«Փյունիկեցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
[[File:PhoenicianTrade.png|thumb|right|]]
 
'''Փյունիկեցիներ''' ({{lang-en|Phoenicianism}}), հնագույն սեմական [[ցեղ]]եր, պատկանել են արևմտասեմական ցեղերի քանանական ճյուղին։ Բնակվել են [[Փյունիկիա]]յում՝ ներկայիս [[Լիբանան]]ի տարածքում Ք.ա.1200-146 թվականներին։ Եղել են արհեստավորներ, առևտրականներ և ծովագնացներ, ստեղծել են առաջին հնչյունային [[այբուբեն]]ը։ Հիմնել են մի շարք [[գաղութ]]ներ, որոնցից հայտնի է հատկապես [[Կարթագեն]]ը։ Խոսել են [[փյունիկերեն]]ով։ Նրանց մշակույթը ոչնչացավ, երբ Ալեքսանդր Մեծը գրավեց այդ տարածքը:
 
== Անվան ծագումնաբանություն ==
Տող 11.
Փյունիկեցիները առաջինն էին, որ մեծ քանակով թափանցիկ ապակեղեն արտադրեցին: Նաև կարողանում էին <<ապակի փչել>> և ստանալ հրաշալի ապակեղեն: Փյունիկեցի արհեստավորները վաճառքի համար պատրաստում էին կավե, փղոսկրե և մետաղե իրեր, կտորեղեն, ինչպես նաև մայրի ծառի փայտը: Նրանք նաև հմուտ նավաստիներ են եղել և ունեցել են լավ կառուցված նավեր, որով նավարկել են դեպի Բրիտանիա, ապրանքներ փոխանակել անագով և արծաթով: Ք.ա. 600 թվականին Արևմտյան Աֆրիկայի հետազոտության ժամանակ փյունիկեցիները օգնել են եգիպտացիներին: Նրանք կառուցել են նաև աստվածներին նվիրված բամաթիվ տաճարներ և սրբավայրեր: Ռազմիկ աստված Բաալն նրանց գերագույն աստվածն էր: Քրմերն ու քրմուհիները անհաջողությունների ժամանակ աստվածներին երեխաներ էին զոհաբերում:
== Կարթագեն ==
'''Կարթագենը''' փյունիկեցիների ամենամեծ քաղաքն էր:
Լեգենդի համաձայն Կարթագենը հիմնել է փյունիկյան թագուհի Դիդոն: Հյուսիսային Աֆրիկայի ափ իջնելով` Դիդոն քաղաք կառուցելու համար տարածք է խնդրում: Կառավարողը թույլատրում է վերցնել այնքան տարածք, որքան հնարավոր կլինի շրջափակել ցուլի կաշվով: Թագուհի Դիդոն կաշին շերտերի է բաժանում և այդպես նշում մի ընդարձակ տարածք: Կարթագենը դառնում է տարածաշրջանի առևտրական ամենակարևոր քաղաքներից մեկը:
== Փյունիկեցիների գիրը ==
'''Փյունիկեցիները''' առաջին ժողովուրդներից էին, որոնք պատկերագրերի փոխարեն այբուբեն են օգտագործել, որը բաղկացած էր 30 բաղաձայնից, և չկային ձայնավորներ: Այդ տառերը հիմք դարձան ժամանակակից այբուբենի համար:
== Փյունիկեցիների գաղութների աշխարհագրությունը ==
Փյունիկեցիները ժամանակին սփռվել են Միջերկրական ծովի ափերով` գաղութ հիմնելով շատ օտար երկրներում`Կադիսում Իսպանիա, մարսելում Ֆրանսիա, Մալթայում, Սիցիլիայում Կիպրոսում և Հյուսիսային Աֆրիկայի Կարթագենում այժմ` Թունիս: Կարթագենում նրան առևտու էին անում տեղացիների հետ` նրանցից գնելով մորթի և փայտ, թանկարժեք փղոսկրյա իրեր:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Փյունիկեցիներ]]