«Ազատության արձան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 6թ → 6 թ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 14.
'''Ազատության արձան''' (<small>անգլերեն՝</small>''Statue of Liberty'', լրիվ անունն է՝ '''Ազատությունը, որ լուսավորում է աշխարհը''' [[անգլերեն]]՝ Liberty Enlightening the World, [[ֆրանսերեն]]՝ La Liberté éclairant le monde) [[ԱՄՆ]]-ում և աշխարհում քանդակագործության ամենահայտնի կոթողներից է, որին հաճախ ասում են «Նյու-Յորքի և ԱՄՆ-ի խորհրդանիշ», «Ազատության և [[ժողովրդավարություն|ժողովրդավարության]] խորհրդանիշ»։ Արձանը տեղակայված է [[Նյու-Յորք]]ի [[Մանհեթեն]] թաղամասից 3 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող [[Լիբերթի Այլենդ]] կղզում։
 
Ազատության արձանը, որի հեղինակն է [[Ֆրեդերիկ Օգյուստ ԲարթոլդիԲարտոլդի]]ն, [[1886]] թվականի [[հոկտեմբերի 28]]-ին [[ԱՄՆ]]-ն նվեր է ստացել [[Ֆրանսիա]]յի ժողովրդից։ Արձանն ներկայացնում է պատմուճանով կնոջ, ով խորհդանշում է հռոմեական դիցարանի ազատության աստվածուհի [[Լիբերտաս]]ին։ Կինն աջ ձեռքով բարձրացրել է ջահը, իսկ ձախով բռնել է սալիկ, որի վրա փորագրված է ԱՄՆ-ի անկախության հռչակագրի ընդունման ամսաթիվը՝ [[1776]] թվականի [[հուլիսի 4]]։ Ոտքերին ընկած է փշրված [[շղթա]]։ Արձանը համարվում է Միացյալ Նահանգների և ազատության խորհրդանիշ։
 
Քանդակագործ Բարթոլդին ոգեշնչված էր ֆրանսիացի իրավագիտության պրոֆեսոր [[Էդուարդ Ռենե դը Լաբուլայե]]ից։ Վերջինս, ասում են, [[1865]] թվականին կարծիք է հայտնել, որ լավ կլիներ ամերիկյան անկախությանը նվիրված որևէ հուշարձան ստեղծեր որպես [[Ֆրանսիա]]յի և [[Ամերիկա]]յի ժողովուրդների համատեղ նախագիծ։ [[Ֆրանսիա]]յում ստեղծված ծանր քաղաքական իրավիճակի պատճառով արձանի ստեղծման աշխատանքները չսկսվեցին մինչև [[1870]]-ական թվականները։ [[1875]] թվականին Լաբուլայեն առաջարկեց, որ Ֆրանսիայի կառավարությունը ֆինանսավորի արձանի ստեղծման աշխատանքները, իսկ ամերիկացիները հատկացնեն վայր արձանի տեղադրման համար, ինչպես նաև կառուցեն պատվանդանը։ Բարթոլդին ավարտեց արձանի՝ ջահով ձեռքի և գլխի հատվածների ձուլումը՝ այն ժամանակ, երբ արձանի տեսքը լիովին պլանավորված չէր, և այդ հատվածները սկսեցին ցուցադրվել հասարակության և միջազգային ցուցահանդեսների շրջանակներում։
Տող 21.
 
Մինչև [[1901]] թվականն արձանն ԱՄՆ «Լայթհաուս Բորդ»-ի հսկողության տակ էր, այնուհետև՝ «Department of War»-ի։ Մինչ [[1933]] թվականն այն Ազգային Պարկ ծառայության հսկողության տակ էր։ [[1938]] թվականին արձանը փակվեց վերանորոգման համար։ [[1980]] թվականների սկզբներին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ արձանն այն կարգի վնասված վիճակում է, որ անհրաժեշտ է ընդհանուր վերանորոգում։ Մինչ արձանը փակ էր [[1984]]-[[1986]] թվականներին, արձանի ներքին կառուցվածքի մեծ մասը, ինչպես նաև լապտերային հատվածը փոխվեցին։ [[2001]] թվականի [[սեպտեմբերի 11]]-ի [[Ահաբեկչական գործողությունը Նյու Յորքում 2001 թ.|ահաբեկչական գործողություններից]] հետո արձանը կրկին փակվեց անվտանգության նկատառումներով. պատվանդանի շրջանը վերաբացվեց [[2004]], իսկ արձանը՝ [[2009]] թվականին, սակայն միայն սահմանափակ քանակով մարդիկ կարող էին բարձրանալ մինչև թագի հատվածը։ Արձանը, ներառյալ պատվանդանը և հիմքը, փակվեց մեկ տարով մինչև [[2012]] թվականի հոկտեմբերի 28-ը, որպեսզի երկրորդային սանդուղքներ և այլ անվտանգության սարքավորումներ կառուցվեին. Ազատության կղզին մնաց բաց։ Այնուամենայնիվ, վերաբացումից մեկ օր հետո Ազատության կղզին փակվեց [[Սենդի փոթորիկ]]ի պատճառով. Արձանն ու կղզին կրկին բացվեցին 2013 թվականի հուլիսի 4-ին։ Մարդկանց ելումուտը դեպի ջահը շրջապատող օթյակ, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելված էր [[1916]] թվականից սկսած։
 
== Նկարագրությունը ==
Աստվածուհին մի ոտքով կանգնած է փշրված շղթաների վրա, աջ ձեռքում վեր պարզած ջահ է, ձախում՝ լատիներեն JULY IV MDCCLXXVI գրությամբ տախտակ, որը համպատասխանում է ԱՄՆ անկախության հռչակագիրը ստորագրելու տարեթվին (1776 թ. հուլիսի 4)։ <br />