«Ջաֆարիական մազհաբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 6.
Ալիի որդիներ Հասանին ու Հուսեյնին հաջորդում է իմամ ալ-Բաքիրը՝ շիաների 4-րդ իմամը։ Ալ-Բաքիրի մահից հետո նրա շիա կողմնակիցները բաժանվեցին մի քանի խմբերի, որոնց մեծամասնությունը որպես իմամ ճանաչում էր նրա ավագ որդի Աբու ‘Աբդալլահին, ով ավելի ուշ ստացավ «ալ-Սադիկ» (ճշմարտացի) մականունը (այս անունը նրան հայրն էր շնորհել)։ Ջաֆար ալ-Սադիկի օրոք իմամները նշանակալիորեն ընդլայնեցին իրենց ազդեցությունը և դարձան կրոնական հիմնական խմբավորումը։ Ալ-Սադիկը աստիճանաբար ազդեցիկ դիրք գրավեց այն բուռն ժամանակահատվածում, երբ [[Աբբասյաններ]]ը վերջապես կարողացան տապալել [[Օմայյաններ]]ին։
 
[[Քուֆա]]յում ալ-Սադիկի իմամության առաջին տարիները մթագնեցին Զայդ բն Ալիի`Ալիի՝ ալ-Բաքիրի խորթ եղբոր և ալ-Սադիկի հորեղբոր ընդդիմական շարժման սկսելով։ Խավարիջների տեսակետերին համաձայն Զայդը անհրաժեշտ էր համարում արդար իմամի առկայությունը և համայնքի անդամների պարտականությունն էր համարում անարդար կառավարչին գահընկեց անելը։ Հայտնի են նրա տեսակետերն այն մասին, որ իմամը, ով վայելում է համայնքի համակրանքը, պետք է հրապարակայնորեն պաշտպանի իր համոզմունքները, իսկ անհրաժեշտության դեպքում ձեռքը զենք վերցնի։ Մի խոսքով, Զայդը նշանակություն չէր տալիս իմամության ժառանգության սկզբունքին և պասիվ քաղաքականությանը։
 
Դոկտրինայի տեսական առումով նա կողմնակից էր հաշտվողական տեսակետերին, որոնք արտացոլում էին վաղ քուֆացի շիաներիդ իրքը։ Ալ-Սադիկի հորեղբայրը հայտարարում էր, որ, չնայած Ալին համարվում էր մարգաարեի ամենաարժանի (ալ-աֆդալ) ժառանգորդը, պետք է հավատարմություն պահպանել նաև նախորդ խալիֆներին, չնայած նրանք ավելի քիչ էին արժանի դրան (ալ-մաֆդուլ)։ Զայդն այս տեսակետի շնորհիվ, որ զայդիտները սկզբում մերժում էին, ավելի ուշ ձեռք բերեց ոչ շիա մուսուլմանների համակրանքը։ Զայդի մարտնչող քաղաքականության և պահպանողական ուսմունքի միասնությունը նրա շուրջ համախմբեց նաև բազմաթիվ շիաների։ Զայդի շարժումն ունեցավ անհաջող ելույթ Քուֆայում [[122]]/[[740]] թ.։ Զայդիները հաջողություն ունեցան երկո ւպետությունների ստեղծման գործում, որոնցից մեկը [[Եմեն]]ում, մյուսը՝ [[Պարսկաստան]]ի մերձկասպյան գավառներում, մի շրջանում, որ միջնադարում հայտնի էր [[Դայլամ]] անունով։