«Պատրիկ Վիեյրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 65.
Վիեյրայի առաջին տարիներն «Արսենալում» նշանավորված էին նրա անհաջող վարքով։ [[Պրեմիեր Լիգա 2000-01 (Անգլիա)|Պրեմիեր Լիգա 2000/2001]] մրցարջանում նա 2 անգամ հեռացվեց խաղադաշտից։ Սակայն, վերադառնալով խաղադաշտ նա չհեռացվեց, ավելին քան 28 խաղ։ Այդ մրցաշրջանի խաղերից մեկում, Վեսթ Հեմի հետ խաղի ժամանակ Պատրիկը խաղադաշտից հեռացվեց հակառակորդի ֆուտբոլիստ՝ Նիլ Ռադոկայի դեմքին թքելու համար. իսկ խաղադաշտից դուրս գալու պահին նա հասցրեց կոնֆլիկտի մեջ հայտնվել ոստիկանության հետ։ Դրանից հետո, ֆուտբոլիստը տուգանվեց «Պրեմիեր Լիգայի» համար ռեկորդային՝ 70 հազար [[ԱՄՆ դոլար]]ով և որակազրկվեց 7 խաղով։ Ողջ կարիերայի ընթացքում նա խաղադաշտից հեռացվել է 12 անգամ(9 անգամ՝ «Արսենալում», 2 անգամ՝ «Յուվենտուսում», 1 անգամ՝ «Ինտերում»): Չնայած նրան, որ կյանքում նա միշտ պարկեշտ անձնավորություն մնաց։
 
2002 թվականին «Արսենալը» կրկին նվաճեց «ոսկե դուբլ»: Այս մրցաշրջանից հետո Պատրիկը դարձավ թիմի ավագ. իսկ [[Թոնի Ադամս]]ը, ով թիմի ավագն էր՝ ավարտեց կարիերան։ Ավագ դառնալու պատասխանատվությունը ֆուտբոլիստին դարձրեց ավելի զուսպ և կարգապահ։ Վիեյրան բաց թողեց 2003 թվականի Անգլիայի գավաթի եզրափակիչը, Սակայն բարձրացրեց նվաճված գավաթը երկրորդ ավագ`ավագ՝ Դևիդ Սիմենի հետ։
 
2003/2004 առաջնության ժամանակ Արսենալը հասավ պատմական հաջողության. չկրեց ոչ մի պարտություն առաջնությունում։ Վիեյրան վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի առաջին հատվածը, նրան փոխարինեց [[Ռեյ Պարլոր]]ը: Պատրիկը խաղադաշտ վերադարձավ [[Չեմպիոնների Լիգա 2003-2004|Չեմպիոնների Լիգայի]] «[[Լոկոմոտիվ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)|Լոկոմոտիվի]]» դեմ հանդիպման ժամանակ։ Այդ խաղում Արսենաը հաղթեց 2:0 հաշվով և առաջին տեղով ապահովեց ուզեգիր դեպի 1/8 եզրափակիչ։ Մրցաշրջանի ավարտին Վիեյրան համարվում էր աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը և ստացավ առաջարկներ «[[Ռեալ Մադրիդ|Ռեալից]]» ու «[[Չելսի ՖԱ|Չելսիից]]», որոնք պատրաստ էին վճարել 30 մլն ֆունտ։ Վիեյրայի վերջին պաշտոնական խաղում զինագործները հաղթեցին 2005 թվականի Անգլիայի գավաթի եզրափակչում՝ «[[Մանչեսթեր Յունայթեդ]]ին»: Հիմնական և լրացուցիչ ժամանակներում հաշիվը չբացվեց, իսկ 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ վերջին վճռորոշ հարվածը կատարեց լոնդոնցիների ավագը. նրա վերջին հպումը անգլիական կարիերայում դարձավ հաղթական։ Վիեյրան Արսենալում անցկացրեց 407 պաշտոնական խաղ և խփեց 33 գնդակ։
Տող 98.
1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերի ժամանակ Վիեյրան հրավիրված էր [[Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Ֆրանսիայի հավաքական]], սակայն ոչ մի անգամ դուրս չեկավ խաղադաշտ, իսկի ֆրանսիացիները լքեցին պայքարը 1/4 փուլից։
 
Վիեյրայի դեբյուտը Ֆրանսիայի հավաքականում տեղի ունեցավ 1997 թվականին`թվականին՝ երբ նոր էր դարձել «Արսենալի» ֆուտբոլիստ։ Ֆրանսիան ընկերական հանդիպում էր անցկացնում [[Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքական|Նիդերլանդների]] հետ՝ [[Փարիզ]]ում, որտեղ հաղթեցին տանտերերը՝ 2:1 հաշվով։ Հետո Վիեյրան հրավիրվեց հավաքական մասնակցելու [[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1998|1998 թվականի Աշխարհի առաջնությանը]]: Մրցաշարի ժամանակ նա մասնակցեց ընդամենը 2 հանդիպման. առաջինը՝ դանիացիների հետ խմբային փուլի հանդիպմանը, իսկ երկրորդը՝ 76-րդ րոպեին փոխարինեց [[Յուրի Ջորկաեֆ]]ին՝ [[Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Բրազիլիայի]] հետ եզրափակիչ խաղի ժամանակ։ Այդ խաղում Վիեյրան կատարեց գոլային փոխանցում դեպի [[Էմանուել Պետի]]ն, ով խփեց հանդիպման վերջին գոլը և խաղն ավարտվեց 3:0 հաշվով։
 
Նիդերլանդներում և Բելգիայում տեղի ունեցող 2000 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Վիեյրան խաղում էր հավաքականի հիմնական կազմում։ Եզրափակչում հաղթելով [[Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Իտալիային]], Պատրիկը և թիմակիցների հաղթեցին մրցաշարը։