«Պարբերույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: և: → և։ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Պարբերույթ''', [[շարահյուսություն|շարահյուսական]] ուրույն կառույց (բարդ կամ բազմաբարդ [[նախադասություն]], արտահայտություն, ասույթ), որի բաղադրիչ տարրերը գտնվում են բովանդակային, ռիթմահնչերանգային որոշակի համաչափության, ներդաշնակ համապատասխանության մեջ։
 
Պարբերույթի համար բնութագրական են հատկապես հետևյալ գծերը`գծերը՝
*ծավալուն ու երկկազմ է, ամփոփված բարդ նախադասության մե, բաղկացած է երկու հակադիր կամ զուգադիր մասերից, որոնք հնչերանգով ևս տրոհված են,
*առաջին մասը կազմված է ներդաշնակ հարաբերակցություն ունեցող, համաչափ դասավորված տարրերից, անդամներից (երկու և ավելի), որոնք միմյանց նկատմամբ համասեռ են, միաբնույթ ու կառուցվածքով, հնչերանգային բնութագրով`բնութագրով՝ մերձավոր։ Սա կարևորագույն մասն է, որն ըստ անդամների քանակի լինում է երկանդամ, եռանդամ, բազմանդամ։ Երկրորդ մասը փակում, ամբողջացնում է պարբերույթը (ինչպես կառուցվածքով, այնպես էլ բովանդակությամբ),
*երկրորդ մասն առաջինի հետ միանում է [[շաղկապ]]ով, շաղկապական կամ ընդհանրացնող բառով, կամ էլ առանց դրանց,
*առաջին մասի բաղադրիչ տարրերը սովորաբար միմյանց հարաբերակցում են համադասական կապակցությամբ,
*հնչերանգային դրվածքը բնութագրվում է աստիճանական բարձրացումով (առաջին մասում), դադարով (երկրորդի սկզբում), ակնհայտ իջեցումով (վերջում),
*բնորոշ է կառուցվածքային, իմաստաբանական ավարտվածությամբ, բովանդակային կապակցվածությամբ, միասնությամբ, ամբողջականությամբ, նաև`նաև՝ մասերի համաչափությամբ, կապակցող տարրեի (շաղկապների) միօրինակությամբ, բաղադրիչների (անդամների) արտասանական գրեթե նույն տևողությամբ, կառույցների կաղապարային մերձակցությամբ, հնչերանգային հստակ անցումներով և այլն։
 
Այս ամենը պարբերույթին տալիս են երաժշտականությւոն, ռիթմիկություն, արտասանվածքը դարձնում են գեղեցիկ, սահուն, արտահայտիչ։ Պարբերույթը գեղեցկախոսության կարևորագույն միջոցներից է. այն հաճախակի գործածվում է գրական խոսքում, արձակում, մասնավորապես չափածոյում, հրապարակախոսության ու ճարտասանության մեջ։ Խմբավորումները (տեսակավորումները) կատարվում են կառուցվածքային, իմաստաբանական և այլ հատկանիշներով։ Առաջին բնութագրություններն արվել են [[Անտիկ Հունաստան|անտիկ]] մտածողների կողմից։ Այս գաղափարը հետագայում մշակվել է նաև հայ մատենագրության մեջ։