«Էդուարդ Մանե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
Իրավաբանի մասնագիտություն ստանալու միտումով՝ հոր հորդորով [[1848]] թվականին Մանեն նավարկեց դեպի [[Ռիո դե Ժանեյրո]]։ Երբ Էդուրարդ Մանեն երկրորդ անգամ ձախողեց [[Նեյվի]]` իրավաբանական դպրոցի համալրման քննությունը, հայրը ստիպված եղավ հաշվի նստել որդու՝ արվեստի ոլորտում կրթվելու որոշման հետ։ [[1850]] թվականից [[1856]] թվականներին Մանեն ուսանում էր [[Թոմաս Կուտյուր|Թոմաս Կուտյուրի]] գլխավորությամբ։ Մորեղբայրը ՝ Էդմոնդ Ֆուրնիեն, միշտ ոգևորում էր Մանեին հետևել տաղանդին և արդյունքում մորեղբոր օգնությամբ Մանեին հայտվում է [[Լուվր|Լուվրում]]։ [[1841]] թվականին Մանեն ընդունվեց միջնակարգ դպրոց, 1845 թվականից սկսած մորեղբոր խորհրդով հաճախում էր նկարչական հատուկ դասընթացների, որտեղ էլ հենց հանդիպում և ծանոթանում է [[Անտոնին Պղուստ|Անտոնին Պղուստին]]՝ Ստեղծարար Արվեստների վարչության ապագա նախագահին և իր ամբողջ կյանքի ընկերոջը։
 
Այս ժամանակահատվածում Մանեն կրկնօրինակում է Լուվրում գտնվող՝ ՀինՎաղեմի ՏերերըՄեծերը (Old Masters)<ref>[http://www.visual-arts-cork.com/old-masters.htm List of Old Masters]</ref> նկարների շարքը։ [[1853]] թվականից 1856 թվականներին Մանեն տեղափոխվում է [[Գերմանիա]], [[Իտալիա]] և ապա [[Նիդերլանդներ]], որտեղ որպես Էդուրադ Մանեի ոգեշնչման աղբյուրներ են հանդես գալիս բազմաթիվ արտիսներ և արվեստի գլուխգործոցներ։ Արդյունքում՝ 1856 թվականին Էդուարդ Մանեն բացեց իր սեփական արվեստանոցը։ Այդ տարիներին նրա նկարելաոճը սուր քննատադությունների էր արժանում բազմաթիվ պատճառներով, դրանցից էին՝ նկարներում դետալների պարզագույն ցուցադրությունը և գուներանգներում ավանդական տոների ճնշողությունը։
 
Մանեն ապրել է հիմնականում [[Փարիզ]]ում, ուր սովորել է Գեղեցիկ արվեստների դպրոցում ([[1850]]-[[1856]])։ Ընդօրինակել է իտալական [[Վերածնունդ|Վերածննդի]] և [[17-րդ դար]]ի վարպետների ([[Ջորջոնե]], [[Տիցիան]], [[Դիեգո Վելասկես]], [[Ֆրանս Հալս]]), ինչպես և [[Ֆրանցիսկո Գոյա]]յի, [[Էժեն Դելակրուա]]յի ստեղծագործությունները, կրել է նրանց ազդեցությունը։