«Ստենոկարդիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: ։Պ → ։ Պ, → (6)
չ փոխարինվեց: ` → ՝ (17) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
==Ընդհանուր բնութագիր==
Ստենոկարդիան պայմանավորված է [[սրտամկան]]ի անցողիկ իշեմիայով, զարգանում է սրտամկանի`սրտամկանի՝ թթվածնի հանդեպ պահանջի և պսակային շրջանառությամբ դրա մատակարարման անհամապատասխանության դեպքում։
Ստենոկարդիայի մորֆոլոգիական սուբստրատը գործնականորեն միշտ հանդիսանում է [[պսակաձև զարկերակ]]ների աթերոսկլերոտիկ նեղացումը։ Սակայն ստենոկարդիան կարող է առաջանալ նաև [[աորտալ ստենոզ]]ի, [[հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա]]յի, ինչպես նաև ծանր զարկերակային հիպերտենզիայի (ԶՀ) դեպքում։ Ստենոկարդիան կարող են սադրել ֆիզիկական ծանրաբեռնվածություն կամ սթրեսային իրավիճակները։ Ինչքան ավելի մեծ է պսակաձև զարկերակների խցանման աստիճանը, այնքան ծանր է, որպես օրենք, ստենոկարդիան։ Ստենոկարդիայի ծանրության աստիճանը կախված է նաև խցանումների տեղակայումից և տարածվածության աստիճանից, դրանց քանակից և ախտահարված [[զարկերակ]]ների թվից։ Նեղացման աստիճանը, հատկապես էքսցենտրիկ, կարող է տատանվել`տատանվել՝ կախված [[Աթերոսկլերոզ|աթերոսկլերոտիկ]] վահանիկի հատվածում հարթ [[մկան]]ների տոնուսի փոփոխություններից, ինչն արտահայտվում է ՖԾ տանելիության փոփոխություններով։ Առանձին դեպքերում ստենոկարդիան կարող է զարգանալ պսակաձև զարկերակներում տեսանելի նեղացման բացակայության դեպքում, բայց այդպիսի դեպքերում համարյա միշտ տեղ է գտնում անգիոսպազմը կամ պսակաձև զարկերակների էնդոթելի ֆունկցիայի խախտումները։
Ցավը կրծքավանդակում, որը նման է ստենոկարդիային, կարող է ի հայտ գալ ոչ միայն որոշ [[սիրտ-անոթային հիվանդություններ]]ի (ՍԱՀ) դեպքում (բացի ՍԻՀ), այլ նաև [[թոքեր]]ի, կերակրափողի, կրծքավանդակի ոսկրա-մկանային և նյարդային ապարատների հիվանդությունների դեպքում։ Որոշ դեպքերում կրծքավանդակի ցավը ճառագայթում է որովայնի խոռոչից։
 
==Համաճարակաբանությունը==
ՍԻՀ-ը երկար տարիների ընթացքում հանդիսանում է բնակչության մահացության գլխավոր պատճառը բազմաթիվ տնտեսապես զարգացած երկրներում։
ՍԻՀ կարող է սկսվել սուր`սուր՝ [[սրտամկանի ինֆարկտ]]ի (ՍԻ) կամ նույնիսկ հանկարծամահության առաջացմամբ, բայց հաճախ այն միանգամից անցնում է խրոնիկական ձևի։ Այդպիսի դեպքերում նրա հիմնական արտահայտություններից է լարման ստենոկարդիան։ Ֆրեմինգեմյան հետազոտության տվյալներով, լարման ստենոկարդիան հանդիսանում է ՍԻՀ առաջին ախտանիշը դեպքերի 40.7%-ում տղամարդկանց, և 56.5%-ում`ում՝ կանանց մոտ։ Պետք է նկատի ունենալ, որ ստենոպարդիան որպես ՍԻՀ առաջին արտահայտում, հանդիպում է 50% հիվանդների մոտ։
Լարման կայուն ստենոկարդիայով հիվանդների մահացությունը կազմում է տարեկան 2%, 2-3% հիվանդների մոտ յուրաքանչյուր տարի զարգանում է ոչ մահացու ՍԻ։ Լարման կայուն ստենոկարդիա ախտորոշմամբ հիվանդները մահանում են 2 անգամ ավելի հաճախ, քան այն անձիք, որոնք չունեն այդ հիվանդությունը։ Պրոֆիլակտիկ բժշկության տվյալները վկայում են, որ ստենոկարդիայով տառապող տղամարդիկ ապրում են միջինում 8 տարի ավելի քիչ, համեմատած այն տղամարդկանց հետ, որոնք չունեն տվյալ պաթոլոգիան։
Կարևոր է հիշել, որ պոպուլյացիայում միայն հիվանդների 40-50%-ը գիտեն իրենց մոտ հիվանդության առկայության մասին և ստանում են համապատասխան բուժում, այնինչ 50-60% դեպքերում հիվանդությունը մնում է չբացահայտված։ Ստենոկարդիան հիվանդություն է, որի հետ ստիպված են լինում առնչվել բոլոր մասնագիտությունների բժիշկները, ոչ թե միայն սրտաբանները և թերապևտները։
 
