«Բասմաչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 12.
*[[Բոլշևիկների կուսակցություն]]
*[[ԲԳԿՀ]]
*[[Պատկեր:Flag of Turkestan ASSR (1919-1921).svg|border|22px]] [[Թուրքեստանի Ինքնավար ԽՍՀ]]

[[Պատկեր:Flag of the Bukharan People's Soviet Republic.svg|border|22px]] [[Բուխարայի ժողովրդական ԽՀ]] (1920—1924)

[[Պատկեր:Flag of Khiva 1920-1923.svg|border|22px]] [[Խորեզմի Ժողովրդական Խորհրդային Հանրապետություն]] (1920—1924)

Տող 24.
[[Պատկեր:Bandera del Turquestan.svg|border|22px]] Բասմաչների շարժում
*[[Շուրա-ի-իսլամ]]
*[[Ուլե-մա]]

[[Պատկեր:Bandera de Khiva 1917-1920.svg|border|22px]] [[Խիվինի խանություն]] (1918—1920)

{{Ռուսաստան}} [[Ֆերգանայի գյուղացիական բանակ]] (1919—1920)

Տող 73.
|ծանոթագրություն =

'''Բասմաչություն''' ([[թուրքերեն|թուրք.]] բասմակ` անակնկալ հարձակվել), հակահեղափոխական, ազգայնական զինված շարժում [[Միջին Ասիա]]յում 1917-1926-ին: Ազգային բուրժուազիայի, ֆեոդալների, բայերի, կուլակների, մոլլաների` խորհրդային իշխանության դեմ ուղղված դասակարգային պայքարի ձև, որին աջակցում և ուղղություն էին տալիս [[Անտանտ|անգլո-ամերիկյան ինտերվենտները]], ռուս [[Սպիտակ գվարդիա|սպիտակգվարդիականները]], [[Թուրքիա]]յի, [[Չինաստան]]ի, և [[Աֆղանստան]]ի հետադիմական շրջանները: Բասմաչության գլխավոր գաղափարներն էին պանիսլամիզմը, պանթյուրքիզմը, բուրժուական ազգայնամոլությունը: Անմիջական ղեկավարներն էին «Շուրա-ի-իսլամ», «Ուլե-մա», «Ալաշ» և այլ կազմակերպություններ, որոնք, 1917-ին ստեղծելով հակահեղափոխական «Կոկանդի ինքնավար կառավարությունը», կազմեցին բասմաչների հրոսակախմբեր և ձեռնարկեցին զինված հարձակումներ խորհրդային իշխանության դեմ` նպատակ ունենալով Թուրքեստանն անջատել [[ՌԽՖՍՀ]]-ից: Բասմաչությունը իր հզորության գագաթնակետին հասավ 1919 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ Ֆերգանայի բասմաչների և կուլակների զինված ուժերը զավթեցին Օշը, Ջելալ-Աբադը, շրջափակեցին Անդիժանը և սկսեցին սպառնալ [[Ֆերգանա]]յին: Թուրքեստանի ռազմաճակատի հրամանատար [[Միխայիլ Ֆրունզե]]ի զորքերը 1920-ին ջախջախեցին բասմաչներին: 1921-ի հոկտեմբերին [[Բուխարա]] ժամանեց Թուրքիայի նախկին ռազմական նախարար, ռազմական հանցագործ, [[Հայոց ցեղասպանություն|1915 թվականի Հայոց ցեղասպանության]] գլխավոր կազմակերպիչ [[Էնվեր փաշա]]ն, որին հաջողվեց միացյալ բանակի (մոտ 16 հազար մարդ) մեջ միավորել բասմաչների ցաքուցրիվ հրոսակախմբերը և 1922-ի գարնանը զավթել Բուխարայի Ժողովրդական Խորհրդային Հանրապետության տարածքների զգալի մասը: Խորհրդային կառավարությունը և ՌԿ(բ)Կ Կենտկոմը վճռական միջոցներ ձեռնարկեցին Էնվեր փաշայի բասմաչների դեմ: [[ԲԳԿՀ|Կարմիր բանակի]] կանոնավոր զորամասերին մեծ օգնություն ցուցաբերեցին դեհկանների ինքնապաշտպանական, կամավոր միլիցիայի ջոկատները: 1922-ի հունիս-հուլիսին Էնվերի բանակը ջախջախվեց, իսկ փաշան սպանվեց ընդհարումներից մեկի ժամանակ [[Հակոբ Մելքումով]]ի հրամանատարության տակ գտնվող հեծելազորային բրիգադի կողմից օգոստոսին:

== Գրականություն ==