«Պոնյո ձկնիկը ժայռին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Բրունհիլդան փոքրիկ աղջիկ-ձկնիկ է, որն ապրում է օվկիանոսի հատակին իր՝ նախկինում մարդ եղած կախարդ ու գիտնական հայրիկ Ֆուջիմոտոյի և մի շարք փոքրիկ քույրերի հետ։
Մի օր, երբ ձկնիկներն իրենց հայրիկի սուզանավով դուրս են գալիս ամենօրյա զբոսանքի, Բրունհիլդայի մոտ հանկարծ առաջանում է աշխարհը ուսումնասիրելու ուժեղ ցանկություն, և նա գաղտնի լքում է քույրերին ու հայրիկին և մեդուզայի մեջքին նստած`նստած՝ բարձրանում է ջրի մակերես։ Բախվելով ձկնորսական նավի հետ՝ Բրունհիլդան հանկարծակի ընկնում է դատարկ շշի մեջ և չի կարողանում այնտեղից դուրս պրծնել։ Լողալով հասնելով մի փոքրիկ ձկնորսական գյուղակի ափին`ափին՝ Բրունհիլդան հանդիպում է փոքրիկ տղայի՝ Սոոսկե անունով, ով էլ գտնում է ձկնիկին և ազատում նրան։ Շիշը կոտրելիս Սոոսկեն ապակով կտրում է մատը, բայց Բրունհիլդան լիզում է նրա վերքը, և այն գրեթե վայրկենապես բուժվում է։ Սոոսկեին շատ է դուր գալիս Բրունհիլդան, և նա որոշում է նոր ընկերուհուն Պոնյո անվանել՝ խոստանալով միշտ նրա կողքին լինել և պաշտպանել վտանգներից։
Միաժամանակ Բրունհիլդայի անհետացումից անհանգստացած Ֆուջիմոտոն խելագարի պես փնտրում է դստերը։ Ընկնելով իր՝ մարդկանց աշխարհի մասին սեփական վատ հիշողությունների գիրկը՝ նա համարում է, որ Սոոսկեն փախցրել է Բրունհիլդային և, կանչելով է իր օգնական ալիք-ոգիներին, Ֆուջիմոտոն ուղարկում է նրանց ձկնիկին փրկելու։ Երբ ոգիները ազատում են Պոնյոին և հետ վերադարձնում օվկիանոս, Սոոսկեն շատ վրդովված վերադառնում է տուն, որտեղ նրա մայրիկը՝ Լիսան, ապարդյուն փորձում է հանգստացնել որդուն։