«Էդմոնդ Ավետյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Փիլիսոփա}}
| ի ծնե անունը =
| ծնունդ = {{ԾԱ|1929|11|10}}
| մահ = {{ՄԱՏ|2001|12|18|1929|11|10}}
| ազգություն = հայ
| վիքիքաղվածք = Էդմոնդ Ավետյան
}}
 
'''Էդմոնդ Գեղամի Ավետյան''' ([[նոյեմբերի 10]], [[1929]], Անդիժան ([[Ուզբեկստան]]) - [[դեկտեմբերի 18]], [[2001]], [[Երևան]]), հայ [[փիլիսոփա]], [[լեզվաբան]]: Փիլիսոփայական գիտությունների թեկնածու (1966), [[պրոֆեսոր]] (1992):
Հայկական [[նշանագիտություն|նշանագիտության]] հիմնադիրներից:
Տող 12 ⟶ 19՝
Ավետյանի աշխատությունները վերաբերում են [[Լեզվաբանություն|լեզվաբանության]] մետաֆիզիկական փիլիսոփայության հարցերին, իմաստի և արտահայտության, լեզվի և խոսքի, լեզվականի և հասկացականի փոխհարաբերություններին, լեզվական միավորների բնույթին<ref>{{cite book|author=|title=Ով ով է. ՀայԵրևան Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref>, գիտական ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են շուրջ քսան մեծարժեք հոդվածներում ու մենագրություններում` «Լեզվական նշանի բնույթը» ([[ռուսերեն]], Երևան, 1968), «Իմաստ և նշանակություն» (ռուսերեն, Երևան, 1979), «Նշանագիտություն և լեզվաբանություն» (ռուսերեն, Երևան, 1989)):
 
Ավետյանը հայկական նշանագիտության հիմնադիրներից է: Իր առաջին իսկ հրապարակումներով նա մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանի, այլև [[ԽՍՀՄ]]-ի ու արտասահմանի գիտական շրջաններում: Երկարամյա դասախոսական աշխատանքի ընթացքում նա վարել է ընդհանուր լեզվաբանության, լեզվափիլիսոփայության պատմության, գեղարվեստական թարգմանության տեսության և այլ դասընթացներ:
 
Ուշագրավ են 1980-1990-ականներին Ավետյանի՝ մամուլում հրատարակած հրապարակախոսական հոդվածները. դրանցով հեղինակը ներկայանում է որպես անհատ և քաղաքացի: Անցած կյանքի ուղու փիլիսոփայական իմաստավորման ձգտումն է արտահայտված վերջին տարիներին լույս տեսած նրա գրքերում. «Վերադարձի օղակ» (ռուսերեն, Երևան, 1998, 2003), «Բանտային բանաստեղծություններ» (ռուսերեն, Երևան, 2002)<ref>{{Cite web|url=http://ysu.am/persons/hy/Edmond-Avetyan|title=ԷԴՄՈՆԴ ԳԵՂԱՄԻ ԱՎԵՏՅԱՆ|website=ysu.am|accessdate=2016-07-28}}</ref>: