«Սկեպտիցիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 10, էջ 438 oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Սկեպտիցիզմի տեսությունը ==
Ըստ սկեպտիցիզմի`սկեպտիցիզմի՝ ցանկացած դրույթի կարելի է հակադրել մեկ այլ դրույթ, որը ճշմարտության նկատմամբ իր հարաբերությամբ հավասարազոր է առաջինին, և դրանցից մեկին նախապատվություն տալու ոչ մի հիմք չկա։ Ուստի անհրաժեշտ է «ապրել ըստ փորձի» և չզբաղվել կենսական պահանջներից զատ տեսական ու փիլիսոփայական խնդիրներով։ Սկեպտիկների համոզմամբ այս ճանապարհով կարելի է հասնել հոգու անխռով վիճակի (ատարաքսիա), որը համարվում էր ամեն մի սկեպտիկական հետազոտության նպատակը։ Ըստ սկեպտիցիզմի`սկեպտիցիզմի՝ իմացության ձևերը, մասնավորապես տրամաբանական և զգայական միջոցները, իրականության ճանաչման հուսալի եղանակներ չեն և չեն կարող արտացոլել իրերի բուն էությունը։ Հակադրվելով թե՛ ռացիոնալիստական, թե՛ էմպիրիկական կողմնորոշումներին, սկեպտիկները այնուամենայնիվ գերադասում են առաջնորդվել զգայականության սկզբունքով, հարելով էմպիրիզմին։ Հանդես գալով իշխող մետաֆիզիկական դոգմատիկական ուսմունքների դեմ, սկեպտիկները բացահայտել են ճանաչողության դիալեկտիկայի որոշ տարրեր, որի պատճառով [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ը սկեպտիկական փաստարկներում տեսնում էր դիալեկտիկայի սաղմեր։ Փիլիսոփայական մտքի պատմության ընթացքում առանձնանում է [[Վերածննդի դարաշրջան]]ի սկեպտիցիզմ, ինչպես նաև 16-17-րդ դարերի սկեպտիցիզմ, որը միջնադարյան [[սխոլաստիկա]]յի դեմ պայքարի և [[մատերիալիզմ|մատերիալիստական]] ու [[աթեիզմ|աթեիստական]] աշխարհայեցողության սկզբունքները հիմնավորելու հզոր զենք էր։
[[Պատկեր:Դավիթ Անհաղթ 1.jpg|մինի|Դավիթ Անհաղթ]]