«Փոքր Ասիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 19.
|երկիր =
|երկիր2 =
|երկրամաս = Հարավարևմտյան Ասիա
|Շրջան =
|Բնակչություն =
Տող 41.
== Աշխարհագրություն ==
Փոքրի Ասիայի ափերը ողողում են [[Սև ծով|Սև]], [[Եգեյան ծով|Եգեյան]], [[Մարմարա ծով|Մարմարա]] և [[Միջերկրական ծով|Միջերկրական]] ծովի ջրերը։ Ինչպես նաև [[Բոսֆոր|Բոսֆորի]] և [[Դարդանելի նեղուց|Դարդանելի]] նեղուցների ջրերով, որոնք բաժանում են [[Ասիա|Ասիան]] և [[Եվրոպա|Եվրոպան]]։ Թերակղզին, ի տարբերություն ասիական մյուս թերակղզիների, դեպի արևելք է ձգվում։ Փոքր Ասիայի արևելյան սահմանը որպես ֆիզիկաաշխարհագրական զոնա համարվում է Միջերկրական ծովի [[Իսքենդերուն ծոց|Իսքենդերուն]] ծոցից հարավ, հետո 40 <sup>0</sup> [[Միջօրեական|միջօրեականի]] և [[Վանա լիճ|Վանա լճի]] միջև ընկած տարածքները։ Իսկ հյուսիսում սահմանագիծը համընկնում է [[Ճորոխ|Ճորոխի]] ստորին հոսանքի հետ։ Փոքր Ասիայի ափերի մոտ տեղակայված են [[Կիպրոս (կղզի)|Կիպրոս]], [[Հռոդոս]] և այլ կղզիները։
 
Թերակղզու ռելիեֆում գերակշռում է լեռնային ռելիեֆը։ Մեծ մասը զբաղեցնում են Փոքրասիական բարձրավանդակի կիսաանապատները իսկ արևելքում՝ Հայկական լեռնաշխարհը։ Փոքրասիական բարձրավանդակի ներքին մասը զբաղեցնում է [[Անատոլիական սարահարթ]]ը, որը եզերված է հյուսիսում Պոնտական լեռներով, հարավում՝ [[Տավրոսյան լեռնահամակարգ|Տավրոսի]]։ Ափերի երկայնությամբ նեղ ցածրավայրեր են՝ միջերկրածովային բուսականությամբ։
 
Նեոգենի և երրորդականի ժամանակահատվածում Փոքր Ասիան անջատվել է [[Բալկանյան թերակղզի|Բալկանյան]] թերակղզուց, որի արդյունքում ձևավորվել են Մարմարա և Եգեյան ծովերը, Դարդանելի և Բոսֆորի նեղուցները։ Կոտրատման հետևանքով առաջացել են հրաբխականություն և արևմտյան հատվածում ուժեղ սեյսմիկություն։
[[Պատկեր:Turkey Regions.png|thumb|300px|Թուրքիայի տարածաշրջանները]]
 
Պոնտական լեռները, գրեթե ամենուր, կտրուկ բարձրանում են սևծովյան ծովափին, որոշ տեղերում միայն թողնելով նեղ ծովափեր։ Այստեղ համեմատաբար մեծ են Սամսունը և Սինոպը։
 
Տավրոսի լեռները նույնպես քիչ կտրատված են, նեղ ափագծերով, բայց որոշ տեղերում առաջացնում են լայն ցածրավայրեր։ Այստեղ համեմատաբար մեծ ծոցերից են Մերսինը և [[Իսքենդերուն ծոց|Իսքենդերունը]], որտեղ մեծ են Լիկիական և [[Կիլիկիա|Կիլիկյան]] թերակղզիները։
 
== Կլիմա==
Կլիմայական պայմանները բարենպաստ չեն գետային խիտ ցանցի ձևավորման համար։ Փոքրաքանակ գետերը սակավաջուր են և ունեն անկանոն վարք։ Շատ գետեր չորանում են ամռանը ձևավորված անտիցիկլոնի պատճառով։ Ամենամեծ գետերը թափվում են հիմնականում Սև և Միջերկրական ծովերը, ինչպես նաև Տիգրիս և Եփրատ գետերի ավազանը (սրանք պատկանում են Պարսից ծոցի ավազանին)։ Ամենաերկար գետը Կզըլ Իրմակն է, որի երկարությունը կազմում է 950 կմ և թափվում է Սև ծով՝ առաջացնելով ճահճապատ գետային դելտա։ Որոշ գետերի վրա կառուցվել են ամբարտակներ և ջրամբարներ։
Լճային գոգահովիտները ունեն կարստային ծագում։ Գրեթե բոլոր լճերն ունեն անհոսք բնույթ և չափազանց աղի են։ Ամենամեծ լիճը Թուզն է, որը տեղաբաշխված է Անատոլիական սարահարթի միջին մասում։