«Պլազմա (ֆիզիկա)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (5) oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 3.
[[Պատկեր:NeTube.jpg|մինի|աջից| Նեոնային լույսերը ավելի ճշգրիտ կարելի է անվանել պլազմային լույսեր, որպես նրանց ներսում գտնվող պլազմայից եկող լույսեր։]]
[[Պատկեր:Plasma-lamp 2.jpg|մինի|աջից| [[Պլազմային գունդ]]]]
'''Պլազման''' ( [[հունարեն]] πλάσμα, "ձևավորված ամեն ինչ"<ref>[http://www.perseus.tufts.edu/hopper/text?doc=Perseus%3Atext%3A1999.04.0057%3Aentry%3Dpla%2Fsma πλάσμα], Henry George Liddell, Robert Scott, ''A Greek-English Lexicon'', on Perseus</ref>) [[նյութի վիճակներ|նյութի չորս հիմնական վիճակներ]]ից մեկն է (մյուսները՝ [[Պինդ մարմին|պինդ]], [[հեղուկ]] և [[գազ]])։ Գազի տաքացումը կարող է [[իոնացում|իոնացնել]] նրա մոլեկուլները կամ ատոմները (փոքրացնել կամ մեծացնել նրանում ազատ [[էլեկտրոններ]]ի քանակը), այդպիսով ձևափոխել այն պլազմայի, որը [[լիցքավորված մասնիկներ]] է
Մասամբ կամ լրիվ իոնացված գազը, որում դրական և բացասական լիցքերի քանակը գործնականորեն համընկնում են, կոչվում է պլազմա։
Պլազման իոնացած [[գազ]] է, որում դրական և բացասական լիցքերի քանակները հավասար են։ Պլազմային վիճակում է գտնվում տեսանելի Տիեզերքի նյութի գերակշիռ մասը՝ աստղերը, գալակտիկաները, միգամածությունները և միջաստղային միջավայրը։ Երկրամերձ տարածությունում պլազման գոյություն ունի արեգակնային քամու և իոնոլորտի տեսքով։ Երկրամերձ պլազմայում ընթացող երևույթներով են պայմանավորված բևեռափայլը, մագնիսական փոթորիկները, հեռավոր կապի
Պլազման ոչ միայն գիտական հետազոտությունների առարկա է, այլև լայնորեն կիրառվում է արտադրության և տեխնիկայի ամենատարբեր բնագավառներում։ Դեյտերիումի և տրիտիումի խառնուրդից կազմված բարձրջերմաստիճանային պլազման գիտնականներն ուսումնասիրում են կառավարվող ջերմամիջուկային սինթեզի իրականացման համար։ Այդ նպատակով պատրաստված բազմաթիվ սարքերից են տոկամակը, ստելառատորը և պլազմային կիզակետը։ Ցածրջերմաստիճանային պլազման օգտագործվում է բազմապիսի գազապարպումային սարքերում՝ գազային [[լազերներ]]ում, իոնային սարքերում, պլազմատրոններում (ցածր ջերմաստիճանային կամ «սառը» պլազմայի շիթեր ստանալու սարք), պլազմային շարժիչներում (որտեղ հրթիռային վառելիքն օգտագործվում է պլազմայի վիճակում) և այլուր։ Պլազմաքիմիայում ցածրջերմաստիճանային պլազման օգտագործում են քիմիական որոշ միացությունների, օրինակ՝ իներտ գազերի և հալոգենիդների ստացման համար։ Պլազմային մետալուրգիայում հանքանյութերից մետաղների կորզումը, մետաղների և դրանց համաձուլվածքների հալումն ու վերամշակումն արագացնելու համար օգտագործում են պլազմային տաքացումը։
|