նրանից: Վահագնը նաև ռազմի և հաղթանակի աստվածությունն է, որ դրսևորվում է նրան փո-խարինած ս. Կարապետի հրեղեն կերպարում և ռազմի գործառույթնե-րում:
[[Կատեգորիա:Հայկական էպոս]]
Մեկ այլ ավանդության համաձայն, Վահագնը գողանում է Բարշամի հարդը, թափթփելով իր անցած ճանապարհին, որից գոյանում է Ծիր Կաթինը կամ Հարդագողի Ճանապարհը:
[[Կատեգորիա:Ազգային էպոսներ]]
Սանասարի թոռան` Դավթի վիպական ճյուղի նախահիմքում, ինչ-պես պարզվում է մեր վերջին հետազոտություններից, ընկած է ամպրո-պային կռվի հնագույն առասպելը: Դավիթը և Մսրամելիքը, որ միևնույն դյուցազուն հորից սերած խորթ եղբայրներ են և անձնավոր են հակադիր սկզբունքներ, ի ծնե հակառակորդներ են: Դավիթն իր երիտասարդ, գե-ղեցիկ արտաքինով, հրեղեն ձիով ու կայծակե թրով, որ երկնային կայ-ծակի առարկայացնումն է, անձնավորում է տիեզերական արդար ու լու-սավոր ամպրոպային բարի հերոսին, իսկ Մսրամելիքը իր դիվային վիթ-խարի ուժով` նենգ ու խարդախ հրեշ է, ստորգետնյա չար ուժերի անձ-նավորում, որ բազմաթիվ չարիքներ է պատճառում մարդկանց ու ամպ-րոպային հերոսին, սպառնում նրանց գոյությանը: Ամպրոպային արդար ու լուսավոր հերոսը (Դավիթ) մի շարք փորձություններից հետո իր կայ-ծակե թրով սպանում է ջրաղացքարերի տակ խոր հորում թաքնված վի-շապ-Մսրամելիքին, ազատում երկիրն ու մարդկանց նրա աշխարհա-կործան սպառնալիքից, տոնում իր հաղթանակը, ամուսնանում:
[[Կատեգորիա:Բազմիմաստ և այլ կիրառումներով հոդվածանուններ]]
Վահագն էլ կռվի է բռնվում երկնային ջրերի ճանապարհը փակած և արևը կուլ տալ ցանկացող վիշապների դեմ ու ազատում արևը, այսինքն երկիրը, կյանքը, լույսը:
 
Մեծ և մանավանդ Փոքր Մհերի ճյուղերի հիմքում ընկած են հին հայ-կական և հնդեվրոպական երկնային լույսի և արեգակի աստված Միհրի կամ Միթրայի առասպելաբանական մոտիվները, զուգորդված ժայռում փակված հերոսների հնագույն առասպելին: Միհր-Մհերը դարձել է Դավթի հայր և որդի: Որդի Մհերը ավելի հզոր է, քան Դավիթը, անհաշտ աշխարհի անարդարությունների նկատմամբ, մարտնչում է չար ու դժնի ուժերի դեմ և միշտ դուրս գալիս հաղթանակով: Մհերի ժայռում ժամա-նակավոր փակվելու և այնտեղից տոնից-տոն դուրս գալու մոտիվները ոչ միայն հիշեցնում են Միհր աստծո հովանավորյալ արքաների քա-րանձավներում օծվելու և այնտեղ ժամանակավորապես փակվելու ծի-սական-խորհրդապաշտական արարողությունները:
[[en:David of Sasun]]
Մեծ Մհերի առյուծ սպանելու և Սասունը սովից ու անբերրիությունից ազատելու միջադեպը հիշեցնում է Միհր աստծո երկնային ցլին սպանե-լու և այդ զոհաբերությամբ աշխարհը կենսական բարիքներով լցնելու առասպելը:
[[eo:Davido de Sasuno]]
Միհրը (ծագում է միջին իրանական Միհր անունից) հանգում է հնդի-րանական միթրա (բարեկամ, ուղտ, դաշինք) ձևին, հայոց դիցարանում Արամազդի որդին է, արեգակի և երկնային լուսնի հնագույն աստվա-ծությունը, որ հանդես է եկել ուշ իրանական անվանաձևի տակ: Նրա գլխավոր մեհյանը գտնվում էր Դերչան գավառի Բագայառիճ (պհլվ. Բա-գայադիշ աստծո պաշտամունք) գյուղում: Նրան էր հավանաբար նվիր-ված նաև Գառնիի հեթանոսական տաճարը: Ըստ հին հունական գրավոր ավանդության գրավոր ավանդության` հա-յերը դեռևս մ.թ.ա. V դարում արևային աստվածությանը (Հելիոս) ձիեր են զոհաբերել, իսկ աքեմենյանների ժամանակ Հայաստանի աստրապը պարսից արքային 20 հազար մտրուկ էր ուղարկում միհրական տոների համար: Հիան հայոց Արեգ ամիսը համապատասխանում է պարսկա-կան Միհր ամսին, որ թերևս վկայում է հայերի մեջ, մինչև իրանական ազդեցությունը, արևային աստվածության բնիկ հայկական անվան (Արեգ) գոյությունը: Միհրի, իբրև արևային աստվածության պաշտա-մունքը լայն տարածում է ունեցել հայերի մեջ: Նրա անունն ու արարք-ներն այնքան սիրված են եղել, որ մտել են <<Սասնա Ծռեր>> հերոսա-վեպի մեջ` Մհեր անունով:
