«Բանդար Սերի Բեգավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 64.
 
== Պատմություն ==
[[Բրունեյ (գետ)|Բրունեյ]] գետի ափին բնակավայրերն ի հայտ են եկել դեռևս [[7-րդ դար]]ում: Մինչ [[1970]] թվականը քաղաքը կրում էր Բրունեյ անվանումը<ref name="off_history">[http://www.municipal-bsb.gov.bn/History_of_Bandar_Seri_Begawan.html История города на официальном сайте]</ref>:
 
Իր պատմության ընթացքում քաղաքի դիրքը փոխվել է երեք անգամ՝ առաջին բնակավայրերը այժմյան դիրքը գրավելուց առաջ գտնվել են Կոտա Բատույում, այնուհետև՝ Կամպոնգ Այերում<ref name="off_history" />:
Տող 70.
[[1920]] թվականին բնակավայրը ստացել է պաշտոնական քաղաքի կարգավիճակը և դարձել բրիտանական տերությունների կենտրոնը: [[1970]] թվականի [[հոկտեմբերի 5]]-ին Բրունեյի նախկին սուլթան [[Օմար Ալի Սայֆուդին]]ի պատվին վերանվանվել է Բանդար Սերի Բեգավան, ինչը [[մալայերեն]]ից թարգմանաբար նշանակում է «''Նորին Գերազանցության քաղաք''»<ref name="off_history" /><ref>{{ВТ-ЭСБЕ|Бандар-Сери-Бегаван|id=1849697|автор=Н. А. Гожева, Э. М. Гуревич, Л. Ф. Пахомова|том= 2|страницы= 749—750}}</ref>:
 
Ժամանակակից պատմության ընթացքում քաղաքի տարածքը մեծանում էր վեց անգամ՝ [[1931]], [[1936]], [[1940]], [[1949]], [[1956]] թվականներին<ref name="off_history" />: [[2007]] թվականի [[օգոստոսի 1]]-ին Բրունեյի սուլթանը հավանություն է տվել քաղաքի մակերեսի ընդլայնումը 12,87 կմ²-ից մինչև 100,36 կմ²:
 
== Աշխարհագրություն ==
Բանդար Սերի Բեգավանը գտնվում է [[Մալայան արշիպելագ]]ի [[Կալիմանտան]] կղզում: Այն տեղակայված է Բրունեյ գետի հյուսիսային ափին: [[Աշխարհագրական կոորդինատներ]]ն են՝ 4°53'25"N, 114°56'32"E:
 
== Կլիմա ==
Տող 189.
 
== Տրանսպորտ ==
Բրունեյի մայրաքաղաքը երկրի արևմտյան հատվածի հետ միանում է ավտոմոբիլային ճանապարհներով: Արևելյան հատվածը առանձնանում է [[ծոց]]ով, այնտեղ կարելի է հասնել կամ ծովային ճանապարհով, կամ [[Մալայզիա]]յի տարածքով:
 
Բրունեյի միջազգային օդանավակայանը գտնվում է քաղաքի կենտրոնից 11 կմ հեռավորության վրա: Այն սպասարկում է ամբողջ պետությունը:
Ջրային տրանսպորտը ներկայացված է [[կատեր]]ային տաքսիներով (տեղական անվանումը՝ ''պենամբանգ''), որոնք գետով երթևեկում են քաղաքի կենտրոնից մինչև [[Կամպոնգ Այեր]]ը: Բացի այդ, կատերները կապում են մայրաքաղաքը [[Բանգար]] և [[Լիմբանգ]] քաղաքների հետ:
 
== Տեսարժան վայրեր ==
Քաղաքում կան բազմաթիվ պատմական և մշակութային տեսարժան վայրեր՝ ներառյալ Օմար Ալի Սայֆուդինի մզկիթը, արքայական դամբարանները, պալատները և բազմաթիվ [[թանգարան]]ները, այդ թվում [[Բրունեյի ազգային թանգարան]]ը:
 
Քաղաքի սահմանների մեջ է մտնում նաև ցցագերանների վրա կառուցված Կամպոնգ Այեր գյուղը, որը գետի երկայնությամբ ձգվում է ավելի քան 8 կմ: Գյուղում բնակվում են արհեստավորներ, որոնց արվեստը ներկայացված է տեղական [[պատկերասրահ]]ում:
 
Քաղաքային պարկերի թվում առաջին հերթին մեծ հետաքրքրություն է առաջացնում Պերսիարան Դամուան պարկը, որտեղ ներկայացված են [[Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա]]յի մեջ մտնող պետությունների ներկայացուցիչների կողմից ստեղծված քանդակները: Այստեղ կարելի է տեսնել նաև [[երկարաքիթ կապիկ]]ներ, ինչպես նաև [[կապիկներ]]ի այնպիսի տեսակներ, որոնք բնակվում են միայն Կալիմանտան կղզում:
 
== Հայտնի մարդիկ ==
[[Պենգիրան Անակ Սարա]] (ծնվել է 1987 թվականին) – Բրունեյի արքայադուստր, թագաժառանգի կինը:
 
== Ծանոթագրություններ ==