==Ռիսկի գործոնները==
[[Պսակաձև զարկերակ]]ների աթերոսկլերոզը, որի կլինիկական արտահայտությունն է հանդիսանում ստենոկարդիան, բազմագործոն հիվանդություն է։ Աթերոսկլերոզի զարգացման ռիսկը զգալիորեն մեծանում է այնպիսի ռիսկի գործոնների առկայության դեպքում, ինչպիսիք են արական սեռը, տարեց հասակը, դիսլիպոպրոտեինեմիան (ԴԼՊ), [[զարկերակային հիպերտենզիա]]ն, ծխելը, [[շաքարային դիաբետ]]ը, թրոմբոգոյացման խանգարումները, մարմնի ավելցուկային զանգվածը, ալկոհոլի չարաշահումը։ Կարևոր է նշել, որ ՍԻՀ կամ աթերոսկլերոզի հետ կապված այլ հիվանդության նշանների ի հայտ գալուց հետո ռիսկի գործոնները շարունակում են ազդել`ազդել՝ նպաստելով հիվանդության պրոգրեսիային և վատացնելով կանխատեսումը. այդ պատճառով ռիսկի գործոնների շտկումը հիվանդի մոտ պետք է լինի բուժման և պրոֆիլակտիկայի մարտավարության մի մասը։
Թվարկված ռիսկի գործոնների մեծ մասը կապված են կենսակերպի հետ, որի ամենակարևոր բաղկացուցիչ մասերից է սնունդը։ Սննդի ազդեցությունը աթերոսկլերոզի զարգացման վրա բազմազան է. արյան լիպիդային սպեկտրի փոփոխություն, թրոմբոգոյացման պրոցեսների վրա ազդեցությունը և այլն։
Բարձր ԶՃ, որպես սիրտ-անոթային բարդությունների ռիսկի գործոնի, նշանակությունը ապացուցված է բազմաթիվ հետազոտություններով։ Հայտնաբերել այդ ռիսկի գործոնը շատ հեշտ է, իսկ բազմաթիվ հետազոտությունները, համոզիչ կերպով ցույց տվեցին, որ ԶՀ ակտիվ ախտորոշման և կանոնավոր բուժման միջոցով կարելի է զգալիորեն իջեցնել սիրտ-անոթային բարդությունների զարգացումը։ Խոշոր [[համաճարակ]]աբանական աշխատանքները ապացուցեցին, որ արյան շիճուկում ընդհանուր խոլեստերինի, ՑԽԼ խոլեստերինի բարձրացած մակարդակի և աթերոսկլերոզի զարգացման միջև առկա է հստակ դրական կապ, այնինչ ԲԽԼ խոլեստերինի դեպքում այդ կապը բացասական է, այլ կերպ ասած, ԲԽԼ կարելի է դիտարկել որպես հակառիսկի գործոն։ Գործնական աշխատանքում բուժման մարտավարության ընտրության համար բավական է արյան մեջ ընդհանուր խոլեստերինի, ԲԽԼ խոլեստերինի և տրիգլեցերիդների կոնցենտրացիայի որոշումը։
Ծխելու կապը աթերոսկլերոզի զարգացման և պրոգրեսիայի հետ լավ հայտնի է։ Հարկավոր է հիշել, որ բժշկի խորհուրդը ծխելը դադարացնելու վերաբերյալ երբեմն ունի որոշիչ նշանակություն և պետք չէ դա մոռանալ։ ՇԴ ([[ինսուլին]]-կախյալ I տիպի, ինսուլին-անկախ II տիպի) բարձրացնում է աթերոսկլերոզի զարգացման և պրոգրեսիայի ռիսկը, ընդ որում կանանց մոտ ավելի շատ, քան տղամարդկանց մոտ։ ՇԴ հիվանդների մոտ անոթային բարդությունների ռիսկի նվազեցման համար անհրաժեշտ է ածխաջրատային փոխանակության և այլ ռիսկի գործոնների շտկում, առաջին հերթին ԶՀ և ԴԼՊ։
Ճարպակալումը հաճախ համակցված է լինում ԶՀ, հիպերլիպիդեմիայի, ՇԴ, պոդագրայի զարգացման բարձր ռիսկի հետ։ Հատկապես վտանգավոր է անդրոիդ տիպի ճարպակալումը, երբ ճարպը կուտակվում է որովայնի վրա։ Մարմնի զանգվածի իջեցման համար առաջնակարգ դեր են կատարում երկու գործոն`գործոն՝ ցածր կալորիական սննդակարգը և ֆիզիկական ակտիվության բարձրացումը։
Քիչ շարժուն կենսակերպ վարող մարդկանց մոտ ՍԻՀ հանդիպում է 1.5-2.4 անգամ ավելի հաճախ, քան ֆիզիկապես ակտիվների մոտ։ Հիվանդի համար ֆիզիկական վարժությունների ընտրության դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել դրանց տեսակը, հաճախությունը, տևողությունը և ինտենսիվությունը։
Գործնականում բժիշկները հաճախ ստիպված են լինում գործ ունենալ այն հիվանդների հետ, որոնց մոտ առկա են երկու և ավելի ռիսկի գործոններ միաժամանակ։ Այդ պատճառով, նույնիսկ եթե դրանցից յուրաքանչյուրի մակարդակը չափավոր բարձրանա, ՍԱՀ զարգացման ռիսկը այդպիսի հիվանդի մոտ կարող է բարձր լինել`լինել՝ այդ ռիսկի գործոնների`գործոնների՝ միմյանց վրա համակցված ազդեցության պատճառով։ Այդ կապակցությամբ, ՍԱՀ զարգացման ռիսկը գնահատելիս, հարկ է հաշվի առնել տվյալ հիվանդի մոտ առկա բոլոր ռիսկի գործոնները և դրանց ներդրումը գումարային ցուցանիշի ձևավորման մեջ։
==Ստենոկարդիայի ախտորոշումը==
===Հիմնական կլինիկական նշանները===
Ստենոկարդիայի [[կլինիկական ախտորոշում]]ը դրվում է`է՝ հիմնվելով հիվանդի մասնագիտական մանրամասն հարցուփորձի և անամնեզի ուշադիր ուսումնասիրման հիման վրա։ Հետազոտման մնացած բոլոր մեթոդները օգտագործվում են հիվանդության ծանրության աստիճանի ճշտման`ճշտման՝ կանխատեսման և ախտորոշման հաստատման կամ բացառման համար։
Առաջնային զննման դեպքում, մինչև օբյեկտիվ հետազոտության արդյունքներ ստանալը անհրաժեշտ է մանրազնին գնահատել հիվանդի գանգատները (աղ. 1)։ Կրծքավանդակում ցավային զգացողությունները կարելի է դասակարգել`դասակարգել՝ տեղակայումից, նպաստող և հակազդող գործոններից կախված. տիպիկ ստենոկարդիա, հավանական (ատիպիկ) ստենոկարդիա, կարդիալգիա (ոչ կորոնարոգեն ցավ կրծքավանդակում)։
Ատիպիկ ստենոկարդիայի դեպքում երեք հիմնական բնութագրիչներից (ցավի բոլոր նշանները, ՖԾ հետ կապը, ցավը հանգստացնող գործոններ) առկա են երկուսը։ Կրծքավանդակում ոչ կորոնարոգեն ցավի դեպքում տեղ է գտնում երեք բնութագրիչներից միայն մեկը կամ դրանք ընդհանրապես բացակայում են։
 