[[fa:داوید ساسونی]]
Միհրի արևմտյան պաշտամունքը զգալիորեն տարբերվում էր նրա զրադաշտական պաշտամունքից: Արևմուտքում հատուկ շեշտված էին Միհրի արևային, ռազմական, ցլի սպանությամբ` երկրային բարիքների արարչագործությամբ, ինչպես նաև մարդկության փրկության հատկա-նիշները, որոնք ըստ <<Սասնա Ծռերի>> տվյալների առկա էին նաև հա-յոց միհրապաշտության մեջ: Ըստ արևմտյան ավանդության` Միհրը ծնվում է ժայռից, որին ականատես են եղել հովիվները: Հայոց էպոսում թեպետ ժայռածնության մոտիվը չկա, բայց առկա է Փոքր Մհերի ժայ-ռում` Ագռավաքարում փակվելը, որը կոչվում է նաև Մհերի դուռ: Երբ տարին մեկ անգամ բացվում է Մհերի քարանձավի դուռը, հովիվը կամ նախրապանը մտնում են այնտեղ և տեսնում Մհերին: Վերջինս միայն աշխարհի վախճանին է դուրս գալու ժայռից, երբ Քրիստոսը գա աշ-խարհ, նստի վերջին դատաստանին և արդարներին մեղավորներից ջո-կի կամ հին աշխարհքը քանդվի և նորը կառուցվի, կամ էլ, երբ գարին դառնա ընկույզի, իսկ ցորենը` մասուրի չափ, այսինքն` աշխարհը նյու-թական բարիքներով լցվի:
[[fr:David de Sassoun]]
Միհրի պաշտամունքն իր հետքն է թողել նաև հին հայկական տոմա-րում. յուրաքանչյուր ամսվա 8-րդ օրը կոչվել է նրա անունով` Միհր, իսկ յոթերորդ ամիսը, որ համապատասխանում է այժմյան փետրվար ամ-սին, կոչվել է դարձյալ նրա անունով` Մեհական:
[[ka:დავით სასუნცი]]
Միհրի անունից է ծագում նաև հին հայոց սրբավայրերի ընդհանուր անվանումը` մեհյան: Միհրի պաշտամունքիը խոր հետք է թողել նաև քրիստոնեական դավանանքի կազմակերպան վրա, մասնավորապես արեգակի և լույս Քրիստոսի անձնավորմամբ, խավարի և այն անձնա-վորող չար ոգիների դեմ Քրիստոսի մղած պայքարով: Արևմտյան եկե-ղեցում անգամ Միհրի ծննդյան օրը (դեկտեմբերի 25) նույնացվել է Քրիս-տոսի ծննդին` իր մի շարք խորհրդապաշտական արարողություններով:
[[ru:Давид Сасунский]]
Մեր ժողովրդական վեպի հերոսների դյուցազնական հատկանիշները, նրանց գերբնական արարքներն ու սխրանքները և առհասարակ վե-պի անպարտելի հերոսականության ոգին ամենից առաջ սերում են նրա վաղ առասպելաբանական նախահիմքերից, Սասնա հերոսների առաս-պելաբանական նախահիմքերից, Սասնա հերոսների առասպելական նախատիպերից, որոնք եղել են իրենց հակոտնյաների դեմ մաքառող և միշտ հաղթանակող աստվածներ կամ դյուցազուններ:
[[tr:Sasuntzi Davit]]
Բայց այդ վաղնջական առասպելները և առասպելական կերպարները մեր հերոսավեպում չեն մնացել իրենց նախնական առասպելաբանա-կան մակարդակի վրա, այլ ժամանակի ընթացքում ենթարկվել են պատ-մական-տիպաբանական որոշակի զարգացման ու փոխակերպումների:
[[uk:Давид Сасунський]]
Էպոսը կապված է եղել հասարակական զարգացման մի որոշակի փուլի, որոշակի պատմական բովանդակության հետ և չէր կարող ստեղծվել հետագայում:
Մարդկության հետագա զարգացման ընթացքում դիցաբանական մտածողությունը կորցնում է իր հողը, հետևաբար` վերանում են նաև էպոսի առաջացման բնական հիմքերը:
Էպոսն իր դասական տեսքով անկրկնելի է, ինչպես անկրկնելի են նրան ծնունդ տված պայմաններն ու մտածողությունը: