«Խաչիկ Դաշտենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
}}
 
'''Դաշտենց (Տոնոյան) Խաչիկ Տոնոյի''' ([[մայիսի 25]], [[1910]], գ. [[Դաշտադեմ (Խութի գավառ)|Դաշտադեմ]], [[Բիթլիս]]ի վիլայեթի [[Խութ-Բռնաշենի գավառակ|Խութ-Բռնաշեն]] գավառ – [[մարտի 9]], [[1974]], Երևան), հայ խորհրդային գրող, թարգմանիչ, բանասեր: ԽՍՀՄ Գրողների միության անդամ էր 1934 թվականից: Դաշտենց գրական անունը ստացել է հայրենի Դաշտադեմ գյուղի անունից:
== Կենսագրություն ==
Խաչիկ Դաշտենցը միջնակարգ կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) ամերիկյան մանկատանը: Ուսուցչությամբ է զբաղվել ՀԽՍՀ Լենինականի գավառի Հոռոմ և Սառնաղբյուր գյուղերում: Ավարտել է [[Երևանի պետական համալսարան|Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետ]]ը ([[1932]] թ.), [[Մոսկվա]]յի օտար լեզուների ինստիտուտի անգլերենանգլիական բաժինը ([[1940]] թ.): 1932-1934 թթ. որպես բաժնի վարիչ աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում: Խաչիկ Դաշտենցը 1940-1941 թթ. դախոսել է [[Երևանի պետական համալսարան]]<nowiki/>ում, 1941-1948 թթ.՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում, 1960-1966 թվականներին՝ Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտում: [[1965]] թվականին ստացելպաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Բայրոնը և հայերը» խորագրով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Դասախոսել է Երևանի բուհերում: [[1965]]-[[1974]] թվականներին աշխատել է [[ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտ]]ում որպես ավագ գիտաշխատող: Թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել նրա «Խոդեդան» վեպը (Երևան, 1961) և «Ռանչպարների կանչը» վիպասքը (Մոսկվա, 1984): Խաչիկ Դաշտենցը մահացել է 1974 թ. մարտի 9-ին Երևանում:
 
== Ստեղծագործական աշխատանքաշխատանքը ==
Խաչիկ ԴաշտենցըԴաշտենցն իր գրական ուղերթն սկսեց բանաստեղծություններով: Նրա առաջին երգերն արժանացան [[Եղիշե Չարենց]]ի հատուկ վերաբերմունքին: Պահպանվել է Չարենցի երկու գրությունը՝ մեկն ուղղված [[Հայպետհրատ]]ի այն ժամանակվա տնօրեն [[Էդուարդ Չոփուրյան]]ին, մյուսը՝ հայտնի ձևավորող-նկարիչ [[Տաճատ Խաչվանքյան]]ին, ուր խոսք է գնում Խ. Դաշտենցի գրքի որակյալ տպագրության մասին: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Երգերի գիրք»–ը, լույս է ընծայել [[1932]] թվականին: Այնուհետև հրատարակել է «Գարնանային երգեր» ([[1934]]), «Բոց» ([[1936]]) ժողովածուները և «[[Տիգրան Մեծ]]» ([[1947]]) չափածո ողբերգությունը: «Բոց» գրքի տպագրությունը այնքան աղմուկ հարուցեց իր շուրջը, որ Դաշտենցը հեռացավ [[Մոսկվա]] և խարիսխ նետեց օտար լեզուների ինստիտուտի անգլերեն լեզվի բաժնում, նախապատրաստվելով թարգմանչի կոչման: Մոսկովյան ուսումնագնացությունը վճռական դեր խաղաց Դաշտենցի ճակատագրի մեջ. անգլերենն այն հենարանն էր, որով նա գործի էր դնելու ներսում եղած բանաստեղծական կրակները:
Խ. Դաշտենցը Անգլերենից թարգմանել է [[Շեքսպիր]]ի «Սխալների կոմեդիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Տասներկուերորդ գիշեր», «Վինձորի զվարճասեր կանայք», «[[Ռիչարդ Երրորդ]]», «[[Հուլիոս Կեսար]]», «[[Լիր արքա]]», «[[Ռոմեո և Ջուլիետ]]» ողբերգությունները ու պատմական քրոնիկներ, [[Լոնգֆելլո|Հ. Լոնգֆելլոյի]] «[[Հայավաթի երգը]]» ([[1958]]), «[[Ռոբին Հուդ]]» ([[1945]]), [[Բրաունինգ|Ռ. Բրաունինգի]] «Համելինի նախշուն սրնգահարը» ([[1963]]), [[Վիլյամ Սարոյան|Վ. Սարոյանի]] «Իմ սիրտը լեռներում է», «Խաղողի այգին» դրամաները: Կազմել է հայկական դպրոցների համար անգլերենի դասագիրք:
[[Պատկեր:Khachik Dashtents plaque.JPG|մինի|Խաչիկ Դաշտենցի հուշատախտակը Երևանի [[Մաշտոցի պողոտա]]յում]]
Դաշտենցին լայն ճանաչում է բերել արևմտահայության ողբերգությունը և սասունցիների նորոգ կյանքն արտացոլող «[[Խոդեդան]]» վեպը /(1950, 1956, 1960, 2000/): Ժողովրդական ասմունք և պատմական հիշատակներ, ազգագրություն և հեքիաթներ, կենցաղ և գեղջկական պատումային ձևեր՝ իր ժողովրդագիտության այս պաշարները, որ Դաշտենցը կաթիլ առ կաթիլ ժողովել էր վաղ մանկությունից մինչև այրական հասակը, նա գործի դրեց բանահյուսական-էպոսային արձակի մեծ խնդիրը լուծելու համար: Դրա հաջորդ քայլը՝ թերևս ամենանշանակալից քայլը, եղավ [[Ռանչպարների կանչը|«Ռանչպարների կանչը»]] /(1979, 1984, 2010/) վեպը, որը պատմում է թուրքական լծի դեմ հայ հայդուկների մղած պայքարի մասին: Խ. Դաշտենցը գրել է նաև Ֆայտոն Ալեքը, Ծուռ Խութեցին պոեմները, հրատարակել Լեռան ծաղիկներ բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն, կատարել բանասիրական աշխատություններ՝ «[[Բայրոնը և հայերը]]» ([[1959]]), «Ըղձյալ այգաբացի երգիչը» ([[1967]], [[Եղիշե Չարենց|Ե. Չարենցի]] մասին):
 
