«Փոքր Ասիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 66.
 
Փոքր Ասիան լեռնային բնույթ ունեցող տարածաշրջան է։ Սրա հետ կապված կլիման ունի լեռնային, մասամբ էլ ցամաքային կլիմայի բնույթ։ Ամռանը ներքին ցամաքային շրջաններում եղանակը տաք է և չորային։ Ձմեռները ձյունառատ են և սառը։ Եգեյան և Միջերկրական ծովերի կլիման [[Միջերկրածովյան կլիմա|միջերկրածովային]] է․ ամառը տաք և չոր, ձմեռը մեղմ և անսառնամանիք, որի ժամանակ կայուն ձնածածկույթ չի առաջանում։ Սև ծովի կլիման չափավոր ծովային է՝ տաք ամառներով և սառը ձմեռներով։ Միջին հունվարյան ջերմաստիճանը կազմում է +5 °C, իսկ հուլիսյանը՝ +23°C։ Տեղումների տարեկան քանակը կազմում է 1000—2500 մմ։ Ամռանը միջին օրական ջերմաստիճանը կարող է գերազանցել 30°C-ը, երբեմն հասնելով մինչև +40°C-ի։ Թուրքիայի հարավ-արևելքում կլիման արևադարձային-անապատային է։
 
== Պատմություն==
[[Պատկեր:Classical antiquity historical territory of Minor Asia (ru).jpg|thumb|Անտիկ դասական շրջանը Փոքր Ասիայում]]
[[Պատկեր:Map of Lydia ancient times-ru.svg|thumb|right|Փոքր Ասիան մթա 550 թվականին, մինչև պարսկական ներխուժումը]]
 
Փոքր Ասիա թերակղզու տարածքում ձևավորվել են շատ երկրներ ու թագավորություններ, այդ թվում նաև [[Խեթական պետություն]], [[Լիդիա]], [[Մարաստան]], [[Աքեմենյաններ]], [[Մեծ Հայք]], [[Փոքր Հայք]], [[Կիլիկիա]], [[Արևմտյան Հայաստան]], Ալեքսանդր Մակեդոնացու տերություն, Սելևկյանների տերություն, Պոնտական թագավորություն, [[Պերգամոն]], [[Հին Հռոմ]], [[Բյուզանդիա]], [[Իկոնիայի սուլթանություն]] և այլն։