«Ռոմ Վարշամով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''Ռոմ Ռուբենի Վարշամով''' ([[1927]], [[ապրիլի 9]], [[Թիֆլիս]] - [[1999]], [[օգոստոսի 24]], [[Մոսկվա]]<ref>[http://www.mathnet.ru/links/5e06cf4d9edb3f6c20bcecd12576c76f/ppi488.pdf Ռոմ Վարշամովի հիշատակին]</ref>), կիրառական [[մաթեմատիկա]]յի բնագավառի հայ խորհրդային գիտնական, [[ՀՍՍՀՀԽՍՀ]] [[ԳԱ]] թղթակից անդամ ([[1977]] թվական)։

== Կենսագրություն ==
Ավարտել է [[Թիֆլիս]]ի համալսարանը ([[1952]] թվական)։ [[1955]]—[[1968]] թվականներին աշխատել է [[ՍՍՀՄ]] [[ԳԱ]] ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի ինստիտուտում։ [[1968]] թվականին աշխատել է [[ՀՍՍՀՀԽՍՀ]] [[ԳԱ]] և [[Երևան]]ի համալսարանի միացյալ հաշվողական կենտրոնում, որպես բաժնի վարիչ։ [[1970]] թվականից եղել է ՀՍՍՀՀԽՍՀ ԳԱ ոադիոէլեկտրոնիկայի և կիբեռնետիկայի գիտական խորհրդի նախագահ։ Աշխատությունները վերաբերում են ժամանակակից [[հանրահաշիվ|հանրահաշվին]], [[թվերի տեսություն|թվերի տեսությանը]], [[կոմբինատորիկա]]յին, ինֆորմացիոն կառավարող համակարգերի սինթեզին։ Վարշամովը դրել է գծային կոդավորման տեսության հիմքերը, որոշել սիմետրիկ սխալներ ուղղող կոդերի գոյության հնարավորությունները, որոնք համաշխարհային գրականության մեջ հայտնի են [[Հիլբերտ]]ի սահման անունով։ Վարշամովը նաև վերջավոր դաշտերի վրա բազմանդամների բերման տեսության հեղինակն է։ Լուծել է վերջավոր դաշտերի վրա ցանկացած աստիճանի չբերվող բազմանդամների կառուցման խնդիրը, առաջադրել օբյեկտների բնութագրերի կտրուկ փոփոխությունների նկատմամբ ադապտիկ, տիեզերական կապուղիներով տվյալների հաղորդման համակարգերի մշակման նոր սկզբունքներ։
 
== Աշխատություններ ==