== Երկերի մատենագիտություն ==
* Երգերի գիրք, Երևան, 1932, 73 էջ:
* Գարնանային երգեր, Երևան, 1934, 76 էջ:
* Բոց, Մոսկվա-Երևան, 1936, 152 էջ:
* Այ դու ժուլիկ Մսրա Մելիք, Երևան, 1940:
* Տիգրան Մեծ (դրամա), Երևան, 1947, 152 էջ:
* Խոդեդան, Երևան, 1950, 266 էջ:
* Խոդեդան, Պէյրութ, 1951, 238 էջ:
* Խոդեդան, Երևան, 1956, 512 էջ:
* Խոդեդան, Պէյրութ, 1958, 488 էջ:
* Խոդեդան, Գահիրէ, 1958, 486 էջ:
* Խոդեդան, Գահիրէ, 1959, 482 էջ:
* Բայրոնը և հայերը, Երևան, 1959, 180 էջ:
* Խոդեդան, Երևան, 1960, 584 էջ:
* Լեռան ծաղիկներ, Երևան, 1963, 268 էջ:
* Ֆայտոն Ալեքը (պոեմ), Երևան, 1967, 38 էջ:
* Ըղձյալ այգաբացի երգիչը (խոսք և հուշեր Եղիշե Չարենցի մասին), Երևան, 1967, 30 էջ:
* Ռանչպարներ, Պէյրութ, 1977, 198 էջ:
* Ռանչպարների կանչը (վիպասք հայ շինականների կյանքից), Երևան, 1979, 524 էջ:
* Ֆայտոն Ալեքը (պոեմ), Երևան, 1982, 24 էջ:
* Ռանչպարների կանչը (վիպասք հայ շինականների կյանքից), Երևան, 1984, 536 էջ:
* Խոդեդան, Թեհրան, 1985, 586 էջ:
* Խոդեդան, Երևան, 2000, 624 էջ:
* Ռանչպարների կանչը (վիպասք հայ շինականների կյանքից), Երևան, 2010, 568 էջ:
* Ֆայտոն Ալեքը (պոեմ), Երևան, 2010, 64 էջ:
* Տիգրան Մեծ (պատմական դրամա), Երևան, 2010, 144 էջ:
* Երբ որ բացվին դռներն յուսոյ, Երևան, 2011, 32 էջ:
 
== Գրականություն ==
* Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 138-139:
* Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3, Երևան, 1977, էջ 288:
* Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 1, Երևան, 1990, էջ 757:
* Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատոր 1, Երևան, 2005:
* Վիրաբյան Ն., Հայ դասական գրողներ: Խաչիկ Դաշտենց, Երևան, 2012, 24 էջ:
 
== Արտաքին հղումներ ==