«Ռիշի Կապուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 5]]թ → 5]] թ (9) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (5) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ռիշի Կապուրը ծնվել է ռեժիսոր և [[դերասան]] [[Ռաջ Կապուր]]ի ընտանիքում։ Նրա պապը հայտնի դերասան [[Պրիտհվիռաջ Կապուր]]ն է։ Ռիշի Կապուրի ավագ եղբայրը [[Ռանդհիր Կապուր]]ն է, իսկ կրտսեր եղբայրը`եղբայրը՝ [[Ռաջիվ Կապուր]]ը (նրանք նույնպես ճանաչված դերասաններ են):
 
Առաջին անգամ Ռիշի Կապուրը էկրանին հայտնվել է [[1970]] թ-ին, իր հոր`հոր՝ Ռաջ Կապուրի «Իմ անունը ծաղրածու է» ֆիլմում։ Նրա խաղը բավականին պրոֆեսիոնալ էր և իրականում վաստակեց Հնդկաստանի Ազգային կինոմրցանակը`կինոմրցանակը՝ մանկական լավագույն դերի համար։ Երեք տարի անց նա կրկին հայտնվեց էկրանին, այս անգամ նույնպես Ռաջ Կապուրի ֆիլմում։ Դա [[1973]] թ-ին նկարահանված «Բոբբի» ֆիլմն էր։ Կինոնկարի հաջողությունը հսկայական էր ոչ միայն Հնդկաստանում։ Ռիշի Կապուրն ու գլխավոր դերակատարուհի [[Դիմփլ Կապադիա]]ն ճանաչվեցին տարվա լավագույն դերասաններ։
 
Ռիշի Կապուրի կերտած ռոմանտիկ և սիրահարված երիտասարդի կերպարը ազդեցություն թողեց նաև նրա հետագա աշխատանքների վրա։ [[1970]]-[[1980]]-ական թվականներին նկարահանված բոլոր հիմնական ֆիլմերում նա հանդես էր գալիս այդ ամպլուայով։ Այդպիսին էին «Անհետացում» ([[1975]] թ.), «Վրիժառուն» ([[1976]] թ.), «Այսպիսի ստախոս» ([[1979]] թ.), «Ես կապացուցեմ ողջ աշխարհին» ([[1981]] թ.), «Սիրային հիվանդություն» ([[1982]] թ.), «Սիրո ծով» ([[1985]] թ.), «Չանդնի» ([[1989]] թ.) և այլ ֆիլմեր։ [[1991]] թ-ին նա նկարահանվել է խորհրդա-հնդկական «Սև արքայազն Աջուբան» ֆիլմում։
 
[[1990]]-ական թվականների վերջում Ռիշի Կապուրը սկսեց զբաղվել պրոդյուսերական գործունեությամբ և ռեժիսուրայով։ Այդ տարիներին նա թողարկեց «Սիրո գիրքը» ([[1996]] թ.) և «Վերադարձ տուն» ([[1999]] թ.) ֆիլմերը։ Սակայն այդ ասպարեզում նա հետագայում աշխատանքներ չտարավ։ [[2006]] թ-ին Ռիշի Կապուրն արժանացավ Zee Cine Awards-ի մրցանակին`մրցանակին՝ կյանքում ունեցած ձեռքբերումների համար։
 
== Անձնական կյանք ==
[[1979]] թ-ին Ռիշի Կապուրը ամուսնացել է դերասանուհի [[Նիտու Սինգհ]]ի հետ։ Նրանց ընտանիքում ծնվել է երկու երեխա։ Որդին դերասան [[Ռանբիր Կապուր]]ն է, իսկ դուստրը`դուստրը՝ մոդելյոր Ռիդհիմա Կապուր Սահնին։
 
== Ծանոթագրություններ ==