«Արարատյան դաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 29.
 
== Ռելիեֆը ==
Արարատյան դաշտը շրջապատված է [[Արագած]], [[Գեղամա լեռնաշղթա|Գեղամա]], [[Արարատ]] և [[Հայկական Պար լեռնաշղթա|Հայկական պար]] լեռներով։ Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավվհարավ-արևելք, ավելի քան 200 կմ, լայնությունը 20 - 45 կմ է, տարածությունը՝ մոտ 6600 կմ<sup>2</sup>։ Արարատյան դաշտը միջլեռնային տեկտոնական իջվածք է։ Հիմքում հնագույն մետամորֆային ապարներ և պալեոզոյի կրաքարաավազաքարային շերտով ծածկված պալեոգեն-նեոգենինի ավազաքարա-կավա-մերգելային նստվածքներով, վերին շերտերում (մոտ 400 մ հզորությամբ)՝ անթրոպոգենի գետալճային նստվածքներով։ Մակերևույթը հարթ է, [[Արաքս]]ի ձախափնյա մասում՝ թույլ զառիկող, նախալեռնային մասում՝ ալիքավոր, աջափնյա մասում լավ են արտահայտված աստիճանաձև բարձր դարավանդները։ Արարատյան դաշտով հոսում է Արաքս գետը՝ այն բաժանելով հյուսիսային, հյուսիս-արևելյան. և հարավային, հարավ-արևմտյան (այժմ՝ [[Թուրքիա]]յում և [[Իրան]]ում) հատվածների։ Ռելիեֆի կարևոր տարրերից են մնացորդաէրոզիոն ([[Խորվիրապ]], [[Սարիպապ]]) և հրաբխային («Կոնդեր») բլուրները։ Արարատյան դաշտը Գայլի դրունքով բաժանվում է [[Նախիջևանյան հարթություն]]ից ([[Շարուրի դաշտ]])։
 
Արարատյան դաշտում տեղ-տեղ բարձրանում են ծալքաբեկորավոր հիմքի ելուստներ ([[Խորվիրապ]], [[Սարիպապ]], Սալհովիտ) կամ խարամային կոներ ([[Արնավիրի բլուր|Դավթի բլուր]], [[Մեծամոր (բլուր)|Մեծամոր]])։