«Վարագ Ներսիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 33.
== Կենսագրություն ==
Ծնվել է 1937 թվականի հունիսի 19-ին, Շիրակի մարզի Ջրառատ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է [[Թբիլիսի]]ում ([[1945]]-[[1956]] թվականներ)։ [[1963]] թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի Արևելագիտության ֆակուլտետը։ [[1968]] թվականից աշխատել է [[ՀՀ]] [[ԳԱԱ]] [[Մանուկ Աբեղյան]]ի անվան գրականության ինստիտուտում։ [[1984]] թվականից զբաղեցրել է հայ հին և միջնադարյան գրականության բաժնի վարիչի պաշտոնը։
[[1971]] թվականին պաշտպանել է թեկնածուական, [[2008]] թվականին`թվականին՝ դոկտորական ատենախոսություններ։ Տարբեր տարիների դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Մայր Աթոռ Ս. [[Էջմիածին|Էջմիածնի]] [[Գևորգյան ճեմարան|Գևորգյան հոգևոր ճեմարան]]ում և այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Հեղինակ է հայ հին գրականության վերաբերյալ գիտական բազմաթիվ հոդվածների։ Տպագրվել է «Պատմաբանասիրական հանդես», «Բանբեր Երևանի համալսարանի», «Էջմիածին» պարբերականներում, «Գրականագիտական հանդես» տարեգրքում։ Հրապարակել է «Հայ միջնադարյան տաղերգության գեղարվեստական միջոցները» ([[1976]]), «Հայ միջնադարյան տաղերգության ժանրերն ու տաղաչափությունը» ([[2008]]) մենագրությունները։ Համահեղինակ է հայ գրականության 6-րդ դասարանի դասագրքի ([[1994]] թվականին հրատարակված), [[2011]]-2012 ուսումնական տարվա 9-րդ<ref>[http://dasatu.ru/publ/hay_grakanowt-39-yown/hay_grakanowt'yown_dasagirq_9_rd_dasarani_hamar/17-1-0-209 Հայ գրականության դասագիրք 9-րդ դասարանի համար]</ref> և [[2014]]-[[2015]] ուսումնական տարվա 10-րդ<ref>[http://dasatu.ru/publ/hay_grakanowt-39-yown/hay_grakanowt'yan_10_rd_dasarani_dasagirq_y'ndhanowr_ev_bnagitamat'ematikakan_hosq/17-1-0-194 Հայ գրականության 10-րդ դասարանի դասագիրք ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար]</ref> դասարանների դպրոցական դասագրքերի։ Հեղինակել է «Հայ հին գրականություն» ([[2013]]) բուհական ուսումնական ձեռնարկը։