«Ջոն Քերի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ թարգմանում եմ անգլերեն ամսանունները oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 27.
Քերին ծնվել է Կոլորադո նահանգի [[Օրորա (Կոլորադո)|Օրորա]] քաղաքում և սովորել է [[Մասաչուսեթս]]ի և [[Նյու Հեմփշիր]] գիշերօթիկ դպրոցներում։ Նա ավարտել է [[Եյլի համալսարան]]ը 1966 թվականին քաղաքագետի որակավորմամբ։ Քերին 1966 թվականին ընդգրկվել է ռամածովային պահեստազորում և 1968-1969 թվականներին չորս ամսով գործուղվել է Հարավային Վիետնամ, որպես արագ մոտորանավակի ղեկավար-սպա։ Այս ծառայության համար նրան շնորհվել է Արծաթե աստղ մեդալ, Բրոնզե աստղ մեդալ և երեք հատ Պուրպուրային սիրտ մեդալ։ Ծառայությունից վերադառնալուց հետո Քերին միացավ Վիետնամի հակապատերազմական վետերանների միությանը, որտեղ նա ծառայեց որպես հրապարակախոս և քարոզում էր հակապատերազմական սկզբունքներ ուղղված Վիետնամական պատերազմին։ Նա մասնակցեց Ֆուլբրայթի լսումներին մինչև Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ դառնալը, և գտնում էր, ԱՄՆ-ը Վիետնամում պատերազմական հանցագործություններ է գործել։
 
Բոստոնի իրավաբանական քոլեջի կողմից գիտությունների դոկտորի կոչում ստանալուց հետա Քերին աշխատեց որպես տարածքային դատախազի օգնական։ Նա ծառայել է որպես Մասաչուսեթսի Լեյտենանտ-նահանգապետ [[Միքայել Դուկակիս]]ի ժամանակ 1983-ից 1985 թվականներին։ Նա կարողացավ հաղթել սենատորի ընտրություններում և դարձավ սենատոր մյուս տարվա հունվարից։ Միջազգային հարաբերությունների կոմիտեում նա նշանակեց մի շարք լսումներ, որոնց հիմնական թեման էր Իրանի դեմ պատժամիջոցները։ Քերին վերընտրվեց ևս 4 անգամ`անգամ՝ 1990, 1996, 2002 և 2008 թվականներին։ 2002 թվականին Քերին կողմ քվեարկեց Նախագահին լիազորություն տալու [[Սադամ Հուսեյն]]ի ռեժիմը տապալելու համար, սակայն զգուշացրեց, որ նախքան պատերազմի մեջ մտնելը պետք է սպառել բոլոր դիվանագիտական ջանքերը։
 
[[ԱՄՆ նախագահական ընտրություններ 2004 2004|2004 թվականի նախագահական ընտրությունների]] քարոզարշավի ժամանակ, Քերին քննադատեց [[Ջորջ Ու. Բուշ]]-ին [[Իրաքյան պատերազմ]]ի համար։ Նա և նրա փոխնախագահի թեքնածու սենատոր [[Ջոն Էդվարդս]]ը պարտվեցին ընտրություններում։ Քերին դարձավ Միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ 2009 թվականին։ 2013 թվականին Քերին [[Բարաք Օբամա]]յի կողմից ներկայացվեց որպես հաջորդ պետքարտուղար, ով փոխարինեց [[Հիլարի Քլինտոն]]ին և հաստատվեց Սենատի կողմից 2013 թվականի հունվարի 29-ին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջոն_Քերի» էջից