«Ջրմուղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ջրմուղ''', ջրմուղ ցանց, ջրմուղ գծերի (խողովակաշարերի) համախումբ՝ ջուրը սպառողներին հասցնելու համար։ Ջրամատակարարման համակարգի հիմնական տարրերից է։ Ջրմուղի ցանցերի սարքավորման համար օգտագործում են ջրմուղի խողովակներ, որոնց տեսակը կախված է [[գրունտ]]ի բնույթից, տեղադրման եղանակից, ինչպես նաև տնտեսական արդյունավետությունից։ Ստորգետնյա տեղադրումների ժամանակ առավել շատ օգտագործվում են [[թուջ]]ե, ասբեստացեմենտային ու [[պողպատ]]ե, երբեմն նաև [[երկաթբետոն]]ե և [[պլաստմասսա]]յից պատրաստված խողովակներ։ Խողովակների տեղադրման խորությունը (1,5-3,0 մ) կախված է գետնի սառեցման մակարդակից, խողովակներով անցնող ջրի ջերմաստիճանից, աշխատանքի ռեժիմից, տեղադրման վայրից։ Ջրմուղ ցանցերը սարքավորված են փականներով (ցանցի առանձին հատվածների անջատման համար) և ջրառման հարմարանքներով՝ հրդեհային հիդրանտներով։ Եվ փականները, և հիդրանտները սովորաբար տեղադրվում են հատուկ հորերում և ծածկվում մետաղե կափարիչներով։ Տեխնիկակակն պայմանների համաձայն ջրմուղի ցանցերում ճնշումը չպետք է անցնի 6 [[մթնոլորտային ճնշում]]ից։ Եթե շենքերի հարկերի թիվը չի գերազանցում 6-ից, ապա սպառողներին ջուրը տրվում է անմիջապես ցանցից, իսկ 6-ից ավելիի դեպքում՝ նախատեսվում են պոմպակայաններ։ Ջրմուղի ցանցերը լինում են`են՝ փակուղային և օղակաձև։ Քաղաքներում սովորաբար կառուցում են ջրմուղի օղակաձև ցանց։ Ջրմուղի ցանցերի (հատկապես օղակաձև) հաշվարկը բարդ է և աշխատատար։ Այդ պատճառով օգտագործում են [[ԷՀՄ]]-ներ։ Ջրմուղի ցանցերի աշխատանքն ավտոմատացված է։
 
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=545}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջրմուղ» էջից