«Սուրեն Երեմյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 38.
 
== Կենսագրություն ==
Սուրեն Երեմյանը ծնվել է 1908 թվականի ապրիլի 11-ին Թբիլիսիում, բանվորի ընտանիքում: 1928 թվականին նա ընդունվել է [[Երևանի պետական համալսարան]]ի պատմագրական ֆակուլտետը: 1935 թվականին նա գործուղվել է [[Լենինգրադ]]` ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտ, որտեղ նա հաջողությամբ պաշտպանել է «[[Քարթլիի թագավորություն|Քարթլիի]] (Արևելյան Վրաստան) ֆեոդալական կազմավորումները մարզպանական շրջանում» թեմայով դիսերտացիանև ստանում պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այս տարիներին «[[ԽՍՀՄ]] պատմություն» բազմահատորյակի համար նա գրել է [[Հայաստան]]ի և [[Աղվանք]]ի ամբողջական պատմության բաժինը`բաժինը՝ հնագույն շրջանից մինչև 11-րդ դարը:
 
Լենինգրադի պետական համալսարանի պատմության և բանասիրության ֆակուլտետներում Սուրեն Երեմյանը դասավանդել է հայ ժողովրդի պատմություն: ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Երևանի մասնաճյուղի ստեղծումից հետո Երեմյանը տեղափոխվել է Երևան:
 
1953 թվականին [[Մոսկվա]]յում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա «Հին Հայաստանի ստրկատիրական հասարակարգը» թեմայով: Նույն տարում նա ընտրվել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ և նշանակվել պատմության ինստիտուտի տնօրեն: 1963 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱ ակադեմիկոս, 1965-1968 թվականներին վարել է Հայաստանի ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոն: 1964 թվականին նա ղեկավարել է պատմության ինստիտուտի միջին, իսկ 1971 թվականին`թվականին՝ հին դարերի պատմության բաժինները: Եղել է ինստիտուտի տնօրինության գիտական խորհրդատուն: Նրա մասնակցությամբ է ստեղծվել «Հայ ժողովրդի պատմության» բազմահատորյակը:
 
== Երեմյանը և Ստալինի պահանջը ==