«Արսեն Այտընյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 7.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսի]] Պերա թաղամասում։ Կրթությունն ստացել է [[Վիեննայի Մխիթարյան վանք|Վիեննայի Մխիթարյանների վանք]]ում, ընդունել հոգևորականի կոչում։ 1840-ից հանդես է եկել Մխիթարյանների մամուլում և առանձին հրատարակություններով։
 
Դեռ փոքր հասակից Այտընյանը մեծ սեր է հանդես բերել լեզուների նկատմամբ. տասնվեց տարեկանում նա իմացել է [[լատիներեն]], [[իտալերեն]], [[ֆրանսերեն]], [[թուրքերեն]], [[արաբերեն]], [[անգլերեն]], [[գերմաներեն]]։ Սրանց հետագայում ավելացել են [[Պարսկերեն|պարսկերենըպարսկերեն]]ը, [[հունարեն|հունարենը]]ը, [[սանսկրիտ|սանսկրիտը]]։ը։ Այտընյանը հիանալի գիտեր իր մայրենի լեզուն՝ [[հայերեն|հայերենը]]՝ը՝ և' գրաբարը , և՛ աշխարհաբարը։ Դեռ 20 տարեկան հասակում գրաբար է թարգմանել մի շարք գործեր։
 
Արսեն Այտընյանը մեծ հարգանքի և բարձր գնահատականի է արժանացել իր ժամանակի և հետագա նշանավոր հայ և եվրոպացի ականավոր հայագետների կողմից։ Նրա «Քննական քերականության» հրատարակումից ընդամենը մեկ տարի էլ չանցած, գերմանացի հայտնի լեզվաբան, հայագետ [[Պետերման Հայնրիխ|Պետերմանը]] Արսեն Այտընյանի աշխատության մասին մի րնդարձակ դրվատական զեկուցում է ներկայացրել [[Բեռլին|Բեռլինի]]ի ակադեմիային։ Ֆրանսիացի ականավոր լեզվաբան, հայագետ [[Անտուան Մեյե|Անտուան Մեյեն]]ն հայերենի համեմատական քերականությանը նվիրված իր արժեքավոր աշխատությունը («Դասական հայերենի համեմատական քերականության ուրվագիծ») նվիրել է Արսեն Այտընյանի հիշատակին։ Հայտնի լեզվաբան և հայագետ [[Նիկողայոս Մառ|Նիկողայոս Մառը]]ը Այտընյանի գրական գործունեության 50-ամյակի կապակցությամբ Այտընյանին հղած իր հեռագրում նրան անվանել է նոր հայերենի քերականության հայր։ Արսեն Այտընյանի լեզվաբանական ժառանգությունը ըստ արժանվույն է գնահատվել նաև սովետահայ լեզվաբանների կողմից։
 
1887 թվականին, երբ Վիեննայի Մխիթարյանները հրատարակել են «Հանդես ամսօրյա» հայագիտական պարբերականը, դարձել է նրա մշտական աշխատակիցը, տպագրելով գերազանցապես լեզվաբանական հոդվածներ։ Դրանցից ուշագրավ է տառադարձության մասին հոդվածը (1888)։ Գիտական կյանքին զուգընթաց վարել է վարչական պաշտոններ։ 1886 թվականին ընտրվել է Վիեննայի Մխիթարյան միաբանության [[աբբա]]։ Այս պաշտոնը սահմանափակել է նրա գիտական գործունեությունը։ Այնուհետև հազվադեպ է տպագրել բանասիրական հետազոտություններ։ <ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Հայաստան»|location=Երևան|year=1973|page=էջ 90-91}}</ref>
Տող 17.
== Գիտական գործունեություն ==
 
«Եվրոպա» պարբերականում տպագրել է իր առաջին բանասիրական հետազոտությունը [[Ագաթանգեղոս]]ի կրկնագիր օրինակի մասին։ 1845-1849 թվականներին հորինել է [[հայերեն]] «երկրագունդը» ([[գլոբուս]])։ Նույն թվականներին նկատելի աշխատանք է տարել հայերեն տպագրական տառեր ստեղծելու ուղղությամբ, գծագրելով մի քանի տեսակ տառեր, որոնք հայտնի են «վիեննական» անունով։ 1866 թվականին [[Վիեննա]]յում լույս է տեսել նրա [[գլուխգործոց]] «Քննական քերականություն աշխարհաբար լեզվի» գիրքը, որն ըստ էության առաջին գիտական լուրջ ուսումնասիրությունն է արևմտահայ աշխարհաբարի մասին։ Ուշագրավ է հատկապես գրքի «Ներածությունը», որտեղ գիտականորեն շարադրված է [[գրաբար]]ի փոխարեն [[աշխարհաբար]] լեզուն զարգացնելու և գրական լեզու դարձնելու անհրաժեշտությունը։ 1867-ին լույս է ընծայել իր այդ աշխատության համառոտ շարադրությունը՝ «Արդի հայերենի համառոտ քերականություն» վերնագրով, 1884 թվականին՝ «Ոսկեդսրյան գրաբարի ընդարձակ քերականությունը»։
 
== Մանկավարժական գործունեություն ==
Արսեն Այտընյանը շուրջ քսան տարի զբաղվել Է մանկավարժությամբ, որպես ուսուցիչ և որպես վարժարանի վարիչ աշխատել Է [[Վիեննա|Վիեննայում]]յում, [[Կ.Պոլիս|Պոլսում]] և [[Զմյուռնիա|Զմյուռնիայում]]։յում։ Իր մանկավարժական գործունեության ընթացքում փորձել է կիրառել դաստիարակության և ուսուցման առաջավոր մեթոդներ։
 
== Աղբյուրներ ==