===Սրտամկանի իշեմիան պրովոկացնող և խորացնող գործոնները===
[[Իշեմիա]]ն պրովոկացնող կամ դրա ընթացքը խորացնող հիմնական վիճակները.
Թթվածնի սպառումը բարձրացնող — արտասրտային`արտասրտային՝ հիպերթերմիա, հիպերթիրեոզ, սիմպաթոմիմետիկներով ինտոքսիկացիա (օրինակ կոկաինով), ԶՀ, գրգռված վիճակը, արտերիովենոզ շունտ. սրտային`սրտային՝ հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան, աորտալ ստենոզը, տախիկարդիան.
Թթվածնի մուտքը նվազեցնող — արտասրտային`արտասրտային՝ անեմիան, հիպոքսեմիան, թոքաբորբը, բրոնխային ասթման, թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունները, թոքային հիպերտենզիան, գիշերային ապնոէի համախտանիշը, հիպերկոագուլյացիան, պոլիցիտեմիան, լեյկեմիան, թրոմբոցիտոզը. սրտային`սրտային՝ աորտալ ստենոզ, հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան։
 
===Ֆիզիկալ հետազոտությունը===
Հիվանդի զննման դեպքում անհրաժեշտ է հայտնաբերել լիպիդային փոխանակության խանգարման նշանները. քսանթոմաները, քսանթելազմները, եղջրաթաղանթի եզրային պղտորումը “ծերունական երիզի” ձևով և մագիստրալ զարկերակների`զարկերակների՝ քնային, ենթանրակային և այլն, ստենոզացնող ախտահարումը։ ՖԾ ժամանակ, երբեմն հանգստի վիճակում, աուսկուլտացիայի դեպքում կարող են լսվել 3-րդ կամ 4-րդ սրտային տոները, ինչպես նաև սիստոլիկ աղմուկ սրտի գագաթում`գագաթում՝ որպես պտկաձև մկանների իշեմիկ դիսֆունկցիայի և միտրալ ռեգուրգիտացիայի նշան։ Պրեկորդիալ շրջանի ախտաբանական պուլսացիան վկայում է սրտի անևրիզմայի առկայության կամ աորտայի անևրիզմայի առկայության մասին։
 
== Գրականություն ==