«Եվրոպական տնտեսական համագործակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Թարմացնել}}
'''Եվրոպական տնտեսական համագործակցություն''' (ԵՏՀ) արևմտաեվրոպական 9 երկրների ([[Ֆրանսիա]], [[ԳՖՀ]], [[Իտալիա]], [[Բելգիա]], [[Նիդերլանդներ]], [[Լյուքսեմբուրգ]], ապա նաև՝ [[Մեծ Բրիտանիա]], [[Դանիա]], [[Իռլանդիա]]) պետական մոնոպոլիստական կազմակերպություն՝ «<nowiki/>[[ընդհանուր շուկա]]<nowiki/>»։ ԵՏՀ-ի [[պայմանագիր]]ը ստորագրվել է [[1957]] թվականի [[մարտ 25|մարտի]] 25-ին, [[Հռոմ]]ում, ուժի մեջ մտել՝ [[1958]] թվականի [[հունվարի 1]]-ին։ Նպատակն է համախմբել արևմտաեվրոպական կապիտալիզմի ուժերն ընդդեմ սոցիալիզմի համաշխարհային [[համակարգ]]ի, ինչպես նաև զարգացող երկրների։ Այն նաև [[ձգտում]] է դիմակայել [[ԱՄՆ]]-ի գերհզոր մոնոպոլիաների [[Եվրոպա]] ներթափանցմանը։ ԵՏՀ ամրապնդվեց՝ աստիճանաբար սահմանափակելով մասնակիցների տնտեսական ինքնուրույնությունը, առանձին էր կիրառելով առևտրական մաքսերը երրորդ երկրների նկատմամբ, կիրառելով միասնական մաքսային դրույքներ և առևտրական քաղաքականություն։ ԵՏՀ-ի ներսում ուժեղացել են հակասությունները [[Ֆրանսիա]]յի, [[ԳՖՀ]]-ի և [[Անգլիա]]յի միջև, ընդ որում յուրաքանչյուրn աշխատում է Արևմտյան Եվրոպայում ապահովել գերիշխող դիրք՝ մյուսների հաշվին։ Խորանում են հակասությունները նաև «ընդհանուր շուկայի» և կապիտալիստական մյուս երկրների միջև։ ԵՏՀ ասոցացման կոնվենցիա է կնքել աֆրիկյան 24 երկրների հետ՝ ըստ Էության ձգտելով տնտեսապես և քաղաքականապես իրեն ենթարկել զարգացող երկրները։ ԵՏՀ-ի ղեկավար օրգաններն են՝ խորհուրդ, հանձնաժողով, ասամբլեա (Եվրոպական պառլամենտ), [[դատարան]], տնտեսական և սոցիալական կոմիտե, վալյուտային կոմիտե, ֆինանսավորման վարկային հաստատություններ (Եվրոպական[[բանկ]], Անդրծովյան տերիտորիաների զարգացման ֆոնդ, Եվրոպայի սոցիալական ֆոնդ, Եվրոպական ագրարային ֆոնդ)։
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=531}}