«Երվանդ Դ Վերջին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
'''Երվանդ Դ Վերջին''' (ծն.թ. անհայտ–մ.թ.ա. մոտ 200), [[Երվանդունիներ]]ի արքայատան վերջին թագավորը [[Մեծ Հայք]]ում մ.թ.ա. III դ. վերջին։ Ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], գահակալել է 20 տարի։ Մ.թ.ա. III դ. սկզբից հայկական միացյալ թագավորության տրոհման հետևանքով Երվանդի իշխանությունը սահմանափակվել է [[Հայաստան]]ի կենտրոնական և արևելյան շրջաններով։ Նրա գահակալման տարիները նշանավորվել են շինարարական աշխատանքներով, որոնք ծավալվել են գլխավորապես [[Այրարատ]] նահանգում։ [[Արմավիր]]ի մոտից [[Երասխ]]ի հունի հեռացման պատճառով, [[Երասխ գետ|Երասխ]] և [[Ախուրյան]] գետախառնուրդների մոտ, Երվանդը հիմնել է նոր մայրաքաղաք՝ [[Երվանդաշատ]]ը։ Նոր մայրաքաղաքի միջնաբերդը նա բարձր պարիսպներով է շրջապատում։ Երկրի գերագույն քրմապետի պաշտոնը վարել է Երվանդի եղբայր Երվազը։ Երվանդը շրջապատվել է հունասեր վերնախավի ներկայացուցիչներով, խրախուսել հելլենիստական մշակույթը։ Արքունի դիվանի գործերը վարվել են հունարենով։ Սելևկյան Անտիոքոս III թագավորի խրախուսանքով նրա հայ զորավար Արտաշեսը, օգտվելով Երվանդի դեմ երկրում ծավալված ժողովրդական դժգոհություններից, մ.թ.ա. մոտ 200–ին կռվով տապալել է նրան։ Երվանդը սպանվել է Երվանդաշատում, Արտաշեսի զինվորներից մեկի ձեռքով։
 
{{Bio-stub}}
{{Հայոց արքաներ}}
 
[[Կատեգորիա:Երվանդունիներ]]
[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]
 
 
{{Bio-stub}}