«Վազք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 11, էջ 227 oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Սպորտ}}
[[Պատկեր:Run Forrest Run (6070323567).jpg|250px|մինի|աջից|Վազք]]
'''Վազք''', տեղաշարժման եղանակ, երբ իրանը, Պ․ Ֆ․ Լեսգաֆտի բնորոշմամբ, «մեկ հպվում է գետնին՝ մի ոտքով, մեկ գտնըվում է օդում» (քայլքի ժամանակ [[մարմին]]ը մշտական հենման կետ ունի գետնի հետ մեկ կամ զույգ ոտքով)։ Վազքը ֆիզդաստիարակության առավել տարածված և արդյունավետ միջոց է։ Վազքը [[թեթև աթլետիկա]]յի հիմնական մարզաձևն է, համարվում է գրեթե բոլոր մարզաձևերի բաղկացուցիչը, ընդգրկված է «Պատրաստ աշխատանքի և ԽՍՀՄ պաշտպանության» համալիրի բոլոր աստիճաններում։ Վազքի մրցումներ անցկացվել են [[Հին Եգիպտոս]]ում, [[Հին Հունաստան]]ում, [[Ասորեստան]]ում։ Երկար ժամանակ եղել է օլիմպիական և մյուս խաղերի միակ մարզաձևը։ Միջնադարում պարտադիր կերպով մտել է ասպետների և հոգևորականների ֆիզդաստիարակության ծրագրերի մեջ։ [[Ռուսաստան]]ում վազքով կանոնավորապես զբաղվել են [[1888]] թվականից, երբ կազմակերպվել է «Վազքասերների ընկերություն»-ը։ [[XIX դար]]ի վերջին վազքը արդեն տարածում է գտել գրեթե բոյոր երկրներում։ Պաշտոնական առաջին մրցույթները տեղի են ունեցել [[Անգլիայում։ Տարբերակվում են հարթ (վազքուղիներ և այլ հարթ տեղանք) և խոչընդոտներով (արհեստական, բնական արգելքների հաղթահարում, կրոս) վազք։ Դասական ձևերն են․ տղամարդկանց համար՝ կարճ տարածություն (սպրինտ, 100, 200, 400 մ), միջին տարածություն (800, 1500 մ), երկար տարածություն (ստայերային․ 3000, 5000, 10000 մ), [[մարաթոնյան վազք]]ը (42 կմ 195 մ), խոչընդոտների հաղթահարումով (110, 400 մ), ստիպլ-չեյս (3000 մ), փոխանցումային, կանանց համար՝ 100, 200, 400, 800, 1500 մ, խոչընդոտների հաղթահարումով (100 և 400 մ) և փոխանցումային։ Նշված ձևերը ընդգրկված են խոշոր մրցույթների և օլիմպիական խաղերի ծրագրում։ Արտասահմանյան մարզիկներից հայտնի են`են՝ Պ․ Նուրմին ([[Ֆինլանդիա]]), Դ․ Օուենսը ([[ԱՄՆ]]), Զատոպեկը ([[Չեխոսլովակիա]]), Ռ․ Կլարկը ([[Ավստրալիա]]), Ա․ Բեքալան և Մ. Իֆտերը ([[Եթովպիա]]), Ա․ Խուանտարենան ([[Կուբա]])։
 
== Վազքը Հին Հայաստանում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վազք» էջից