«Յոհան Կեպլեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Գործունեություն ==
Յոհան Կեպլերն ուսանում էր համալսարանում և պատրաստվում էր քահանա ձեռնադրվելու, երբ ծանոթացավ [[Նիկոլայ Կոպեռնիկոս]]ի [[Տիեզերք]]ի արևակենտրոն կառուցվածքի ուսմունքին։ Նրա մեջ մեծ ցանկություն առաջացավ հասկանալու, թե ինչ օրենքներով են շարժվում մոլորակներն [[Արեգակ]]ի շուրջը։ Այդ նպատակով [[1601]] թ. Կեպլերը տեղափոխվեց [[Պրահա]]՝ դանիացի աստղագետ [[Տիխոն Բրահե]]ի մոտ։ Իսկ վերջինիս մահվանից հետո՝ [[1602]] թ. Կեպլերը նշանակվեց պալատական մաթեմատիկոս և ժառանգեց Բրահեի 40 ամյա աստղագիտական դիտումների արդյունքները։ Դրանց տեսական հիմնավորման ընթացքում նա հայտնագործեց մոլորակների շարժման երեք օրենքները, որոնք հետագայում կոչվեցին [[Կեպլերի օրենքներ]]։ [[1619]] թ. լույս ընծայած «Աշխարհի ներդաշնակությունը» աշխատության մեջ նա ընդհանրացրեց իր աշխատանքներում առաջ քաշված հարցերն ու ստացավ մոլորակների շարժման օրինաչափություններն ամփոփող մի կույր տեսություն։ [[1627]] թ. ավարտեց իր ամենամեծ՝ «Ռուդոլֆյան աղյուսակներ» աշխատությունը, որը հնարավորություն էր ընձեռնում բավական մեծ ճշտությամբ որոշել մոլորակի դիրքը ժամանակի ցանկացած պահին։ Նա կազմեց նաև Արեգակի ու [[Լուսին|Լուսնի]] խավարումների աղյուսակը և բացատրեց դրան առաջացման պատճառները՝ Լուսնի, Արեգակի և [[Երկիր|Երկրի]] միմյանց նկատմամբ ունեցած դիրքերով։ Յոհան Կեպլերն աշխատություն ունի նաև աստղագիտության մեջ օպտիկայի կիրառության, [[օվկիանոս]]ների և [[ծով]]երի մակընթացությունների ու տեղատվությունների վերաբերյալ. այդ երևույթները նա բացատրում էր Լուսնի ձգողությամբ։ Կյանքի վերջին տարիներին ապրուստի միջոց հայթայթելու համար նա զբաղվել է նաև աստղագուշակությամբ։
Կյանքի վերջին տարիներին ապրուստի միջոց հայթայթելու համար նա զբաղվել է նաև աստղագուշակությամբ։
 
== Վաղ տարիներ ==
Տող 24 ⟶ 23՝
 
{{DEFAULTSORT:Կեպլեր, Յոհան}}
 
[[Կատեգորիա:Գերմանացի աստղագետներ]]
[[Կատեգորիա:Գերմանացի մաթեմատիկոսներ]]
[[Կատեգորիա:Վայլ դեր Շտատ քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Ռեգենսբուրգ քաղաքում մահացածներ]]
[[Կատեգորիա:Գերմանացի ֆիզիկոսներ]]