«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Հայոց պատմություն}}
'''Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում''' եղել է մոտ մեկ դար: Այն Ռուսական կայսրությանն է միացել երկու փուլով՝ [[1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմ|1804-1813]] և [[1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմ]]ների ընթացքում: [[Առաջին աշխարհամարտ|Առաջին աշխարհամարտի]]ի <nowiki/>ընթացքում՝ [[1918]] թվականին, [[Արևելյան Հայաստան]]ում վերականգնվել է հայկական պետականությունը՝ [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի Հանրապետությունը]]:
 
Մինչ այդ՝ [[Հայաստանի երրորդ բաժանում|Հայաստանի երրորդ (1555)]] և [[Հայաստանի չորրորդ բաժանում|չորրորդ (1639)]] բաժանումների ընթացքում ամրագրվել էր Հայաստանում թուրք-պարսկական տիրապետության հաստատումը: Արևմտյան Հայաստանը անցել էր [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրությանը]], որտեղ ձևավորվել էին [[Արևմտյան Հայաստանի փաշայություններ|փաշայություններ]], իսկ Արևելյան Հայաստանը՝ [[Սեֆյան Պարսկաստան|Պարսկաստանին]]: Արևելյան Հայաստանը և [[Անդրկովկաս]]ը սկզբնական շրջանում (1502-1724) բաժանված էին 4 կուսակալությունների՝ [[Երևանի կուսակալություն|Երևանի]], [[Ղարաբաղի կուսակալություն|Ղարաբաղի]], [[Շամախիի կուսակալություն|Շամախիի]] ու [[Թավրիզի կուսակալություն|Թավրիզի]]: 1747 թվականից սկսած՝ կապված Իրանում գահակալական կռիվների հետ, կուսակալությունները բաժանվում են 20-ից ավելի [[Հյուսիսային Իրանի խանություններ|խանությունների]]: