«Սկիպիոն Աֆրիկացի Ավագ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 179.
Գոյություն ունի մի վարկած, ըստ որի Սկիպիոնն իր նշանակումն ստացավ սենատի նախաձեռնությամբ, քանզի այնտեղ ուժեղ էր Կոռնելիոսների այսպես կոչված խմբավորումը՝ «ֆրակցիան»։ «Հայրերը» հասան նրան, որ Սկիպիոնը դարձավ միակ թեկնածուն{{sfn|Моммзен Т.|1997|loc=с. 496}}{{sfn|Scullard H.|1951|loc=р. 66}}{{sfn|Лансель С.|2002|loc=с. 221}}։ Սակայն այդ վարկածի դեմ են խոսում այն փաստերը, որ ա․ սենատը բացահայտ թշնամաբար էր տրամադրված Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի նկատմամբ հետագա տարիներին, և բ․ սկզբունքորեն անհնար էր համոզել բոլոր հռոմեական ազնվականներին՝ արիստոկրատներին, որպեսզի նրանք չհավակնեին Իսպանիայի պրոկոնսուլի պատվավոր պաշտոնին{{sfn|Лансель С.|2002|loc=с. 221}}{{sfn|Кораблёв И.|1981|loc=с. 243—244}}{{sfn|Бобровникова Т.|2009|loc=с. 349}}։
 
Մ․թ․ա․ 210 թվականի ամռան վերջին Սկիպիոնը ծովով մեկնեց իր կառավարմանը հանձնված նահանգ՝ պրովինցիա Իսպանիա։ Նրա հետ մեկնեցին 10 հազար հետևակ և մեկ հազարյակ հեծելազոր, որոնց նա միացրեց [[պրոպրետոր]] Ներոնի 13-հազարանոց զորաբանակը, որն արդեն իսկ գտնվում էր Պիրենեյան թերակղզում։ Հռոմեական այդ համեստ ուժերին թերակղզում դիմակայում էին երեք կարթագենյան զորաբանակներ՝ Հաննիբալի եղբայրների՝ [[Հասդրուբալ Բարկիդ]]ի և [[ՄահոնՄագոն Բարկիդ]]ի, ինչպես նաև Գիսգոնի որդի [[Հասդրուբալ Գիսգոն]]ի գլխավորությամբ։ Եթե երեք կարթագենյան բանակներից թեկուզ երկուսը միավորվեին՝ ապա Սկիպիոնի զորքերին սպառնում էր անխուսափելի կործանումը։ Սակայն հռոմեացիների դրությունը բարելավվեց շնորհիվ իսպանական [[ռազմաբեմ]]ի լայնարձակության, կարթագենցիների տարանջատվածության և պունիկյան, այսինքն կարթագենյան իշխանությունների նկատմամբ [[կելտիբերներ]]ի դժգոհության{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 432}}.
 
Երիտասարդ պրոկոնսուլ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի ռազմավարությունը արմատապես տարբերվում էր այդ տարածաշրջանում իր նախորդների վարած ռազմավարությունից։ Մասնավորապես, Քսանչորսամյա Սկիպիոնը հռոմեական զորաբանակի մշտական տեղակայման և բազավորման շրջան դարձրեց ներկայիս [[Էբրո]], այն ժամանակ [[Իբեր]] կոչվող գետից հյուսիս գտնվող հունական քաղաքները, որտեղից նա նախաձեռնում էր մասշտաբային, սակայն կարճաժամկետ ռազմարշավներ դեպի հարավ և հարավ–արևմուտք։ Օժանդակ զորքերի ընտրության ժամանակ պրոկոնսուլ Սկիպիոնը նախապատվությունը տալիս էր հյուսիսի իբերացիներին, որոնց մեջ սատարում էր ազատ դաշինքի նկատմամբ հույսը։ Ընդ որում՝ տեղական զորամասերը երբեք կարևոր դեր չէին խաղում Սկիպիոնի բանակում։ Գործելով ընդդեմ կարթագենյան զորավարների, Սկիպիոնն օգտագործում էր նրանց տարանջատվածությունը։ Արդյունքում, ընդամենը չորս պատերազմաշրջանի ընթացքում Սկիպիոնը Հռոմի վերահսկողության տակ դրեց ընդարձակ երկիրը, որը այն դարաշրջանի եզակի ռազմաքաղաքական սխրագործություններից մեկն էր{{sfn|Трухина Н.|1986|loc=с. 69}}։