«Սկիպիոն Աֆրիկացի Ավագ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 182.
Մ․թ․ա․ 210 թվականի ամռան վերջին Սկիպիոնը ծովով մեկնեց իր կառավարմանը հանձնված նահանգ՝ պրովինցիա Իսպանիա։ Նրա հետ մեկնեցին 10 հազար հետևակ և մեկ հազարյակ հեծելազոր, որոնց նա միացրեց [[պրոպրետոր]] Ներոնի 13-հազարանոց զորաբանկը, որն արդեն իսկ գտնվում էր Պիրենեյան թերակղզում։ Հռոմեական այդ համեստ ուժերին թերակղզում դիմակայում էին երեք կարթագենյան զորաբանակներ՝ Հաննիբալի եղբայրների՝ [[Հասդրուբալ Բարկիդ]]ի և [[Մահոն Բարկիդ]]ի, ինչպես նաև Գիսգոնի որդի [[Հասդրուբալ Գիսգոն]]ի գլխավորությամբ։ Եթե երեք կարթագենյան բանակներից թեկուզ երկուսը միավորվեին՝ ապա Սկիպիոնի զորքերին սպառնում էր անխուսափելի կործանումը։ Սակայն հռոմեացիների դրությունը բարելավվեց շնորհիվ իսպանական [[ռազմաբեմ]]ի լայնարձակության, կարթագենցիների տարանջատվածության և պունիկյան, այսինքն կարթագենյան իշխանությունների նկատմամբ [[կելտիբերներ]]ի դժգոհության{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 432}}.
 
Երիտասարդ պրոկոնսուլ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի ռազմավարությունը արմատապես տարբերվում էր այդ տարածաշրջանում իր նախորդների վարած ռազմավարությունից։ Մասնավորապես, Քսանչորսամյա Սկիպիոնը հռոմեական զորաբանակի մշտական տեղակայման և բազավորման շրջան դարձրեց ներկայիս [[Էբրո]], այն ժամանակ [[Իբեր]] կոչվող գետից հյուսիս գտնվող հունական քաղաքները, որտեղից նա նախաձեռնում էր մասշտաբային, սակայն կարճաժամկետ ռազմարշավներ դեպի հարավ և հարավ–արևմուտք։ Օժանդակ զորքերի ընտրության ժամանակ պրոկոնսուլ Սկիպիոնը նախապատվությունը տալիս էր հյուսիսի իբերացիներին, որոնց մեջ սատարում էր ազատ դաշինքի նկատմամբ հույսը։ Ընդ որում՝ տեղական զորամասերը երբեք կարևոր դեր չէին խաղում Սկիպիոնի բանակում։ Գործելով ընդդեմ կարթագենյան զորավարների, Սկիպիոնն օգտագործում էր նրանց տարանջատվածությունը։ Արդյունքում, ընդամենը չորս պատերազմաշրջանի ընթացքում Սկիպիոնը Հռոմի վերահսկողույանվերահսկողության տակ դրեց ընդարձակ երկիրը, որը այն դարաշրջանի եզակի ռազմաքաղաքական սխրագործություններից մեկն էր{{sfn|Трухина Н.|1986|loc=с. 69}}։
 
==== Նումիդացիներն ու իբերները ====