«Պիգմենտ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1 բայտ ,  5 տարի առաջ
չ
փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ)
Գունափոշուն կապակցող նյութեր ավելացնելով ստացվում են տարբեր տեխնիկական հատկություններով օժտված զանազան ներկեր՝ յուղաներկ, [[ջրաներկ]], պաստել և այլն<ref name="ԿերԲառ">{{գիրք|հեղինակ =Երզնկյան Մերի, Բաղդասարյան Արմինե|մաս = |վերնագիր = Կերպարվեստի բառագիրք |հղում = |պատասխանատու = |հրատարակություն = |վայր = Երևան |հրատարակչություն = «Զանգակ―97» |թվական = 2002 |հատոր = Ա|էջեր = 13|էջ = |սերիա = |ISBN =99930-2-384-1 |տպաքանակ = 500}}</ref>։
 
'''Պիգմենտներ''' (լատիներեն`լատիներեն՝ pigmentum-ներկ), գունակներ, [[Կենսաբանություն|կենսաբանությա]]ն մեջ, օրգանիզմների [[հյուսվածք]]ների կազմության մեջ մտնող գունավոր նյութեր։ Պայմանավորում են բույսերի, միկրոօրգանիզմների, կենդանիների մաշկի, մազերի, աչքերի ևն գույնը և կարևոր դեր են խաղում կենսագործունեության պրոցեսներում։ Բուսական և կենդանական օրգանիզմների մեծ մասում առավել տարածված են կարոտինոիդները և [[պորֆիրին]]ները՝ Քիմիական բնույթով ամենատարբեր օրգանական միացություններ են։ Պիգմենտներ գտնվում են բջջի կառուցվածքային գոյացություններում, երբեմն օրգանիզմի հեղուկներում (լուծված վիճակում), օրինակ, [[քլորոֆիլ]]ը կենտրոնացած է [[քլորոպլաստ]]ներում, [[հեմոգլոբին]]ը [[էրիթրոցիտ]]ներում, [[ֆլավոնոիդ]]ները՝ բույսերի բջջահյութում։ [[Սպիտակուց]]ների և [[լիպիդ]]ների հետ կապված Պիգմենտներ մտնում են կենսաբանական թաղանթների կառուցվածքի մեջ։ Պիգմենտների գույնը պայմանավորված է նրանց մոլեկուլներում գունակիրների առկայությամբ։ Պիգմենտներ լայնորեն տարածված են բնության մեջ։ Պիգմենտային համակարգը այն օղակն է, որը կապում է արտաքին միջավայրի լուսային պայմանները օրգանիզմի նյութափոխանակության հետ։ Բույսերում Պիգմենտների ամենակարևոր ֆունկցիաներից մեկը դրանց մասնակցությունն է [[ֆոտոսինթեզ]]ին։ Բացի այդ լույսի կլանումը մեծ դեր է կատարում բույսերի աճման, զարգացման և շարժման պրոցեսներում։ Կենդանիների օրգանիզմում Պիգմենտների կարևորագույն ֆունկցիան է տեսողության պրոցեսին մասնակցելը։ [[Հեմոգլոբին]]ը և արյան մյուս Պիգմենտները շնչառության օրգաններից [[թթվածին]]ը տեղափոխում են դեպի հյուսվածքները։ Ցիտորոմները, շնչառական քրոմոգենները ևն լինելով [[ֆերմենտ]]ներ մասնակցում են [[հյուսվածք]]ային շնչառությանը։
 
== Ծանոթագրություններ ==